Ինքնագնահատականի աճը կտրուկ է

Վանաձորյան շոուն շարունակվում է նաև Ազգային ժողովում: Իր հերթական շախմատային քայլով, Սարգսյանը ծիծաղելի իրավիճակի մեջ դրեց «ԵԼՔ» դաշինքի պրագմատիկ ստրատեգներին: Իհարկե, պրագմատիկ բառը ևս չակերտների մեջ կարելի է գրել, սակայն ավելի լավ է մի միտք ավել արտահայտել այս անմիտ խմբի գործունեության շուրջ, քան ստեղնաշարի մի քանի գործողություն կատարել, այդ չակերտները ստանալու համար:

Անդրադառնալով ՀՎԿ-ՀՀԿ հուշագրին, իշխող կուսակցության ներկայցուցիչ Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ իրենք որեւէ ծառայության կարիք չունեն ՀՎԿ-ի կողմից: Սա ի սկզբանե գիտեինք: Պառաված հարճը, ի՞նչ ծառայություն կարող է մատուցել: Նրան պարզապես գթում են՝ մի աման տաք ճաշ տալով: 

Ավագանին լուծարելու կարիք Բաղդասարյանը չի տեսնում: Ասում է՝ մինչեւ հաջորդ տարվա մարտի 31-ը ժամանակ կա՝ ՍԴ-ի որոշման համաձայն ՏԻՄ օրենքի դրույթները Սահմանադրությանը համապատասխանեցնելու համար:

Իսկ ահա, Փաշինյանը, նորից ագրեսիվ էր ու նախանձելի համոզված: Գիտե՞ք, երբեմն նախանձում եմ Փաշինյանին, թե ինչպես կարող է նույն համոզված ոճով խոսել այֆոնների լարի ու կենսաթոշակների խնդրի մասին: Նա ՍԴ-ի որոշումն այսպես է մեկնաբանում. 15 հոգով գումարված Վանաձորի ավագանու նիստերում կայացված որոշումները հակասահմանադրական են: Ասում է՝ դա նույնն է, որ հիմա այս դահլիճում հավաքված մարդկանցով Ազգային ժողովի նիստ գումարենք: Փաշինյանը նաեւ հայտարարել է, որ հիմա կարելի է արձանագրել «Հայկական վերածնունդ» կուսակցության քաղաքական մահը:

Կարող ես ծիծաղել հարգելի ընթերցող: Այս կուսակցության նախորդի՝ ԱԽՔ-ի համախառն ներքին արդյունքի քաղաքական մահը գրանցվել էր 2008 թվականի դեպքերի ժամանակ: Պետք չէ սիրամարգի սինդրոմով տառապել, չեղած բանը քեզ վերագրելու համար:

Զաբել Ռուբինյան

Loading...
loading...
Գերմանիայի փոխչեմպիոն «ՌԲ Լայպցիգը» դարձյալ չհաղթեց Թուրքիայի ԶՈւ-ն կմտնի Սիրիայի քրդաբնակ Աֆրին շրջան այն ժամանակ, երբ ցանկանա. Չավուշօղլու Մոսկվայից Ցյուրիխ թռչող ինքնաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Զիդան. Մենք չենք հաղթի միայն այն պատճառով, որ «Ռեալն» ենք ՀԱՄԱՍ-ը երրորդ ինտիֆադա է հայտարարել Իսրայելին Նյու Յորքի պայթյունի կազմակերպչին ահաբեկչության մեջ են մեղադրել Պոգբա․ Ունեի առաջարկ «Ռեալից», բայց չեմ ափսոսում, որ վերադարձել եմ «Մանչեսթեր Յունայթեդ» Համաշխարհային բանկը երկու տարի դադարեցնելու է նավթի եւ գազի նախագծերի ֆինանսավորումը Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո աշխատանքից ազատվել է ՆԳՆ շուրջ 15 000 աշխատակից Օզբիլիսը «Բեշիքթաշի» կազմում գոլի հեղինակ է դարձել երկարատև դադարից հետո Թրամփը ստորագրել է 2018-ի պաշտպանական բյուջեն Կոնգոյում ավելի քան 400 000 երեխա կարող է մահանալ սովից. ՅՈւՆԻՍԵՖ «Չելսին» կփորձի ձեռք բերել Լեմարին Թիլերսոնը «հիբրիդային պատերազմ» է անվանել ՌԴ քաղաքականությունը Մարին Լե Պենի կուսակցությունը մեղադրվել է Եվրոպական Խորհրդի միջոցները վատնելու համար Մոուրինյուն խոսել է Մանչեսթեր Սիթիի հետ խաղից հետո վիճաբանության մասին Ռուս դիվանագետները հեռացել են Եմենից Մալթայում ՀՀ դեսպանը պարգևատրվել է Մալթայի Ուխտի արժանիքների համար մեծ խաչով «Լացիոն» մտադիր է դադարեցնել ելույթներն Իտալիայի առաջնությունում Իսրայելի բանակը հերքում է Գազայի հատվածում 2 պաղեստինցու մահվան պատճառ դարձած ավիահարվածի մասին լուրը
website by Sargssyan