Գագիկը «սրբի շորեր հագած վանքի թմբլիկ հավերն է գողանում»

 
 

Նորություն չի լինի ասել, որ Հայաստանի Հանրապետությունում պաշտոնի ծայրը տեսած յուրաքանչուր մեկը մտովի ճախրում է դեպի աներևակայելի բարձունքներ, հասնելով ընդհուպ մինչև նախագահի աթոռին: Երազելն, ինչ խոսք, վնասակար չէ, տեղ-տեղ անգամ հաճելի է, ոմանց համար էլ խիստ անհրաժեշտ: Անհրաժեշտ է առաջ գնալու, սեփական գաղափարներն ու բիզնես պրոյեկտները ծաղկեցնելու համար:

Հավանաբար դա է պատճառը, որ նորանկախ երկրում շատերն են ցանկանում դառնալ պաշտոնյա, իսկ եթե ավելի կոնկրետ, ապա նախարար, կամ էլ վատագույն դեպքում՝ պատգամավոր: Ցավն այն է, որ դեպի պատգամավորական մանդատը ձգտողները այդպես էլ չեն հասկացել խորհրդարանում հայտնվելու իրական նպատակը: Այսպես կոչված ժողովրդի ձայնով ընտրվածները, սա, իհարկե, քչերին է վերաբերվում, ժողովրդի քվեն՝ որպես հայրական տնից տարված օժիտ դիտարկելով, պառլամենտական փափուկ ու հարմարավետ աթոռին նստելուց, ու կոճակ սեղմելուց բացի իրենց սուրբ պարտքն են համարում զարկ տալ ԽԾԲ-ի (խնամի, ծանոթ, բարեկամ) ինստիտուտի զարգացմանը:

ԽԾԲ-ն ինքն իրենով երկրի կազմաքանդման գործընթացներում չարյաց փոքրագույնն է, տրամաբանական է չէ՞, որ յուրաքանչյուր մարդ, միշտ էլ իր շուրջն է հավաքում յուրայիններին՝ նրանց բարեկեցիկ կյանքն ապահովելու համար:

Բայց անտրամաբանական ու չարյաց մեծագույնն էլ այն է, որ այդ նույն ԽԾԲ-ականներն այնքան են թռփոշանում, որ սկսում են ուղղորդել կամ ով գիտե՝ հուշել, օրինակ՝ գաղտնի ու մութ գործարքներ անել, համապատասխան օրենքներում լրացումներ ու փոփոխություններ անելով դրանք օրինականացնել ու հարկ եղած դեպքում սեփականություն համարած մանդատով ու նժդեհյան գաղափարախոսությունից մի երկու տող թրցնելով գոռգռալ ու հաթաթա տալ, թե իրականում «Это я Гарегин Нжде»: Սա, ինչ խոսք, տրագիկոմեդիկ ժանրից է…

Ոմանք շատ անգամ` հավանաբար տառապելով ամնեզիայով, մոռանում են, որ իրենց պաշտոն ու հնարավորություն է տրվել ոչ թե երկրի օրենսդրությունը սեփական գերդաստանին ծառայեցնելու, այլ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը ինչ-որ ձևով բարելավելու, աղքատության շեմը ոչ թե առավելագույնին, այլ հակառակը՝ նվազագույնին հասցնելու համար, իսկ որ ամենակարևորն է` սեփական էլեկտորատի հետ հաշվի նստելու ու հենց նրանց խնդիրները հոգալու ու թեթևացնելու համար:

Օրինակ՝ Գագիկ Մելիքյանից Բերդ քաղաքի բնակիչները դժգոհ են: Օյ, կներեք, մոռացել էինք, որ նրա անունը շատերին ոչինչի չի ասում, լուսավորենք՝ նա ԱԺ պատգամավոր է, սա դեռ քիչ չէ, անգամ ՀՀԿ խմբակցության քարտուղար: Մի համեստագույն անձնավորություն, ում ձայնը ոչ թե բարձր, այլ ընդհանրապես չեք լսի խորհրդարանում: Մի մարդ, ում վստահված է ղեկավարող քաղաքական ուժի պառլամենտական կարեւորագույն պաշտոններից մեկը: Սակայն արդյո՞ք նա կարողանում է հավուր պատշաճի ներկայացնել սեփական թիմի աշխատանքն ու կատարած գործերը…Այս հարցն իրականում լուրջ մտածելու տեղիք է տալիս, քանի որ կասկածի տակ է դնում մի ողջ քաղաքական ուժի գործունեություն: Ասում են՝ Գագիկը լուռ հավատացյալ է, առաջին հայացքից պասիվ ու վախվորած: Ծննդավայրի բնակիչները կիսաթաքուն փսփսում են, որ Գագիկը «սրբի շորեր հաքած վանքի թմբլիկ հավերն է գողանում»: Իսկ ինչպես գիտենք՝ առանց կրակ ծուխ չի լինում… Ինչևէ Գագիկ «սրբագույնին» սեփական ծննդավայրում այդքան էլ չեն սիրում, քանի որ ըստ Բերդի բնակիչների, վերջինս հնարավոր բոլոր յուղոտ ու շահութաբեր պաշտոններին է դասավորել իր հարազատներին, բարեկամներին, քավոր-սանիկներին, մանդատը ծառայեցնելով՝ ոչ թե հանուն Հայաստանի Հանրապետության, այլ հանուն սեփական ազգուտակի բարեկեցության ապահովման:

