ՊԵԿ-ը լղոզում է իրավիճակը

 

Սմբատ Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Արդեն երկար ժամանակ ՊԵԿ-ը «Առինջ մոլում» իրականացնում է անհարկի ստուգումներ, որոնք ուղեկցվում են առևտրականների նկատմամբ բռնություններով, անհիմն խուզարկություններով և անգամ վրաեթրով։ Հասկանալի է, որ սրանց չէին կարող անհաղորդ մնալ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները, ուստի վերջին քառօրյայում այդ հարցը դարձել է ԱԺ-ի ամենաքննարկվող թեման։ 
ՊԵԿ-ը երեկ հանդես է եկել պարզաբանումով, որով փորձել է իրերը ներկայացնել իր օգտին։ Պարզաբանման մեջ ՊԵԿ-ը է զուգահեռներ է անցկացրել «Առինջ մոլի» և «Փեթակ» ու «Սուրմալու» առևտրի կենտրոնների միջև, մասնավորապես, նշելով, որ «Փեթակ» առևտրի կենտրոնում գրանցված են 345 տնտեսվարողներ, որոնք ունեն ավելի քան 4,5 միլիարդ դրամի շրջանառություն, «Սուրմալու» տոնավաճառում՝ 361 հարկ վճարող, որոնց շրջանառությունը կազմում է 4,5 միլիարդ դրամ, իսկ «Առինջ մոլում» կան 748 հարկ վճարողներ, որոնց շրջանառությունը կազմում է 2,9 միլիարդ դրամ։ Այս ցուցանիշները համադրելով՝ ՊԵԿ-ը եզրահանգել է, որ «Առինջ մոլի» աշխատակիցները խուսափում են հարկերը ողջ ծավալով հայտարարագրելուց ու վճարելուց։ 
Մինչ այդ էլ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել էր, որ «Առինջ մոլում» կան 748 տնտեսվարող, բայց 338 աշխատող, ակնարկելով, թե իբր «Առինջ մոլում» կան չգրանցված աշխատողներ։
Ընդհանրապես թվերի լեզուն լայն մանիպուլիացիոն հնարքներ է ապահովում, այդ պատճառով ՊԵԿ-ի պարզաբանումը ի սկզբանե հարուցում էր լուրջ կասկածներ։ Նախ հասկանալի է, որ ՊԵԿ-ը փորձելու էր ամեն ինչ այլ լույսի ներքո ներկայացնել, և ակս հայտարարությունը ավելի շատ պաշտպանության փորձ էր, քան իրավիճակը անաչառ ներկայացնելու փորձ։ Երկրորդ, զլմ-ներում կան բազմաթիվ նյութեր, որոնք վկայում են, որ ստուգումները ՊԵԿ-ի աշխատակիցների կողմից իրականացվում էին ակնհայտ բռնությամբ, քաղաքացիների խուզարկություներով, ծպտված աշխատակիցների միջոցով և նույնիսկ վրաերթով, այնինչ որևէ ՊԵԿ աշխատակից այս ընթացքում դեռ չի պատժվել։
Այսօր ԱԺ ամբիոնից ՊԵկ-ին պատասխանել է Միքայել Մելքումյանը՝ կետ առ կետ հերքելով ՊԵԿ-ի ներկայացրած ցուցանիշները։ Մելքումյանը, մասնավորապես, նշել է, որ Առինջ մոլում գործունեություն ծավալող աշխատակիցները հիմնականում անհատ ձեռներեցներ են, ինչը նշանակում է, որ հենց իրենք են իրենց ընկերության աշխատակիցը, հետևաբար ԱՁ-ի դեպքւոմ ընդհանրապես աշխատակիցներ հաշվելը սխալ է։ Սա պարզ իրողություն է, որը սակայն հաշվի չի առնում վարչապետ Կարեն Կարապետյանը։ 
Ինչ վերաբերում է ՊԵկ-ի ներկայացրած համեմատական ցուցանիշներին, ապա, ինչպես տեղին նշեց Միքայել Մելքումյանը, անտեղի է զուգահեռներ անցկացնել այս առևտրի կետերի միջև, քանի որ «Սուրմալուն» ու «Փեթակը» աշխատում են ամսվա բոլոր օրերին, այնինչ «Առինջ մոլը» աշխատում է ամսվա մեջ ընդամենը 12 օր, այսինքն 3 անգամ ավելի քիչ։ Դա արդեն իսկ ենթադրում է եռակի տարբերություն շրջանառության ցուցանիշների միջև, այնինչ, այդքանով հանդերձ, «Առինջ մոլը» նույնիսկ երկու անգամ չի զիջում «Փեթակին» ու «Սուրմալուին», ինչը նշանակում է, որ Առինջ մոլի ցույց տված ցուցանիշները նույնիսկ ավելի շատ են, քան սպասվում էր։ 
Մեկ այլ կարևոր ցուցանիշ է տարածքների վարձակալության գները, որոնք շատ բարձր են «Փեթակի» և «Սուրմալուի» դեպքում, իսկ «Առինջ մոլում» Գագիկ Ծառուկյանը տրամադրել է անվճար տաղավարներ։ Սա նշանակում է, որ «Փեթակում» և «Սուրմալուում» իսկապես բուռն առևտուր է իրականացվում, եթե դրանց աշխատակիցները պատրաստ են ամեն ամիս հսկայական գումարներ վճարել վարձակալության դիմաց, այնինչ «Առինջ մոլում» առևտրականները անգամ անվճար տաղավարների դեպքում հազիվ են իրենց ծախսերը փակում։ 
Այս ամենը ցույց է տալիս, որ ՊԵկ-ը պարզապես փորձել է փոխել իրավիճակը և իրերը ներկայացնել իրենց ձեռնտու կերպով, ինչը, սակայն, չի ստացվել։ Դրանով սակայն ՊԵԿ-ը նաև մատնել է ինքն իրեն՝ ցույց տալով, որ կամ ամբողջությամբ չի տիրապետում իրավիճակին և ունի սխալ տեղեկություններ, կամ իմանալով, ի սկզբանե գործել է անարդար՝ կիրառելով ընտրողական վարչարարություն «Առինջ մոլի» նկատմամբ։

