Գեղարքունիքի մարզում անցկացվեց հակամանրէային դեղորայքի օգտագործման եւ շաքարային դիաբետի դեմ արդյունավետ բուժման վերաբերյալ իրազեկում

ՀՀ Առողջապահության նախարարության եւ Գեղարքունիքի Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության նախաձեռնությամբ շարունակվում են հանկամանրէային դեղորայքի ճիշտ օգտագործման վերաբերյալ իրազեկման աշխատանքները:

Գավառի բժշկական կենտրոնում կազմակերպվեց հերթական դասընթացը՝ «Հակամանրէային դեղորայքի կողմնակի ազդեցությունները եւ ներհիվանդանոցային վարակների կանխարգելումը» թեմայով: Դասընթացին մասնակցեցին դեղագետներ, մասնավոր դեղատների ցանցի աշխատակիցներ, առողջապահական հիմնարկների ավագ բուժքույրեր: Հանդիպման ընթացքում խոսվեց հակամանրէային դեղերի առաջացած բարդությունների, ինչպես նաեւ, ՀՀ կառավարության որոշման համաձայն, հակաբիոտիկների դուրս գրման նոր ընթացակարգի մասին:

«Ջերմության, հազի, փորլուծության, գրիպի եւ մրսածության դեպքերում ինքնաբուժման նպատակով հակաբիոտիկների օգտագործումը խստիվ արգելվում է, քանի որ հակաբիոտիկների անհիմն ու ոչ ճիշտ օգտագործելու կամ բուժումն ընդհատելու հետեւանքով զարգանում է դրանց նկատմամբ կայունություն , ուստի բուժումը դառնում է անարդյունավետ, ինչպես նաեւ մեծանում է բարդությունների թիվը»,-կարեւորեցին օրվա մի շարք բանախոսներ:

Դասընթացի մասնակիցները դիտեցին ՀՀ առողջապահության նախարարության կողմից պատրաստված տեսանյութը, այնուհետ իրազեկվեցին նաեւ ներհիվանդանոցային վարակների կանխարգելման վերաբերյալ: Ապա նրանց բաժանվեցին «Հակաբիոտիկները կիրառել պատշաճ» խորագրով բրոշյուրներ: «Իրազեկման գործընթացն այս թեմայի շուրջ լինելու է հաճախակի, ամենատարբեր խողովակներով, մանավանդ որ առջեւում ձմռան ամիսներն են, որոնք նպաստավոր են սուր շնչառական հիվանդությունների տարածման ու զարգացման համար»,-ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը:

Գավառի ԲԿ-ում անցկացվեց նաեւ «Նախասրտերի ֆիբրիլացիա» թեմայով դասընթաց, որտեղ մարզի բժիշկների համար կարդացվեցին սիրտ-անոթային խնդիրների, սրտային ախտահարումների, շաքարային դիաբետի, թեմային բնորոշ տարբեր հետազոտությունների արդյունքների վերաբերյալ դասախոսություններ:

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջության եւ սոցիալական ապահովության վարչության պետը հանդիպման ընթացքում խոսեց շաքարային դիաբետի հետ կապված մարզի համաճարակաբանական աշխատանքներից, ներկայացրեց արդիական բուժման գործիքները եւ տարբեր հետազոտությունների արդյունքներ:

Ապա մարզի առաջնային օղակի բժիշկների համար «Նախասրտերի ֆիբրիլացիա» թեմայով դասընթացը ներկայացրեց մայրաքաղաքի «Էրեբունի» ԲԿ առիթմալոգիայի ծառայության ղեկավարը: Նրա խոսքերով՝ «Էրեբունի» ԲԿ-ը մարզերում հաճախակի է կազմակերպում այսօրինակ հանդիպումներ:

