Մեր հաշվին ապրողները

Հին Հունաստանում, երբ մարդը չէր ունենում սեփական կարծիք հասարակական խնդիրների, հանրային իրողությունների և քաղաքական օրակարգի վերաբերյալ, նրան իրավաչափորեն անվանում էին իդիոտ և մեկուսացնում էին գործընթացներից:

Հայաստանում ամեն ինչ գլխիվայր շուռ է եկել: Մեզանում նման մարդկանց, հասարակությունից մեկուսացնելու փոխարեն, տանում են ԱԺ: Հաշվի առնելով այն, որ բյուջեն ձևավորվում է մեր՝ հարկատուներիս հաշվին, իսկ այդ նույն բյուջեից պահվում է ձրիակերների մի բազմույթ, որը կոչվում է ԱԺ, որոշեցինք հետայսու անհատապես անդրադառնալ այդ ոչինչ չանող բազմությանը:

Շարքի առաջին հերոսը Գագիկ Մելիքյանն է: Նրա պաշտոնական կենսագրության մեջ, խրոխտ կերպով գրված է, որ 1999 թվականից, սույն անհատը պատգամավոր է: Հետաքրքրական է, որ այդ շարքը, ցայսօր չի ընդհատվում: 4 անգամ, ձկան նման լուռ այս անձը, պատգամավոր է դարձել ՀՀԿ համամասնական ցուցակով:

Հայտնի անեկդոտ կա, մեկը ես եմ ընտրել, մյուսը՝ դու, բա երրորդն ո՞վ է, սիրուհի ունե՞ս: Թերևս այս իրավիճակում կհայտնվեր Գագիկ Մելիքյանը, եթե առաջադրվեր մեծամասնականով:

Էլ ավելի սարսափելի է այն հանգամանքը, որ նա ՀՀԿ խմբակցության քարտուղարն է: Մենք երկար ժամանակ փնտրեցինք համացանցում, թե այդ պաշտոնին եղած ժամանակ, ի՞նչ դարակազմիկ մտքեր է արտահայտել ու ինչպե՞ս է մեկնաբանել վիճահարույց օրենքները և ՀՀԿ գործունեությունը, որի արդյունքում, մենք այժմ այս ծայրահեղ վատ վիճակում ենք: Պատմությունը չկեղծելու համար, ասենք, որ մի քանի բացառիկ դեպք կա, երբ սույն անհատը փորձում է մտքեր արտաբերել: Օրինակ դրանցից մեկն էլ, այն մասին է, թե ինչու՞ են ՀՀԿ պատգամավորները քննարկում ուրիշի փոխարեն: Համաձայնվեք, մանկապարտեզ է, կամ ինչպես կասեր առաջին նախագահը՝ սա խենթանոց է: Իշխանությունն ամբողջովին ուզուրպացրած, փաստացի խորհրդարանական հանրապետության համար մեկ քաղաքական ուժի քարտուղարը, ուրիշ ավելի կարևոր բան չունի անելու, քան մեկնաբանելու, թե ինչու՞ են իր կուսակիցները քվեարկում մյուսների փսխարեն:

Ի դեպ, չմոռանանք, որ նա այն երիտասարդներից ցանկից էր, որոնք Սերժ Սարգսյանի հրահանգով, 2015 թվականին հարձակվել էին Գագիկ Ծառուկյանի վրա: Հավատացեք, իրեն հարգող անհատը, չէր կարող գնալ նման քայլի: Նման բանի հիմնականում ընդունակ են կարիերիստ ջահիլները:

Նրա կենսագրության մեջ կա ևս մեկ ուշագրավ տող: 2013-ին, երբ բացվեց հերթական պետական դավաճանությունը, դա կապված էր անհասկանալի հիմքերով Ռուսաստանից պարտք վերցնելու և վերջին 20 տոկոս բաժնեմասը ռուսներին տալու հետ: Դրանից հետո ստեղծվեց հանձնաժողով, որը կոչվում էր՝ Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով: Իհարկե այդ հանձնաժողովը կոծկեց ամեն ինչ: Հերթական պետական դավաճանությունը մեղմ ասված չբացահայտվեց ու ավելին՝ կոծկեցին: Իսկ գիտեք ո՞վ էր այդ հանձնաժողովի առանցքային անդամներից մեկը: Այո, սիրելի ընթերցող, Դուք չեք սխալվում, դա նույն Գագիկ Մելիքյանն էր:

