Ընկույզի օգտակար հատկություններն ու կիրառումը բուժական նպատակներով

Բազմիցս խոսվել է ընկույզի սննդային և էներգետիկ արժեքի մասին: Բոլորիս հայտնի է նրա օգտակար հատկանիշները: Սակայն այսօր ձեզ ենք ուզում ներկայացնել դրա կիրառումը բուժական նպատակներով:

Բժշկական նպատակներով օգտագործվում են ոչ միայն ընկուզենու պտուղը՝ ընկույզը, այլև դրա տերևները:

Ընկույզի միջուկը պարունակում է մինչև 75 %յուղեր, 20% սպիտակուցներ, միկրոէլեմենտներ(երկաթ, կոբալտ), մի շարք վիտամիններ(C,  A, B, P, E):

Չհասունացած պտղի մեջ վիտամին C-ի քանակը ավելի է, քան կիտրոնի և  8 անգամ ավելի, քան սև հաղարջի մեջ: Մեկ պտղի C վիտամինի քանակը կարող է բավարարել մարդու 2 օրվա տվյալ վիտամինի պահանջը: Պարզվել է, որ հասունացած ընկույզի միջուկը հեշտությամբ յուրացվում է մարդու օրգանիզմի կողմից, 20-25 հատը կարող է բավարարել նրա մեկ օրվա ճարպի պահանջը:

Ընկույզը հիանալի դիետիկ սնունդ է հիվանդ մարդկանց և երեխաների համար: Այն տրվում է հիպո և ավիտամինոզի, ինչպես նաև երկաթի ու կոբալտի աղերի պակաս ունեցող հիվանդներին: Ընկույզը հիանալի կանխարգելիչ(պրոֆիլակտիկ) և բուժող միջոց է աթերոսկլերոզով տառապող հիվանդների համար:

Ժողովրդական բժշկության մեջ ընկույզի կանաչ պտղից ստացված սպիրտային թուրմը (5-10 հատ պնդուկի մեծության ընկույզները 0,5 լիտր 70 աստիճանի սպիրտի մեջ 10-15 օր թողնելուց հետո) օգտագործվում են  աթերոսկլերոզի դեմ:

Ժողովրդական բժշկության մեջ ընկույզի կանաչ պտուղները (ձիթապտղի մեծության) օգտագործվում են նաև թութքի բուժման նպատակով: Այս դեպքում խորհուրդ է տրվում մեկ շաբաթ ամեն օր օգտագործել 4-7 հատ ընկույզ:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Hayinfo.net

Loading...
loading...
ԱՄՆ-ն պատրաստ է ԿԺԴՀ-ի հետ հակամարտության ռազմական լուծմանը. Թիլերսոն Մեկ օրում գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 5-ը Նյու Յորքում հայ նկարիչների ցուցահանդեսի հասույթը կտրամադրվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին ԵՄ-ի երկրների ղեկավարները հաստատեցին անցումը Brexit-ի շուրջ բանակցությունների երկրորդ փուլին Հանրային խորհրդում քննարկվել է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը «Մեղրի» ազատ առևտրի գոտին ԵԱՏՄ-ի, ԵՄ-ի, Իրանի հետ բիզնեսը զարգացնելու շատ լավ հարթակ է. ՀՀ վարչապետ Ռուսաստանն ու Եգիպտոսը վերականգնում են օդային հաղորդակցությունը Սիսիանում շմոլ գազից թունավորման դեպք է գրանցվել ՀՀ ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչությունը նախանշեց 2018թ.-ի հիմնական աշխատանքները Ռուս սահմանապահները հայ-թուրքական սահմանի սահմանային պահակակետերի արդիականացման աշխատանքներ են իրականացնում Վարչապետի ներկայությամբ տրվել է Մեղրի ազատ տնտեսական գոտու գործունեության մեկնարկը Երուսաղեմում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից զրկվելու վտանգի տակ է Զոհվածների փառաբանման միջոցառում՝ Երկրապահում ՀՀ ՀՔԾ-ն ապօրինի անտառահատումների քրգործով մեղադրանքներ է առաջադրել 5 ղեկավար պաշտոնատար անձանց Բադալյանների ընտանիքը շարունակում է ավանդական դարձած բարեգործական նախաձեռնությունը Խորհրդարանական վերահսկողությունը կոչված է ապահովել բաց և թափանցիկ հանրային կառավարում. Ռուստամ Մախմուդյան Հայտնի են «Օրգանական գյուղատնտեսական զարգացում» 2017-2018 ծրագրի մրցույթի հաղթողները Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր՝ բարեխիղճ տնտեսվարողներին Կանցկացվի «Բաց դռների օր» առողջապահական ակցիա
website by Sargssyan