Մնում է զարմանալ միայն, արդյո՞ք այս երկրում չկար մի արժանի երիտասարդ կադր, ում կարելի էր նույն կերպ խորհրդարան անցկացնել, մի քանի դասընթացների ուղարկել ու ՀՀԿ-ն ինչպես հարկն է ՀՀ Ազգային ժողովում ներկայացնել …

Կցանկանայի, որ շատերն իրենց հավատարմությամբ նմանվեին Իվետա Տոնոյանին. Գ. Ծառուկյան «ԱԺ Ծառուկյան խմբակցությունը կողմ կքվեարկի Արմեն Սարգսյանի թեկնածությանը. Գ.Ծառուկյան 98 տարեկանում մահացել է հոլիվուդյան հայտնի դերասանուհի Նանետ Ֆաբրեյը Հայտնաբերվել եւ առգրավվել է տարբեր տեսակի զենք եւ զինամթերք (ֆոտո) Ջեյմի Կարագեր. Պոգբան չի կարող դառնալ թիմի առանցքը Արցախում 55-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել հրազենային վնասվածքով Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի նախագիծը ներկայացվել է Ֆրեզնոյի քաղաքապետին Աղվան Հովսեփյանի անունը չի հնչում «Մայրաքաղաք» հաղորդաշարի անդրադարձը «Ճանաչիր ինձ» ծրագրին ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության ընթացքում դեպի ՌԴ արտահանումն աճել է ավելի քան 250 տոկոսով Բացահայտվել է կեղծ ոսկու գրավադրմամբ խարդախությամբ բանկից գումարների հափշտակությամբ զբաղվող հանցավոր խումբ Մոուրինյո. Ինձ չի անհանգստացնում Լուկակուի գոլազուրկ խաղը առաջատարների դեմ Արցախի հետ շփման գծում ադրբեջանական զինուժն այս շաբաթ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ Հայերը Ղարաբաղում ադրբեջանական գերեզմանները եւ հուշարձանները չեն ոչնչացրել. Ադրբեջանցի բլոգեր Հրդեհ Երևանում․ հանրակացարանից 60 բնակիչ է տարհանվել Սարգիս Ադամյանի գոլն օգնել է «Յան Ռեգենսբուրգ»-ին անհավանական հաղթանակ տոնել Լոռու մարզում ոլորանում հայտնաբերվել է վթարված ավտոմեքենան, իսկ դրսում՝ վարորդի դին (Ֆոտո) Փաշինյանի անվերջանալի թամաշան Հարնապետությունում առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
15 անկրկնելի տարբերակ, թե ինչպես կարող եք շատ քիչ գումարով նոր շունչ հաղորդել հին ու անշուք կահույքին (Photo) Հղիությունը թաքցնող Մերի Մակարյանից մինչև «հղիանալ» ցանկացող Անի Երանյան․ ինչ էր կատարվում հայ շոուբիզնեսում այս շաբաթ (... Եթե դուք ունեք այս գիծը ձեր ձեռքի ափի մեջ, ապա դուք շատ բախտավոր եք․ ահա թե ինչու Անաստասիա Վոլոչկովան բիկինիով շպագատ է իջել Դուբայի հայտնի երկնաքերի ֆոնին Արդյո՞ք նրանք ճիշտ են վարվել.մարդիկ խիստ քննադատում են թզուկ զույգին այս քայլի համար 10+ նկարազարդում, որոնք ցույց են տալիս սիրո ուժն ու սիրահարված լինելու ամենազգացմունքային պահերը «Ինձ ուղղակի խայտառակում են».Ժաննա Բուտուլյանը` Հանրայինի հետ առաջացած խնդրի մասին. Tert.am Life Ցանկացած առաջարկի դեպքում ինձ առաջնայինը հետաքրքրում է, որ բաց (էրոտիկ) տեսարաններ, թեկուզ չափի մեջ, չլինեն. Ալինա Ավետի... Մազերի առկայությունը ականջի վրա՝ նախազգուշացնող նշան է. ի՞նչ է դա նշանակում Ձեր ճակատագիրը մեկ նկարում․ 96%-ով ճշգրիտ թեստ
website by Sargssyan