Հայաստանում մարդիկ շատ են տանջվում, որ կարողանան հացի գումար հայթայթել. Արամ Ավագյան

Life.panorama.am-ը գրում է.
 
Ընդամենը օրեր անց՝ նոյեմբերի 26-ին,  Կ. Դեմիճյանի անվան մարզահամերգային համալիրի դահլիճում կկայանա Արամ Ավագյանի հեղինակային երեկոն, որը կոչվում է նրա ամենահայտնի երգի անվանումով՝ «Իմ լուսին»:
 
Life.panorama.am-ը զրուցել է Արամ Ավագյանի հետ եւ ծանոթացել ոչ միայն համերգային ծրագրին, այլեւ խոսել ԱՄՆ-ում կյանքի եւ մշտական բնակությամբ Հայաստան վերադառնալու պլանների մասին: 14 տարի առաջ հայ աստղերի սիրելի երգահան Արամ Ավագյանը մեկնեց ԱՄՆ եւ մշտական բնակություն հաստատեց այնտեղ: Վերջին անգամ Արամը Հայաստանում եղել էր յոթ տարի առաջ, հետեւաբար այս համերգը ավելի քան սպասված է նրա համար: Մեզ հետ զրույցում Արամը նշեց, որ իր հեղինակային երեկոյի կազմակերպչական հարցերով անձամբ չի զբաղվել:
 
«Ընկերներս, ովքեր համերգի կազմակերպիչներ են, նախաձեռնեցին ինձ համար այս կարեւոր երեկոն. Ի դեպ՝ շնորհակալ եմ նրանց փայլուն աշխատանքի համար: Երբ առաջարկը ստացա, մեծ սիրով համաձայնեցի, քանի որ 14 տարի բեմ չէի բարձրացել, բացի այդ, անասելի կարոտել էի հայաստանյան հանդիսատեսին: Այդ օրը շուրջ 25 երգ կհնչի, կլինեն կատարողներ, որոնք եւս երկար ժամանակ է չեն ներկայացել: Այնպես որ, սպասված ու անակնկալներով լի երեկո է լինելու»,- պատմեց երգահանը:
«Իմ լուսին» խորագիրը կրող համերգի ընթացքում կներկայանան հին եւ նոր սերնդի ներկայացուցիչներ:
«Այդ օրը կհնչեն ոչ միայն սիրված ու ճանաչված երգեր, այլեւ պրեմիերաներ: Այսինքն՝ ծրագրում կլինեն հին ու նոր երգեր, հետեւաբար նաեւ հին եւ նոր սերունդ:   Մենք միասին կլինենք մի բեմում, ինչն արդեն շատ ոգեւորիչ է: Ի դեպ՝ կլինեն նաեւ զուգերգեր, որոնց մասին չեմ խոսի՝ թողնելով անակնկալ»,- նշեց նա:
 
Արամը շեշտեց՝ պատասխանատվությունն ու հուզմունքը մեծ է, ի վերջո՝ 14 տարի բեմ չի բարձրացել:
«Հիմա շատ հուզված եմ: Երկար տարիներ անց կրկին բուռն աշխատանքային կյանքով եմ ապրում: Բեմն ինքնին ինձ համար մեծ հուզմունքի պատճառ է, քանի որ ,ճիշտ է, այս տարիների ընթացքում ստեղծագործել եմ, բայց բեմ չեմ բարձրացել»,- նկատեց նա:
Հայտնի «Իմ լուսին» երգը հենց Արամը կկատարի.
«Կարծում եմ՝ իմ կողմից սխալ կլներ, եթե ես չկատարեի «Իմ լուսինը», սակայն դա միակ երգը չի լինի իմ կատարմամբ. Ես ու մեծ աղջիկս միասին դուետով կներկայանանք»,- պատմեց երգահանը:
 
Խոսելով ամերիկյան կյանքից՝ մեր զրուցակիցը նշեց.
 
