Մահացել է հայտնի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին

Լոնդոնում մահացել է հայտնի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին, «ՌԻԱ Նովոստի»-ին հաղորդել է երգիչ Դմիտրի Մալիկովը:

«Ես տեղեկացվել եմ իմ բանաստեղծուհի Լիլիա Վինոգրադովայից, ով նրա հետ շատ մտերիմ էր եւ այնտեղ նրա հետ էր: Նա ինձ գրել է, որ նա մահացել  է Լոնդոնի ժամանակով առավոտյան՝ ժամը 3.36-ին»,- ասել է Մալիկովը:

Խվորոստովսկին մահացել է կյանքի 56-րդ տարում երկար ու տեւական հիվանդությունից հետո: 2015-ի հունիսի վերջին արդեն երկար տարիներ Լոնդոնում ապրող երգիչը հայտնել էր, որ տառապում է գլխուղեղի ուռուցքից:

Խվորոստովսկուն համաշխարհային ճանաչում բերեց 1989-ին Քարդիֆ քաղաքի BBC-ի հեռուստատեսային «Աշխարհի երգիչ» մրցույթը, որտեղ նա արժանացավ «Լավագույն ձայն» տիտղոսին եւ ստացավ գլխավոր մրցանակը:

Նիսի Nice Opera-ում կայացած  Պյոտր Չայկովսկու «Պիկովայա դամա» օպերայի դեբյուտից հետո Դմիտրիին սկսեցին հրավիրել ելույթ ունենալու լավագույն համաշխարհային օպերային թատրոններում եւ մասնակցելու նշանավոր փառատոներին: Նրան բախտ է վիճակվել  երգել Քովենթ Գարդենի Թագավորական թատրոնի, Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայի, Չիկագոյի Լիրիկ օպերայի, Փարիզի օպերայի, Միլանի «Լա Սկալայի» բեմերում:

Loading...
loading...
Գերմանիայի փոխչեմպիոն «ՌԲ Լայպցիգը» դարձյալ չհաղթեց Թուրքիայի ԶՈւ-ն կմտնի Սիրիայի քրդաբնակ Աֆրին շրջան այն ժամանակ, երբ ցանկանա. Չավուշօղլու Մոսկվայից Ցյուրիխ թռչող ինքնաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Զիդան. Մենք չենք հաղթի միայն այն պատճառով, որ «Ռեալն» ենք ՀԱՄԱՍ-ը երրորդ ինտիֆադա է հայտարարել Իսրայելին Նյու Յորքի պայթյունի կազմակերպչին ահաբեկչության մեջ են մեղադրել Պոգբա․ Ունեի առաջարկ «Ռեալից», բայց չեմ ափսոսում, որ վերադարձել եմ «Մանչեսթեր Յունայթեդ» Համաշխարհային բանկը երկու տարի դադարեցնելու է նավթի եւ գազի նախագծերի ֆինանսավորումը Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո աշխատանքից ազատվել է ՆԳՆ շուրջ 15 000 աշխատակից Օզբիլիսը «Բեշիքթաշի» կազմում գոլի հեղինակ է դարձել երկարատև դադարից հետո Թրամփը ստորագրել է 2018-ի պաշտպանական բյուջեն Կոնգոյում ավելի քան 400 000 երեխա կարող է մահանալ սովից. ՅՈւՆԻՍԵՖ «Չելսին» կփորձի ձեռք բերել Լեմարին Թիլերսոնը «հիբրիդային պատերազմ» է անվանել ՌԴ քաղաքականությունը Մարին Լե Պենի կուսակցությունը մեղադրվել է Եվրոպական Խորհրդի միջոցները վատնելու համար Մոուրինյուն խոսել է Մանչեսթեր Սիթիի հետ խաղից հետո վիճաբանության մասին Ռուս դիվանագետները հեռացել են Եմենից Մալթայում ՀՀ դեսպանը պարգևատրվել է Մալթայի Ուխտի արժանիքների համար մեծ խաչով «Լացիոն» մտադիր է դադարեցնել ելույթներն Իտալիայի առաջնությունում Իսրայելի բանակը հերքում է Գազայի հատվածում 2 պաղեստինցու մահվան պատճառ դարձած ավիահարվածի մասին լուրը
website by Sargssyan