Քաղաքական կամքի բացակայությունը

Նոյեմբերի 22-ին, կլոր-սեղան ձևաչափով հանդիպում կայացավ դասադուլավոր՝ տարկետման իրավունքի համար պայքարող ուսանողների և իշխանության ներկայացուցիչների միջև։ 

Օրենքն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ և մեկ քայլ է մնացել, որպեսզի այն վերջնական ուժի մեջ մտնի։ Այդ մեկ քայլը կարող է և կկատարի Սերժ Սարգսյանը։ Նա բնականաբար կստորագրի օրենքը։ 

Առաջին հայացքից կարող է թվալ, թե այդ դեպքում, ինչու՞ են քննարկումների գնում ուսանողները։ Պատասխանը շատ պարզ է։ Վերից վեր կուսակցականացված ու փչացած արժեհամակարգում, փոքրաթիվ պայքարող ուսանողներից մեծ արդյունք ակնկալելը կլիներ անմտություն։ Մյուս կողմից սակայն, նրանք չեն հանձնվում և դա այն դրականն է, որ կարող ենք տեսնել։

Ի տարբերություն փողոցային պայքարի, նրանք հանդես են գալիս հստակ առաջարկություններով։ Ուսանողներն առաջարկում են, որպեսզի զինվորական ծառայությունն ընթանա ուսմանը զուգահեռ։ Ծառայության մեկ ու կես տարիները նրանք առաջարկում են ներառել բուհական կրթության  արձակուրդների մեջ։ Կարծում ենք, որ սա բավականին կառուցողական առաջարկ է։

Նախորդ անգամների համեմատ, այս անգամ շատախոս էր դարձել Լևոն Մկրտչյանը։ Նա թվեր էր բերում այն մասին, թե գիտությունների թեկնածու կոչում քանի մարդ ունի և քանիսն է այսօր գիտության մեջ։ Կներեք, պարոն Մկրտչյան, ինչո՞վ են մեղավոր ուսանողները, որ դուք Տարոն Մարգարյանին գիտական կոչում եք տվել։ Ձեր կողքի նստած Շարմազանովին գիտական կոչում եք տվել։ Դուք, ինքներդ, գիտական կոչում ունեք, սակայն այսօր զբաղվու՞մ եք գիտությամբ։

Խնդիրը շատ պարզ է։ Կամ իշխանությունը կդրսևորի կամք ու կգնա այս զիջմանը, կամ կխորացնի հասարակության տարբեր շերտերի հետ հակասությունները։

Ատոմ Ոսկանյան

Loading...
loading...
Գերմանիայի փոխչեմպիոն «ՌԲ Լայպցիգը» դարձյալ չհաղթեց Թուրքիայի ԶՈւ-ն կմտնի Սիրիայի քրդաբնակ Աֆրին շրջան այն ժամանակ, երբ ցանկանա. Չավուշօղլու Մոսկվայից Ցյուրիխ թռչող ինքնաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Զիդան. Մենք չենք հաղթի միայն այն պատճառով, որ «Ռեալն» ենք ՀԱՄԱՍ-ը երրորդ ինտիֆադա է հայտարարել Իսրայելին Նյու Յորքի պայթյունի կազմակերպչին ահաբեկչության մեջ են մեղադրել Պոգբա․ Ունեի առաջարկ «Ռեալից», բայց չեմ ափսոսում, որ վերադարձել եմ «Մանչեսթեր Յունայթեդ» Համաշխարհային բանկը երկու տարի դադարեցնելու է նավթի եւ գազի նախագծերի ֆինանսավորումը Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո աշխատանքից ազատվել է ՆԳՆ շուրջ 15 000 աշխատակից Օզբիլիսը «Բեշիքթաշի» կազմում գոլի հեղինակ է դարձել երկարատև դադարից հետո Թրամփը ստորագրել է 2018-ի պաշտպանական բյուջեն Կոնգոյում ավելի քան 400 000 երեխա կարող է մահանալ սովից. ՅՈւՆԻՍԵՖ «Չելսին» կփորձի ձեռք բերել Լեմարին Թիլերսոնը «հիբրիդային պատերազմ» է անվանել ՌԴ քաղաքականությունը Մարին Լե Պենի կուսակցությունը մեղադրվել է Եվրոպական Խորհրդի միջոցները վատնելու համար Մոուրինյուն խոսել է Մանչեսթեր Սիթիի հետ խաղից հետո վիճաբանության մասին Ռուս դիվանագետները հեռացել են Եմենից Մալթայում ՀՀ դեսպանը պարգևատրվել է Մալթայի Ուխտի արժանիքների համար մեծ խաչով «Լացիոն» մտադիր է դադարեցնել ելույթներն Իտալիայի առաջնությունում Իսրայելի բանակը հերքում է Գազայի հատվածում 2 պաղեստինցու մահվան պատճառ դարձած ավիահարվածի մասին լուրը
website by Sargssyan