Տարոն Մարգարյան. «Քաղաքացին, գործարարը պետք է իրազեկ լինեն շինթույլտվությունների կարգի պարզեցման ընթացակարգերից»

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում, անդրադառնալով շինթույլտվությունների կարգի պարզեցման վերաբերյալ քաղաքապետարանի կողմից իրականացված ծրագրերին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը ճարտարապետության և քաղաքաշինության, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչություններին հանձնարարել է հանրության շրջանում ակտիվացնել գործընթացի վերաբերյալ իրազեկման աշխատանքները:

«Դեռևս անցած տարվանից Երևանի քաղաքապետարանն իրականացրել է լայնածավալ ծրագիր քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման կարգի պարզեցման ուղղությամբ: Մասնավորապես, պարզեցվել են փաստաթղթերի տրամադրման հետ կապված մի շարք գործընթացներ՝ զգալիորեն կրճատելով շինարարության թույլտվության տրամադրման ժամկետները: Այս ամենն արվում է Երևանում գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրի շրջանակում: 
Թեև քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման, ինչպես նաև մայրաքաղաքում իրականացվող շինարարական գործընթացի այս կամ այն փուլը գտնվում է մեր ամենօրյա հսկողության տակ, սակայն պետք է փաստենք, որ հասարակության շրջանում դեռևս նկատվում է իրազեկվածության պակաս: 
Հետևաբար, այս ուղղությամբ պետք է լուրջ քայլեր ձեռնարկվեն: Քաղաքացին, գործարարը պետք է իրազեկ լինեն շինթույլտվությունների կարգի պարզեցման ընթացակարգերից և որ մեզ դիմելուց կստանան ամբողջական տեղեկատվություն շինարարական այս կամ այն գործընթացի վերաբերյալ», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետը հանձնարարել է նաև քաղաքապետարանի «Doing Business»-ի ցուցանիշի բարելավման նպատակով ստեղծված աշխատանքային խմբին մշակել քաղաքացիների համար համապատասխան ուղեցույցեր, որտեղ մատչելի կերպով կներկայացվեն շինթույլտվությունների տրամադրման ընթացակարգերն ու կանոնները:

 

 

Loading...
loading...
«Քարանձավի մարդիկ». «Գոյ» թատրոնը բեմադրել է Սարոյանի սրտեր ջերմացնող պիեսը «ԲելԱԶ»-ը գլխիվայր շրջվել է. կա մեկ զոհ Միլանը ցանկանում է թիմ հրավիրել Ռեյնային Երևանի Թբիլիսյան խճուղում և Դաշտենցի փողոցում նոր արագաչափեր կգործարկվեն Պուտինն անդրադարձել է ԵԱՏՄ-ում առկա չլուծված խնդիրներին «Արսենալը» և «Սևիլիան» համաձայնեցրել են Նզոնզիի տրանսֆերը Երևանի քաղաքապետը Հայաստանի կոմպոզիտորների միության 85-ամյակի առթիվ պարգևատրել է միության մի շարք անդամների Վաչե Գաբրիելյանը ելույթ է ունեցել ՍԻԳՄԱ ծրագրի 25 ամյակին նվիրված նախարարական կոնֆերանսին Նալբանդյանն ընդունել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության նախագահին ԱՄՆ ռազմածովային ուժերը նոր սերնդի հականավային հեռահար հրթիռներ են փորձարկել Ռոբերտ Լևանդովսկին՝ Բունդեսլիգայի պատմության լավագույն ռմբարկուների տասնյակում Հրազդանում 64-ամյա տղամարդու սպանությունը պատվիրել է նրա կինը. հայտնաբերվել է նաև պատվերը կատարողի դին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է քաղաքացիների ընդունելություն Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Ժոզե Մոուրինյու. Եթե ամեն ինչ պարզ լիներ չեմպիոնական մրցավազքում, կմեկնեի Լոս Անջելես հանգստի Բելգիայի դատարանը փակեց Պուչդեմոնի՝ Իսպանիային արտահանձման գործը Մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 11-ը ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է Այս տարի ֆուտբոլի ֆեդերացիան տարվա լավագույն մարզիչ չի ընտրի Մշակույթի, կրության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ ՝ ավագանու նիստին ընդառաջ
Հիշո՞ւմ եք այս փոքրիկին, ով սովամահ լինելու եզրին էր․ միայն տեսեք, թե տարիներ անց ինչ տեսք ունի նա. լուսանկարներ Կազինոների 6 գաղտնիքներ, որոնց մասին Ձեր երբեք չեն ասել. Ձեզ պարզապես խամաճիկացնոմ ու թալանում են 6 հնարք, որոնց շնորհիվ առանց գումար ծախսելու ձեր հեռախոսը կվերածվի ամենակարող սարքի․ պատրաստեք ինքներդ Դերասանուհի Լիկա Սալմանյանը՝ գեղեցիկ դիմահարդարմամբ. լուսանկարներ 20 լուսանկար, որոնք դիտելու ժամանակ Ձեր արյունն անգամ կսառչի երակներում ԹԵՍՏ. Այն, ինչ տեսաք առաջինը, կբացահայտի ձեր բնավորության գաղտնի կողմերը Հիմա, մեկ տարի անց, կամ թե տասը ու հարյուր տարի հետո մենք չեն բաժանվի. Ալեքսանդր Բաբասյանը` կնոջ հայտարարությունների մաս... Սոնա Ռուբենյանի նոստալգիկ ու հուզիչ գրառումը ծննդյան օրվա կապակցությամբ Դիլիջանում ավտոբուսի սրահը տաքացվում է գազի խողովակից դուրս եկող կրակով. լուսանկար Գիտնականները կյանքը երկարացնելու միջոց են առաջարկել․ ահա թե որն է դա
website by Sargssyan