Իսկ Նժդեհը ստրուկ չէր

Ռուսաստանյան «Զվեզդա» հեռուստաընկերության ցուցադրած սկանդալային ռեպորտաժի հետ կապված, ՀՀԿ-ն ի վերջո խոսեց: Ինչպես և դա սպասվում էր, իշխող կուսակցության անունից հանդես եկավ մեծն Նժդեհագետ, Տարոնականության գաղափարաբանության հիմնական կրող և տարածող, մեր օրերի երեսփոխանների փոխխոսնակ՝ Էդուարդ Շարմազանովը: Ինչպես ասում են, Գեբելսին չի ձգի, բայց չեղած տեղից, էլի ոչինչ:

Եվ ինչպե՞ս է պատասխանում Շարմազանովը մի հաղորդման, որը պիտակում է եթե ոչ ամբողջ ՀՀԿ-ի, ապա գոնե Շարմազանովի գաղափարական հորը: Տողերիս հեղինակի համար, բացառիկ մտավորականի, տեսաբանի և պարզապես հայ նշանավոր գործչի: Խոսքն իհարկե Նժդեհի մասին է:

Խոսելով «Զվեզդա» ռուսաստանյան հեռուստաընկերության եթերում, Հայաստանի, ՀՀԿ-ի եւ Նժդեհի հասցեին հնչած արտահայտությունների մասին՝ Շարմազանովը նշել է, թե «Զվեզդա»-ի ղեկավարությունը պաշտոնական նամակով դիմել է հայկական կողմին, ընդունել, որ եղել է ոչ կոռեկտ գնահատական։

Ընդունե՞լ: Հարց է առաջանում, իսկ ո՞վ էր մեղադրանք առաջադրել: Պաշտոնապես ՀՀԿ-ն արձագանքում է առաջին անգամ: Չենք կարծում, թե այդ հեռուստաընկերության ղեկավարները հետևում էին հայկական ֆեյսբուքի արձագանքներին և մեղադրանքներին: Եթե ինչ-որ բան ընդունում ես, ուրեմն նշանակում է, քեզ ինչ-որ բանում մեղադրել են կամ հարց են ուղղել: Ուստի շատ կոռեկտ կլինի, եթե Շարմազանովն ասի, թե ինչպե՞ս են արձագանքել այդ ամենին, և իհարկե, ցույց տա այդ ընկերության պաշտոնական նամակը:

«Մեր գնահատականը հետեւյալն է, այդ հեռուստաեթերի ընթացքում հնչած ոչ կոռեկտ գնահատականները չեն բխում հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններից։ Դրանք հարիր չեն, մեր խողովակներով պետությունը դիրքորոշումը հայտնել է։ Ավարտված համարենք ինցիդենտը»,- ասել է Շարմազանովը եւ հավելել. «Նժդեհը մեր ազգի մեծագույն հերոսներից է, ի շնորհիվ նրա մենք ունենք անկախ Սյունիք, հաղթանակած Ղարաքիլիսա»։

Ու նորից այդ Ղարաքիլիսան: Քանի՞ անգամ հիշեցնենք պարոն պատմաբանին, որ որքան էլ ցավալի է, Ղարաքիլիսայում մենք պարտվել ենք: Այլ փաստարկ չկա: 

Իսկ ինչ մնում է անատամ պատասխանին, ապա հիշենք օրեր առաջ տեղի ունեցածը ՆԱՏՈ-ի զորավարժությունների ընթացքում: Նորվեգական կողմը վրիպում էր թույլ տվել, որից հետո, Էրդողանը հետ կանչեց իր զորախումբը, 40-50 մարդ էր ներառված ու քիչ էր մնում միջազգային սկանդալ առաջանար: Այ սա ենք հասկանում սեփական պետության դիրքերից հանդես գալը:

Զուբեյդա Հովհաննիսյան

Loading...
loading...
Գերմանիայի փոխչեմպիոն «ՌԲ Լայպցիգը» դարձյալ չհաղթեց Թուրքիայի ԶՈւ-ն կմտնի Սիրիայի քրդաբնակ Աֆրին շրջան այն ժամանակ, երբ ցանկանա. Չավուշօղլու Մոսկվայից Ցյուրիխ թռչող ինքնաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Զիդան. Մենք չենք հաղթի միայն այն պատճառով, որ «Ռեալն» ենք ՀԱՄԱՍ-ը երրորդ ինտիֆադա է հայտարարել Իսրայելին Նյու Յորքի պայթյունի կազմակերպչին ահաբեկչության մեջ են մեղադրել Պոգբա․ Ունեի առաջարկ «Ռեալից», բայց չեմ ափսոսում, որ վերադարձել եմ «Մանչեսթեր Յունայթեդ» Համաշխարհային բանկը երկու տարի դադարեցնելու է նավթի եւ գազի նախագծերի ֆինանսավորումը Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո աշխատանքից ազատվել է ՆԳՆ շուրջ 15 000 աշխատակից Օզբիլիսը «Բեշիքթաշի» կազմում գոլի հեղինակ է դարձել երկարատև դադարից հետո Թրամփը ստորագրել է 2018-ի պաշտպանական բյուջեն Կոնգոյում ավելի քան 400 000 երեխա կարող է մահանալ սովից. ՅՈւՆԻՍԵՖ «Չելսին» կփորձի ձեռք բերել Լեմարին Թիլերսոնը «հիբրիդային պատերազմ» է անվանել ՌԴ քաղաքականությունը Մարին Լե Պենի կուսակցությունը մեղադրվել է Եվրոպական Խորհրդի միջոցները վատնելու համար Մոուրինյուն խոսել է Մանչեսթեր Սիթիի հետ խաղից հետո վիճաբանության մասին Ռուս դիվանագետները հեռացել են Եմենից Մալթայում ՀՀ դեսպանը պարգևատրվել է Մալթայի Ուխտի արժանիքների համար մեծ խաչով «Լացիոն» մտադիր է դադարեցնել ելույթներն Իտալիայի առաջնությունում Իսրայելի բանակը հերքում է Գազայի հատվածում 2 պաղեստինցու մահվան պատճառ դարձած ավիահարվածի մասին լուրը
website by Sargssyan