Իրաքի ՆԳՆ-ն հայտարարել է երկրում ԻՊ-ի կողմից գրավված վերջին բնակավայրի ազատագրման մասին

Իրաքի ներքին գործերի նախարար Ղասեմ Մուհամմադ Ալ-Արաջին հայտարարել է երկրում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից գրավված վերջին բնակավայրի ազատագրման մասին, գրում է բրիտանական Reuters գործակալությունը:

Նախարարն այդ առիթով շնորհավորել է Իրաքի ժողովրդին ու անվտանգության ուժերին:

Եփրատ գետի ափին գտնվող Ռավա բնակավայրը վերջինն էր, որտեղ շարունակում էին դիմակայել ԻՊ գրոհայինները: Նախօրեին հայտնի դարձավ, որ ահաբեկիչներն ամբողջովին դուրս են մղվել տարածքից:

«Ռազմական իմաստով ԻՊ-ն ամբողջությամբ ավարտված է Իրաքի տարածքում», - նշել է իրաքցի նախարարը:

Ավելի վաղ Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարել էր, որ մինչև այս տարվա վերջ Իրաքի տարածքում ամբողջովին ոչնչացված կլինի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Նշենք, որ ավելի քան 40 հազար խաղաղ բնակիչ է զոհվել ԻՊ ահաբեկչական խմբավորումից Իրաքի Մոսուլ քաղաքի ազատագրման համար տարվող մարտերի ընթացքում: ԻՊ-ի համար կարևոր ռազմավարական դիրք ունեցող Մոսուլն իրաքյան բանակին հաջողվել է ազատագրել այս ամառ:

 

Loading...
loading...
ԱՄՆ-ն պատրաստ է ԿԺԴՀ-ի հետ հակամարտության ռազմական լուծմանը. Թիլերսոն Մեկ օրում գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 5-ը Նյու Յորքում հայ նկարիչների ցուցահանդեսի հասույթը կտրամադրվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին ԵՄ-ի երկրների ղեկավարները հաստատեցին անցումը Brexit-ի շուրջ բանակցությունների երկրորդ փուլին Հանրային խորհրդում քննարկվել է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը «Մեղրի» ազատ առևտրի գոտին ԵԱՏՄ-ի, ԵՄ-ի, Իրանի հետ բիզնեսը զարգացնելու շատ լավ հարթակ է. ՀՀ վարչապետ Ռուսաստանն ու Եգիպտոսը վերականգնում են օդային հաղորդակցությունը Սիսիանում շմոլ գազից թունավորման դեպք է գրանցվել ՀՀ ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչությունը նախանշեց 2018թ.-ի հիմնական աշխատանքները Ռուս սահմանապահները հայ-թուրքական սահմանի սահմանային պահակակետերի արդիականացման աշխատանքներ են իրականացնում Վարչապետի ներկայությամբ տրվել է Մեղրի ազատ տնտեսական գոտու գործունեության մեկնարկը Երուսաղեմում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից զրկվելու վտանգի տակ է Զոհվածների փառաբանման միջոցառում՝ Երկրապահում ՀՀ ՀՔԾ-ն ապօրինի անտառահատումների քրգործով մեղադրանքներ է առաջադրել 5 ղեկավար պաշտոնատար անձանց Բադալյանների ընտանիքը շարունակում է ավանդական դարձած բարեգործական նախաձեռնությունը Խորհրդարանական վերահսկողությունը կոչված է ապահովել բաց և թափանցիկ հանրային կառավարում. Ռուստամ Մախմուդյան Հայտնի են «Օրգանական գյուղատնտեսական զարգացում» 2017-2018 ծրագրի մրցույթի հաղթողները Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր՝ բարեխիղճ տնտեսվարողներին Կանցկացվի «Բաց դռների օր» առողջապահական ակցիա
website by Sargssyan