Հայաստանի փրկության դուռը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 23-ին, աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու Բրյուսելում նոյեմբերի 23-24-ը կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության եւ ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովներին:

Այցի շրջանակներում Հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա նաեւ Բելգիայի Թագավոր Ֆիլիպի եւ վարչապետ Շառլ Միշելի հետ:

Ակնկալում ենք նաև, որ վաղը կստորագրվի այդքան սպասված Հայաստան-ԵՄ համաձայնագիրը։ 

Ժամանակին, երբ Հայաստանը կանգնած էր դաժան ընտրության առաջ, ԵՄ-ն առաջնորդվեց «կամ-կամ»-ի սկզբունքով։ Կամ ԵՄ, կամ ԵԱՏՄ։ Բնական է, որ Ռուսաստանից հսկայական կախվածության մեջ գտնվող Հայաստանն այլ քայլ չէր կարող անել։ Իսկ թե ինչու՞ է այդ կախվածությունը հսկայական, առանձին ու ծավալուն քննարկման թեմա է։

Այսօր արդեն, կարծես ԵՄ-ն փոխել է իր վերաբերմունքը դեպի «և-և»-ի քաղաքականություն։ Իհարկե, հոռետեսները և հատկապես ռուսասերները պնդում են, որ սա մեզ ոչինչ չի տա։ Իրականում մեզ այս համաձայնագիրը, թեկուզ զուտ գիտակցական աստիճանում, հսկայական բան է տալու։

Այլընտրանքի առկայությունը, միշտ օգնում է պետության առաջընթացին։ Մյուս կողմից, 21-րդ դարում, միայն մեկ կառույցի շրջանակներում լինելը, քաղաքական կարճամտություն է։

Թե ինչ վնասներ մենք ունենք ԵԱՏՄ-ից ընդհանրապես ու Ռուսաստանից մասնավորապես, կարծում ենք բոլորին է հայտնի։ Ուստի, այդ առումով, ԵՄ համաձայնագիրը կարող է Հայաստանի համար նոր շնչառություն բացել։

Այդ նոր շնչառության համար, պետք է ի կատար ածվի երկու նախապայման։ Նախ այն պետք է ստորագրվի և երկրորդ, Հայաստանի իշխանությունները պետք է ունենան քաղաքական կամք, կատարելու որոշակի պահանջներ և օգտվելու այդ համաձայնագրի տված հնարավորություններից։

Զաբել Ռուբինյան

Loading...
loading...
Գերմանիայի փոխչեմպիոն «ՌԲ Լայպցիգը» դարձյալ չհաղթեց Թուրքիայի ԶՈւ-ն կմտնի Սիրիայի քրդաբնակ Աֆրին շրջան այն ժամանակ, երբ ցանկանա. Չավուշօղլու Մոսկվայից Ցյուրիխ թռչող ինքնաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Զիդան. Մենք չենք հաղթի միայն այն պատճառով, որ «Ռեալն» ենք ՀԱՄԱՍ-ը երրորդ ինտիֆադա է հայտարարել Իսրայելին Նյու Յորքի պայթյունի կազմակերպչին ահաբեկչության մեջ են մեղադրել Պոգբա․ Ունեի առաջարկ «Ռեալից», բայց չեմ ափսոսում, որ վերադարձել եմ «Մանչեսթեր Յունայթեդ» Համաշխարհային բանկը երկու տարի դադարեցնելու է նավթի եւ գազի նախագծերի ֆինանսավորումը Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո աշխատանքից ազատվել է ՆԳՆ շուրջ 15 000 աշխատակից Օզբիլիսը «Բեշիքթաշի» կազմում գոլի հեղինակ է դարձել երկարատև դադարից հետո Թրամփը ստորագրել է 2018-ի պաշտպանական բյուջեն Կոնգոյում ավելի քան 400 000 երեխա կարող է մահանալ սովից. ՅՈւՆԻՍԵՖ «Չելսին» կփորձի ձեռք բերել Լեմարին Թիլերսոնը «հիբրիդային պատերազմ» է անվանել ՌԴ քաղաքականությունը Մարին Լե Պենի կուսակցությունը մեղադրվել է Եվրոպական Խորհրդի միջոցները վատնելու համար Մոուրինյուն խոսել է Մանչեսթեր Սիթիի հետ խաղից հետո վիճաբանության մասին Ռուս դիվանագետները հեռացել են Եմենից Մալթայում ՀՀ դեսպանը պարգևատրվել է Մալթայի Ուխտի արժանիքների համար մեծ խաչով «Լացիոն» մտադիր է դադարեցնել ելույթներն Իտալիայի առաջնությունում Իսրայելի բանակը հերքում է Գազայի հատվածում 2 պաղեստինցու մահվան պատճառ դարձած ավիահարվածի մասին լուրը
website by Sargssyan