ՊԵԿ-ը խեղաթյուրում է փաստերը

 
Գուրգեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
ՊԵԿ տեսուչների կողմից, «Առինջ մոլ»-ի առևտրականների նկատմամբ կոշտ և անբարեհունչ վարչարարության արդյունքում, մի շարք փաստեր ջրի երես դուրս եկան, ինչը վկայում է այն մասին, որ առևտրականների բողոքի ձայնն ունի օբյեկտիվ հիմքեր: Խնդիրն այն աստիճան արդիական է, որ այն քննարկվում է անգամ ԱԺ-ում և ի հավելում մի շարք հարցադրումների, այսօր ԱԺ քառօրյաի ընթացքում, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն ի պատասխան ՊԵԿ հաղորդագրության այն մասին, թե ինչ նպատակ ունի ՊԵԿ-ի նման կոշտ վարչարարությունը մի շարք փաստեր արձանագրեց, որոնք ի չիք են դարձնում ՊԵԿ-ի արդարացումները: Խնդիրը կայանում է նրանում, որ ՊԵԿ-ը, վարչապետի մակարդակով, ԱԺ ամբիոնից իբր թե փաստ արձանագրեց, համաձայն որի «Առինջ մոլում» իրենց պատկերացմամբ, շրջանառությունը շատ քիչ է ներկայացվում, ինչի արդյունքում էլ նրանք իրականացնում են նման ակտիվ ստուգումներ: Որպես օրինակ մեջբերելով «Փեթակ» և «Սուրմալու» տոնավաճառների շրջանառությունը, սակայն այդ թվերն ու ուսումնասիրությունները բացարձակ զուրկ են տրամաբանությունից, որը կարելի է փաստել մի քանի պատճառաբանությամբ: 
Նույն ՊԵԿ ուսումնասիրություններն առավել օբյեկտիվ կլինեին, եթե իրական և ավելի խորքային ուսումնասիրության արդյունքում ստացված պատկեր ներկայացվեր: Նրանց կողմից մեջբերված «Փեթակ» և «Սուրմալու» տոնավաճառները աշխատում են ամեն օր իտարբերություն «Առինջ մոլ»-ի առևտրականների, ովքեր ամսվա կտրվածքով աշխատում են ընդամենը 12 օր, սա արգումենտներից առաջինը, ինչը տրամաբանորեն փաստում է, որ շրջանառության առումով «Առինջ մոլ»-ը ուղղակի չի կարող նույնը կամ ավել շրջանառություն ունենալ, քանի որ երկու անգամից ավելի քիչ է աշխատում, քան վերոնշյալ առևտրի կենտրոնները: Երկրորդ արգումենտը, որը վերաբերվում էր ապրանքների տեսականուն, այսինքն «Փեթակի» և «Սուրմալուի» ապրանքատեսականին շատ ավելի թանկարժեք է քան «Առինջ մոլ»-ի ապրանքատեսականին, սա ևս մեկ ապացույց, որ «Առինջ մոլ»-ի շրջանառությունը անկախ տաղավարների քանակից ուղղակիորեն չի կարող գերազանցել «Փեթակի» և «Սուրմալուի» շրջանառությանը: Այս երկու արգումենտներն արդեն իսկ բավարար են, որպեսզի փաստվի, որ ՊԵԿ-ի ներկայացրած բացատրությունները ուղղակի չեն համապատասխանում իրականությանը կամ բավարար չափով ուսումնասիրությունների արդյունքում չեն հրապարակվել և թերի են: Սա չի կարող հիմնավոր պատճառ լինել, որպեսզի նման խտրական և կոշտ վարչարարություն իրականացվի «Առինջ մոլ»-ի առևտրականների նկատմամբ: Իմիջայլոց ինչ վերաբերվում է վարչապետի հայտարարած այն մտքին, որ «Առինջ մոլ»-ի յուրաքանչյուր տաղավարի, որոնք 748 են, բաժին է ընկնում ըստ գրանցված աշխատողների 0,4 մարդ, ապա նշենք, որ մոլում 90% գրանցված են որպես ԱՁ և հիմնադիրը հենց ինքն անձամբ է հանդիսանում աշխատող, ոչ բոլորի շահույթն է բավարարում, որպեսզի հավելյալ աշխատող վարձի:
Այս համատեքստում անհասկանալի են դառնում ՊԵԿ-ի շարունակական կոշտ ու կոպիտ գործողությունները և կառավարության ներկայացուցիչների արդարացումները, ինչին իպատասխան կարելի է նշել միայն, որ առևտրականների պահանջները արդարացի են և պետք է ստանան տրամաբանական լուծում, այլապես այսպես շարունակելու դեպքում առավել մեծ խնդրի առաջ են կանգնելու, դա միանշանակ է:
 