Արդյունքում՝ բժիշկների հետ քննարկվում են սրտաբանության եւ առիթմալոգիայի հետ կապված արդիական հարցեր: Հանդիպման ավարտին, Անուշ Պողոսյանը մարզի առաջնային օղակի բժիշկներին եւս մեկ անգամ հորդորեց, որ շաքարային դիաբետով հիվանդների համար նախատեսված դեղորայքի պակաս մարզում չի զգացվում, ուստի այս թեմայով առաջացած հարցերի դեպքում մշտապես պետք է նրանք կապ հաստատեն մարզպետարանի հետ՝ տեղում ծագած խնդիրներն անմիջապես կարգավորելու համար:

 

Loading...
loading...
«ԲելԱԶ»-ը գլխիվայր շրջվել է. կա մեկ զոհ Միլանը ցանկանում է թիմ հրավիրել Ռեյնային Երևանի Թբիլիսյան խճուղում և Դաշտենցի փողոցում նոր արագաչափեր կգործարկվեն Պուտինն անդրադարձել է ԵԱՏՄ-ում առկա չլուծված խնդիրներին «Արսենալը» և «Սևիլիան» համաձայնեցրել են Նզոնզիի տրանսֆերը Երևանի քաղաքապետը Հայաստանի կոմպոզիտորների միության 85-ամյակի առթիվ պարգևատրել է միության մի շարք անդամների Վաչե Գաբրիելյանը ելույթ է ունեցել ՍԻԳՄԱ ծրագրի 25 ամյակին նվիրված նախարարական կոնֆերանսին Նալբանդյանն ընդունել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության նախագահին ԱՄՆ ռազմածովային ուժերը նոր սերնդի հականավային հեռահար հրթիռներ են փորձարկել Ռոբերտ Լևանդովսկին՝ Բունդեսլիգայի պատմության լավագույն ռմբարկուների տասնյակում Հրազդանում 64-ամյա տղամարդու սպանությունը պատվիրել է նրա կինը. հայտնաբերվել է նաև պատվերը կատարողի դին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է քաղաքացիների ընդունելություն Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Ժոզե Մոուրինյու. Եթե ամեն ինչ պարզ լիներ չեմպիոնական մրցավազքում, կմեկնեի Լոս Անջելես հանգստի Բելգիայի դատարանը փակեց Պուչդեմոնի՝ Իսպանիային արտահանձման գործը Մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 11-ը ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է Այս տարի ֆուտբոլի ֆեդերացիան տարվա լավագույն մարզիչ չի ընտրի Մշակույթի, կրության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ ՝ ավագանու նիստին ընդառաջ Նոբել Առուստամյանի կարծիքով Հենրիխ Մխիթարյանը կարող է ուժեղացնել աշխարհի ցանկացած թիմ
Հիշո՞ւմ եք այս փոքրիկին, ով սովամահ լինելու եզրին էր․ միայն տեսեք, թե տարիներ անց ինչ տեսք ունի նա. լուսանկարներ Կազինոների 6 գաղտնիքներ, որոնց մասին Ձեր երբեք չեն ասել. Ձեզ պարզապես խամաճիկացնոմ ու թալանում են 6 հնարք, որոնց շնորհիվ առանց գումար ծախսելու ձեր հեռախոսը կվերածվի ամենակարող սարքի․ պատրաստեք ինքներդ Դերասանուհի Լիկա Սալմանյանը՝ գեղեցիկ դիմահարդարմամբ. լուսանկարներ 20 լուսանկար, որոնք դիտելու ժամանակ Ձեր արյունն անգամ կսառչի երակներում ԹԵՍՏ. Այն, ինչ տեսաք առաջինը, կբացահայտի ձեր բնավորության գաղտնի կողմերը Հիմա, մեկ տարի անց, կամ թե տասը ու հարյուր տարի հետո մենք չեն բաժանվի. Ալեքսանդր Բաբասյանը` կնոջ հայտարարությունների մաս... Սոնա Ռուբենյանի նոստալգիկ ու հուզիչ գրառումը ծննդյան օրվա կապակցությամբ Դիլիջանում ավտոբուսի սրահը տաքացվում է գազի խողովակից դուրս եկող կրակով. լուսանկար Գիտնականները կյանքը երկարացնելու միջոց են առաջարկել․ ահա թե որն է դա
website by Sargssyan