«Այս տարիների ընթացքում անդադար աշխատել եմ, ստեղծագործել, շատ հայտնի ու նոր երգեր իմ հեղինակային գործերն են, որոնց անունները չեմ ցանկանա տալ: ԱՄՆ-ում զբաղվում եմ նաեւ իմ հիմնած փոքր երաժշտական դպրոցով, ունեմ բազմաթիվ աշակերտներ: Նաեւ ընկերներիս հետ նոր խումբ ենք հինել, որը կոչվում է «Գիտրի»: Միասին արդեն նոր տեսահոլովակ ունենք, որի ռեժիսորը Արեն Բայադյանն է: Մեր խմբի պրոդյուսերները ես եւ ընկերս ենք՝ Արմեն Մխիթարյանը: Մեզ միացավ նաեւ հայտնի դիզայներ Xtina Milani-ին, ով զբաղվում է աղջիկների իմիջով: Մի խոսքով՝ բավականին ակտիվ աշխատանքային պրոցեսում ենք»:
 
Շարունակությունը՝ այստեղ:
Loading...
loading...
«Քարանձավի մարդիկ». «Գոյ» թատրոնը բեմադրել է Սարոյանի սրտեր ջերմացնող պիեսը «ԲելԱԶ»-ը գլխիվայր շրջվել է. կա մեկ զոհ Միլանը ցանկանում է թիմ հրավիրել Ռեյնային Երևանի Թբիլիսյան խճուղում և Դաշտենցի փողոցում նոր արագաչափեր կգործարկվեն Պուտինն անդրադարձել է ԵԱՏՄ-ում առկա չլուծված խնդիրներին «Արսենալը» և «Սևիլիան» համաձայնեցրել են Նզոնզիի տրանսֆերը Երևանի քաղաքապետը Հայաստանի կոմպոզիտորների միության 85-ամյակի առթիվ պարգևատրել է միության մի շարք անդամների Վաչե Գաբրիելյանը ելույթ է ունեցել ՍԻԳՄԱ ծրագրի 25 ամյակին նվիրված նախարարական կոնֆերանսին Նալբանդյանն ընդունել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության նախագահին ԱՄՆ ռազմածովային ուժերը նոր սերնդի հականավային հեռահար հրթիռներ են փորձարկել Ռոբերտ Լևանդովսկին՝ Բունդեսլիգայի պատմության լավագույն ռմբարկուների տասնյակում Հրազդանում 64-ամյա տղամարդու սպանությունը պատվիրել է նրա կինը. հայտնաբերվել է նաև պատվերը կատարողի դին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է քաղաքացիների ընդունելություն Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Ժոզե Մոուրինյու. Եթե ամեն ինչ պարզ լիներ չեմպիոնական մրցավազքում, կմեկնեի Լոս Անջելես հանգստի Բելգիայի դատարանը փակեց Պուչդեմոնի՝ Իսպանիային արտահանձման գործը Մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 11-ը ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է Այս տարի ֆուտբոլի ֆեդերացիան տարվա լավագույն մարզիչ չի ընտրի Մշակույթի, կրության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ ՝ ավագանու նիստին ընդառաջ
Հիշո՞ւմ եք այս փոքրիկին, ով սովամահ լինելու եզրին էր․ միայն տեսեք, թե տարիներ անց ինչ տեսք ունի նա. լուսանկարներ Կազինոների 6 գաղտնիքներ, որոնց մասին Ձեր երբեք չեն ասել. Ձեզ պարզապես խամաճիկացնոմ ու թալանում են 6 հնարք, որոնց շնորհիվ առանց գումար ծախսելու ձեր հեռախոսը կվերածվի ամենակարող սարքի․ պատրաստեք ինքներդ Դերասանուհի Լիկա Սալմանյանը՝ գեղեցիկ դիմահարդարմամբ. լուսանկարներ 20 լուսանկար, որոնք դիտելու ժամանակ Ձեր արյունն անգամ կսառչի երակներում ԹԵՍՏ. Այն, ինչ տեսաք առաջինը, կբացահայտի ձեր բնավորության գաղտնի կողմերը Հիմա, մեկ տարի անց, կամ թե տասը ու հարյուր տարի հետո մենք չեն բաժանվի. Ալեքսանդր Բաբասյանը` կնոջ հայտարարությունների մաս... Սոնա Ռուբենյանի նոստալգիկ ու հուզիչ գրառումը ծննդյան օրվա կապակցությամբ Դիլիջանում ավտոբուսի սրահը տաքացվում է գազի խողովակից դուրս եկող կրակով. լուսանկար Գիտնականները կյանքը երկարացնելու միջոց են առաջարկել․ ահա թե որն է դա
website by Sargssyan