Ի դեպ, վերջերս, բյուջե 2018-ի քննարկումների ժամանակ, Գալուստ Ոսկեբերանի ոճով նա արտահայտեց մի քանի անմեղսունակ մտքեր: Օրինակ. «Մեզ քննադատում են արդյունավետ ծախսեր ապահովելու ծրագիր ունենալու համար, մեր նպատակը սուրճ խմողի հաստիքներ պետական համակարգում ունենալը չէ»: Մեր կողմից պնդենք, որ եթե խնդիրը վերաբերվում է սուրճ խմողներին, ապա առաջինը պետք է հեռանան նա և իր ընկերները:

Թերևս նման դեպքերի համար է, որ Երվանդ Օտյանի Ընկեր Բ Փանջունին, արդիական է մեր օրերում:

Հ. Գ.

Եթե աշխատավարձերը չենք բարձրացնում, դա չի նշանակում, որ աշխատավարձերը չեն բարձրանում: Այո, այս մտքի հեղինակը ևս նա է: Հին սոփեստները կնախանձեին նման տաֆտալոգիա հորինելու հմտություններ ունեցողին:

Զաբել Եսայան

 

Loading...
loading...
Գերմանիայի փոխչեմպիոն «ՌԲ Լայպցիգը» դարձյալ չհաղթեց Թուրքիայի ԶՈւ-ն կմտնի Սիրիայի քրդաբնակ Աֆրին շրջան այն ժամանակ, երբ ցանկանա. Չավուշօղլու Մոսկվայից Ցյուրիխ թռչող ինքնաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Զիդան. Մենք չենք հաղթի միայն այն պատճառով, որ «Ռեալն» ենք ՀԱՄԱՍ-ը երրորդ ինտիֆադա է հայտարարել Իսրայելին Նյու Յորքի պայթյունի կազմակերպչին ահաբեկչության մեջ են մեղադրել Պոգբա․ Ունեի առաջարկ «Ռեալից», բայց չեմ ափսոսում, որ վերադարձել եմ «Մանչեսթեր Յունայթեդ» Համաշխարհային բանկը երկու տարի դադարեցնելու է նավթի եւ գազի նախագծերի ֆինանսավորումը Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո աշխատանքից ազատվել է ՆԳՆ շուրջ 15 000 աշխատակից Օզբիլիսը «Բեշիքթաշի» կազմում գոլի հեղինակ է դարձել երկարատև դադարից հետո Թրամփը ստորագրել է 2018-ի պաշտպանական բյուջեն Կոնգոյում ավելի քան 400 000 երեխա կարող է մահանալ սովից. ՅՈւՆԻՍԵՖ «Չելսին» կփորձի ձեռք բերել Լեմարին Թիլերսոնը «հիբրիդային պատերազմ» է անվանել ՌԴ քաղաքականությունը Մարին Լե Պենի կուսակցությունը մեղադրվել է Եվրոպական Խորհրդի միջոցները վատնելու համար Մոուրինյուն խոսել է Մանչեսթեր Սիթիի հետ խաղից հետո վիճաբանության մասին Ռուս դիվանագետները հեռացել են Եմենից Մալթայում ՀՀ դեսպանը պարգևատրվել է Մալթայի Ուխտի արժանիքների համար մեծ խաչով «Լացիոն» մտադիր է դադարեցնել ելույթներն Իտալիայի առաջնությունում Իսրայելի բանակը հերքում է Գազայի հատվածում 2 պաղեստինցու մահվան պատճառ դարձած ավիահարվածի մասին լուրը
website by Sargssyan