Մանկահասակ ամուսնություններ. Ավանդույթ, որ կյանքեր է կործանում Կենդանակերպի 4 նշան, որոնց ճաշակի զգացողությանը նախանձում են բոլորը Իսկ դուք գիտեի՞ք, թե ինչո՞ւ են Հնդկաստանում այրիները սպիտակ հագնում և զրկվում զարդեր կրելու իրավունքից Ռուսաստանի վհուկը. Այս կնոջից վախենում էին Ռուսաստանի բոլոր անվանի տղամարդիկ և քաղաքական գործիչները Կցանկանայի, որ շատերն իրենց հավատարմությամբ նմանվեին Իվետա Տոնոյանին. Գ. Ծառուկյան «ԱԺ Ծառուկյան խմբակցությունը կողմ կքվեարկի Արմեն Սարգսյանի թեկնածությանը. Գ.Ծառուկյան 98 տարեկանում մահացել է հոլիվուդյան հայտնի դերասանուհի Նանետ Ֆաբրեյը Հայտնաբերվել եւ առգրավվել է տարբեր տեսակի զենք եւ զինամթերք (ֆոտո) Ջեյմի Կարագեր. Պոգբան չի կարող դառնալ թիմի առանցքը Արցախում 55-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել հրազենային վնասվածքով Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի նախագիծը ներկայացվել է Ֆրեզնոյի քաղաքապետին Աղվան Հովսեփյանի անունը չի հնչում «Մայրաքաղաք» հաղորդաշարի անդրադարձը «Ճանաչիր ինձ» ծրագրին ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության ընթացքում դեպի ՌԴ արտահանումն աճել է ավելի քան 250 տոկոսով Բացահայտվել է կեղծ ոսկու գրավադրմամբ խարդախությամբ բանկից գումարների հափշտակությամբ զբաղվող հանցավոր խումբ Մոուրինյո. Ինձ չի անհանգստացնում Լուկակուի գոլազուրկ խաղը առաջատարների դեմ Արցախի հետ շփման գծում ադրբեջանական զինուժն այս շաբաթ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ Հայերը Ղարաբաղում ադրբեջանական գերեզմանները եւ հուշարձանները չեն ոչնչացրել. Ադրբեջանցի բլոգեր Հրդեհ Երևանում․ հանրակացարանից 60 բնակիչ է տարհանվել
Մանկահասակ ամուսնություններ. Ավանդույթ, որ կյանքեր է կործանում Կենդանակերպի 4 նշան, որոնց ճաշակի զգացողությանը նախանձում են բոլորը Իսկ դուք գիտեի՞ք, թե ինչո՞ւ են Հնդկաստանում այրիները սպիտակ հագնում և զրկվում զարդեր կրելու իրավունքից Ռուսաստանի վհուկը. Այս կնոջից վախենում էին Ռուսաստանի բոլոր անվանի տղամարդիկ և քաղաքական գործիչները 15 անկրկնելի տարբերակ, թե ինչպես կարող եք շատ քիչ գումարով նոր շունչ հաղորդել հին ու անշուք կահույքին (Photo) Հղիությունը թաքցնող Մերի Մակարյանից մինչև «հղիանալ» ցանկացող Անի Երանյան․ ինչ էր կատարվում հայ շոուբիզնեսում այս շաբաթ (... Եթե դուք ունեք այս գիծը ձեր ձեռքի ափի մեջ, ապա դուք շատ բախտավոր եք․ ահա թե ինչու Անաստասիա Վոլոչկովան բիկինիով շպագատ է իջել Դուբայի հայտնի երկնաքերի ֆոնին Արդյո՞ք նրանք ճիշտ են վարվել.մարդիկ խիստ քննադատում են թզուկ զույգին այս քայլի համար 10+ նկարազարդում, որոնք ցույց են տալիս սիրո ուժն ու սիրահարված լինելու ամենազգացմունքային պահերը
website by Sargssyan