ՀՀ ՔԿ-ն Լոռու մարզպետին միջնորդագրով առաջարկել է բուժանձնակազմի հմտությունները բարելավելու քայլեր ձեռնարկել

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանը միջնորդագիր է  ուղարկել  Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին՝ բնակչությանը բժշկական ծառայություններ մատուցելու ընթացքում «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից թույլ տրվող խախտումների վերաբերյալ՝ առաջարկելով  գործուն միջոցներ ձեռնարկել խախտումները վերացնելու, բուժանձնակազմի մասնագիտական հմտությունները բարելավելու ուղղությամբ։

Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով. «2016 թվականի հոկտեմբերի 18-ին «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել, որ ծննդատան բաժանմունքում մահացել է Լոռու մարզի 32-ամյա բնակչուհին: Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, և կատարվել մեծածավալ քննչական գործողություններ՝ ծննդկանի մահվան բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Արդյունքում պարզվել է, որ 32-ամյա կինը՝ առաջնածին ախտորոշմամբ, Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել 2016 թվականի սեպտեմբերի 26-ին։ Գտնվելով բժիշկների հսկողության ներքո՝ 21 օր անց` 2016 թվականի հոկտեմբերի 17-ին` ժամը 18:40-ին, կինը ծննդաբերել է արական սեռի երեխա, որից հետո նրա ինքնազգացողությունը վատացել է։ Հաջորդ օրը` հոկտեմբերի 18-ին՝ ժամը 01:40-ին, նույն բաժանմունքում նա մահացել է:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ կնոջ մոտ հայտնաբերվել է ծննդաբերական պատռվածք, արտաքին սուր արյունահոսություն, ներքին օրգանների և անոթների սուր արյունապակասություն, որն էլ հանգեցրել է մահվան: Նրան ցուցաբերված բժշկական օգնության ընթացքում հնարավոր խախտումները պարզելու համար վարույթն իրականացնող մարմինը նշանակել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որի կատարմանը հանձնաժողովի կազմում մասնակցել են բժշկագիտության բնագավառի տարբեր ոլորտների նեղ մասնագետներ։

Քրեական գործով ի հայտ են եկել բազմաթիվ խախտումներ, որոնք թույլ են տրվել ծննդկանին բուժօգնություն ցուցաբերելիս, փաստական տվյալներ ձեռք բերվել, որ մանկաբարձ-գինեկոլոգներն իրենց մասնագիտական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել են անբարեխիղճ վերաբերմունք, չեն ձեռնարկել անհրաժեշտ բուժմիջոցառումներ, որն էլ գտնվում է պատճառահետևանքային կապի մեջ հետծննդյան շրջանում ծննդկանի մոտ արյունահոսական բարդությունների շարունակական զարգացման և նրա մահվան հետ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ բուժհաստատության ավագ մանկաբարձ-գինեկոլոգին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով։

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ուսումնասիրվել են նաև  ցուցաբերված բժշկական օգնության որակի վերաբերյալ քաղաքացիներից ստացված հաղորդումները, որոնց արդյունքում պարզվել է, որ «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից իրենց մասնագիտական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունքի դրսևորումը կրում է շարունակական և պարբերական բնույթ, ինչի արդյունքում հասարակության շրջանում առաջանում են դժգոհություններ, նվազում  վստահությունը ոչ միայն կոնկրետ բժշկական կենտրոնի, այլև՝ Լոռու մարզի տարածքում գործող բոլոր բժշկական կենտրոնների նկատմամբ ընդհանրապես:

Մանրամասն ներկայացնելով «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ աշխատակիցների կողմից թույլ տրված խախտումները՝ Լոռու մարզային քննչական վարչության պետ Թ.Շուշանյանը մարզպետին միջնորդել է  քննարկման առարկա դարձնել դրանք և ձեռնարկել գործուն միջոցներ` «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից թույլ տրվող խախտումները վերացնելու, բուժանձնակազմի մասնագիտական հմտությունները բարելավելու ու բնակչությանը որակյալ բժշկական ծառայություններ մատուցելու համար»:

Loading...
loading...
«ԲելԱԶ»-ը գլխիվայր շրջվել է. կա մեկ զոհ Միլանը ցանկանում է թիմ հրավիրել Ռեյնային Երևանի Թբիլիսյան խճուղում և Դաշտենցի փողոցում նոր արագաչափեր կգործարկվեն Պուտինն անդրադարձել է ԵԱՏՄ-ում առկա չլուծված խնդիրներին «Արսենալը» և «Սևիլիան» համաձայնեցրել են Նզոնզիի տրանսֆերը Երևանի քաղաքապետը Հայաստանի կոմպոզիտորների միության 85-ամյակի առթիվ պարգևատրել է միության մի շարք անդամների Վաչե Գաբրիելյանը ելույթ է ունեցել ՍԻԳՄԱ ծրագրի 25 ամյակին նվիրված նախարարական կոնֆերանսին Նալբանդյանն ընդունել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության նախագահին ԱՄՆ ռազմածովային ուժերը նոր սերնդի հականավային հեռահար հրթիռներ են փորձարկել Ռոբերտ Լևանդովսկին՝ Բունդեսլիգայի պատմության լավագույն ռմբարկուների տասնյակում Հրազդանում 64-ամյա տղամարդու սպանությունը պատվիրել է նրա կինը. հայտնաբերվել է նաև պատվերը կատարողի դին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է քաղաքացիների ընդունելություն Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Ժոզե Մոուրինյու. Եթե ամեն ինչ պարզ լիներ չեմպիոնական մրցավազքում, կմեկնեի Լոս Անջելես հանգստի Բելգիայի դատարանը փակեց Պուչդեմոնի՝ Իսպանիային արտահանձման գործը Մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 11-ը ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է Այս տարի ֆուտբոլի ֆեդերացիան տարվա լավագույն մարզիչ չի ընտրի Մշակույթի, կրության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ ՝ ավագանու նիստին ընդառաջ Նոբել Առուստամյանի կարծիքով Հենրիխ Մխիթարյանը կարող է ուժեղացնել աշխարհի ցանկացած թիմ
Հիշո՞ւմ եք այս փոքրիկին, ով սովամահ լինելու եզրին էր․ միայն տեսեք, թե տարիներ անց ինչ տեսք ունի նա. լուսանկարներ Կազինոների 6 գաղտնիքներ, որոնց մասին Ձեր երբեք չեն ասել. Ձեզ պարզապես խամաճիկացնոմ ու թալանում են 6 հնարք, որոնց շնորհիվ առանց գումար ծախսելու ձեր հեռախոսը կվերածվի ամենակարող սարքի․ պատրաստեք ինքներդ Դերասանուհի Լիկա Սալմանյանը՝ գեղեցիկ դիմահարդարմամբ. լուսանկարներ 20 լուսանկար, որոնք դիտելու ժամանակ Ձեր արյունն անգամ կսառչի երակներում ԹԵՍՏ. Այն, ինչ տեսաք առաջինը, կբացահայտի ձեր բնավորության գաղտնի կողմերը Հիմա, մեկ տարի անց, կամ թե տասը ու հարյուր տարի հետո մենք չեն բաժանվի. Ալեքսանդր Բաբասյանը` կնոջ հայտարարությունների մաս... Սոնա Ռուբենյանի նոստալգիկ ու հուզիչ գրառումը ծննդյան օրվա կապակցությամբ Դիլիջանում ավտոբուսի սրահը տաքացվում է գազի խողովակից դուրս եկող կրակով. լուսանկար Գիտնականները կյանքը երկարացնելու միջոց են առաջարկել․ ահա թե որն է դա
website by Sargssyan