Հանրապետականի արժեքները և բռնությունը

Արժեքային դեգերումների այն հանգրվանը, որում հասցրել են հայաստանյան հասարակությանը, մեղմ ասած կատաստրոֆիկ վիճակում է:

Առաջին հերթին, գործանականում, բոլոր հասարակություններում, մարդիկ ընդունում են որոշակիացված հիմնական արժեքներ՝ ենթադրելով, որ օրինակ սպանությունը դա վատ է: Եվ որոշ հիմնային սոցիալական համակարգեր, ինչպիսին ընտանիքն է, սակայն տարբեր ձևաչափերով: Որպես կանոն, մարդիկ, հասարակությունների մեծ մասում, ունեն «բարոյական գիտակցության» ընդհանուր մոտեցումներ:

Մենք շատ ենք սիրում խոսել ներկայիս արժեքային համակարգի, հայի տեսակի, հայի մաքրության, չափորոշչային լինելու և այլ դրույթների շուրջ: Սակայն դրանք երեսպաշտության դրսևորումներ են, ուրիշ ոչինչ: Նման կերպ խոսողները, որևէ կերպ չեն խանգարում այն իրավիճակին, որն ունենք այսօր:

Իսկ իրավիճակի համար մեկ պատասխանատուն իշխող հանրապետականն է ու նրա քարոզչամեքենան: Չկա օր, որ մենք չհանդիպենք՝ ինքնասպանության փորձի, բռնության, դանակահարության և այլն: Իհարկե, ընդդիմախոսները կարող են պնդել, որ դրանք միշտ էլ եղել են, սակայն մեդիատեխնոլոգիաների զարգացվածությունը, միայն հիմա են հասանելի դարձնում այդ մասին տեղեկությունները:

Այո, դրանք եղել են, բայց ոչ այն ծավալներով, ինչ ունենք հիմա: Ինքնասպանությունների թիվը վերջին տարիներին կրկնակի աճել է: Աճել է նաև անչափահասների կողմից խուլիգանության, բռնության, դանակահարության ու նման այլ դեպքեր:

Երկու իրավիճակի բնութագիրը և գնահատականը տալու համար, պետք է չէ անել խորքային վերլուծություն: Հասարակությունը մեծ հաշվով այն արժեքների կրողն է, ինչ արժեքներ որ նրանց մեջ սերմանում են: Խուլիգանությունը, գողականը, հայհոյանքը, անմարդկային որակումները և բռնությունը քարոզվում են ամեն օր: Քարոզվում են հեռուստատեսությամբ: Դրա կրողն են պաշտոնյաները, ոստիկանները, կեղծարարները, իշխանությունը: Ու այս իրավիճակը ձեռնտու է այդ մարդկանց: Սա ստեղծում է ձևախեղված հասարակություն, որն ունակ չէ որևէ կերպ մտածել արժեքային այլ՝ բարձր համարվող հայեցակարգերի մասին:

Իսկ ինքնասպանությունների մեծ մասի հիմքում ընկած է սոցիալական խնդիրը, ինչպես նեղ՝ սոցիալական առումով, այնպես էլ՝ սոցիոնորմատիվ հարաբերությունների մասով: Չես կարող մեղադրել 42-ամյա տղամարդուն, որը տանն ունի սոված երեխաներ և որևէ հույս չունի նրանց ինչ-որ կերպ հաց տանելու: Սա է հայաստանյան իրականությունն այսօր:

Մարիա Պախուցկայա

Loading...
loading...
Գերմանիայի փոխչեմպիոն «ՌԲ Լայպցիգը» դարձյալ չհաղթեց Թուրքիայի ԶՈւ-ն կմտնի Սիրիայի քրդաբնակ Աֆրին շրջան այն ժամանակ, երբ ցանկանա. Չավուշօղլու Մոսկվայից Ցյուրիխ թռչող ինքնաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Զիդան. Մենք չենք հաղթի միայն այն պատճառով, որ «Ռեալն» ենք ՀԱՄԱՍ-ը երրորդ ինտիֆադա է հայտարարել Իսրայելին Նյու Յորքի պայթյունի կազմակերպչին ահաբեկչության մեջ են մեղադրել Պոգբա․ Ունեի առաջարկ «Ռեալից», բայց չեմ ափսոսում, որ վերադարձել եմ «Մանչեսթեր Յունայթեդ» Համաշխարհային բանկը երկու տարի դադարեցնելու է նավթի եւ գազի նախագծերի ֆինանսավորումը Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո աշխատանքից ազատվել է ՆԳՆ շուրջ 15 000 աշխատակից Օզբիլիսը «Բեշիքթաշի» կազմում գոլի հեղինակ է դարձել երկարատև դադարից հետո Թրամփը ստորագրել է 2018-ի պաշտպանական բյուջեն Կոնգոյում ավելի քան 400 000 երեխա կարող է մահանալ սովից. ՅՈւՆԻՍԵՖ «Չելսին» կփորձի ձեռք բերել Լեմարին Թիլերսոնը «հիբրիդային պատերազմ» է անվանել ՌԴ քաղաքականությունը Մարին Լե Պենի կուսակցությունը մեղադրվել է Եվրոպական Խորհրդի միջոցները վատնելու համար Մոուրինյուն խոսել է Մանչեսթեր Սիթիի հետ խաղից հետո վիճաբանության մասին Ռուս դիվանագետները հեռացել են Եմենից Մալթայում ՀՀ դեսպանը պարգևատրվել է Մալթայի Ուխտի արժանիքների համար մեծ խաչով «Լացիոն» մտադիր է դադարեցնել ելույթներն Իտալիայի առաջնությունում Իսրայելի բանակը հերքում է Գազայի հատվածում 2 պաղեստինցու մահվան պատճառ դարձած ավիահարվածի մասին լուրը
website by Sargssyan