 

 

Մանկահասակ ամուսնություններ. Ավանդույթ, որ կյանքեր է կործանում Կենդանակերպի 4 նշան, որոնց ճաշակի զգացողությանը նախանձում են բոլորը Իսկ դուք գիտեի՞ք, թե ինչո՞ւ են Հնդկաստանում այրիները սպիտակ հագնում և զրկվում զարդեր կրելու իրավունքից Ռուսաստանի վհուկը. Այս կնոջից վախենում էին Ռուսաստանի բոլոր անվանի տղամարդիկ և քաղաքական գործիչները Կցանկանայի, որ շատերն իրենց հավատարմությամբ նմանվեին Իվետա Տոնոյանին. Գ. Ծառուկյան «ԱԺ Ծառուկյան խմբակցությունը կողմ կքվեարկի Արմեն Սարգսյանի թեկնածությանը. Գ.Ծառուկյան 98 տարեկանում մահացել է հոլիվուդյան հայտնի դերասանուհի Նանետ Ֆաբրեյը Հայտնաբերվել եւ առգրավվել է տարբեր տեսակի զենք եւ զինամթերք (ֆոտո) Ջեյմի Կարագեր. Պոգբան չի կարող դառնալ թիմի առանցքը Արցախում 55-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել հրազենային վնասվածքով Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի նախագիծը ներկայացվել է Ֆրեզնոյի քաղաքապետին Աղվան Հովսեփյանի անունը չի հնչում «Մայրաքաղաք» հաղորդաշարի անդրադարձը «Ճանաչիր ինձ» ծրագրին ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության ընթացքում դեպի ՌԴ արտահանումն աճել է ավելի քան 250 տոկոսով Բացահայտվել է կեղծ ոսկու գրավադրմամբ խարդախությամբ բանկից գումարների հափշտակությամբ զբաղվող հանցավոր խումբ Մոուրինյո. Ինձ չի անհանգստացնում Լուկակուի գոլազուրկ խաղը առաջատարների դեմ Արցախի հետ շփման գծում ադրբեջանական զինուժն այս շաբաթ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ Հայերը Ղարաբաղում ադրբեջանական գերեզմանները եւ հուշարձանները չեն ոչնչացրել. Ադրբեջանցի բլոգեր Հրդեհ Երևանում․ հանրակացարանից 60 բնակիչ է տարհանվել
Մանկահասակ ամուսնություններ. Ավանդույթ, որ կյանքեր է կործանում Կենդանակերպի 4 նշան, որոնց ճաշակի զգացողությանը նախանձում են բոլորը Իսկ դուք գիտեի՞ք, թե ինչո՞ւ են Հնդկաստանում այրիները սպիտակ հագնում և զրկվում զարդեր կրելու իրավունքից Ռուսաստանի վհուկը. Այս կնոջից վախենում էին Ռուսաստանի բոլոր անվանի տղամարդիկ և քաղաքական գործիչները 15 անկրկնելի տարբերակ, թե ինչպես կարող եք շատ քիչ գումարով նոր շունչ հաղորդել հին ու անշուք կահույքին (Photo) Հղիությունը թաքցնող Մերի Մակարյանից մինչև «հղիանալ» ցանկացող Անի Երանյան․ ինչ էր կատարվում հայ շոուբիզնեսում այս շաբաթ (... Եթե դուք ունեք այս գիծը ձեր ձեռքի ափի մեջ, ապա դուք շատ բախտավոր եք․ ահա թե ինչու Անաստասիա Վոլոչկովան բիկինիով շպագատ է իջել Դուբայի հայտնի երկնաքերի ֆոնին Արդյո՞ք նրանք ճիշտ են վարվել.մարդիկ խիստ քննադատում են թզուկ զույգին այս քայլի համար 10+ նկարազարդում, որոնք ցույց են տալիս սիրո ուժն ու սիրահարված լինելու ամենազգացմունքային պահերը
website by Sargssyan