Մեդիադաշտի փոփոխվող աստղը. Արման Բաբաջանյան

 
 

Արման Բաբաջանյան անունը թերևս հայտնի է տեղեկատվական դաշտին շատ թե քիչ ծանոթ յուրաքանչյուր անձի: Ավելին, բոլոր այն շահառուները, որոնք ամենօրյա տեղեկություններ են ստանում այդ դաշտից, ճանաչում են քննարկվող անձնավորությանը:

Ժամանակին կար մի մեխանիզմ, որով պատվերով հոդվածներ էին տպագրվում թերթերում: Այդ գործը թանկարժեք էր: Հայաստանում ո՞վ ունի փող, իհարկե իշխանության մեջ եղած մարդիկ: Այդ պատվերները հիմնականում տալիս էր իշխանական մի թևը մյուսի հանդեպ: Շատ խմբագիրներ և տպագիր մամուլի  գործիչներ, ըստ շրջանառվող լուրերի, օգտվում էին դրանից: Այդ թվում, թերևս մեր օրվա հերոսը: Իհարկե, նա կարող է արդարանալ, որ ցանկացած հոդված կամ ապատեղեկատվություն, որը կանխակալության կասկածներ է առաջացրել, տպվել է չիմացության արդյունքում կամ սխալ ինֆորմացիա ունենալու հետևանքով, սակայն դա արդարացում չէ: Արդարացում չէ, հատկապես, եթե հաշվի առնենք սույն գործչի անցյալը:

Երբեմնի խիստ ընդդիմադիր այս գործիչը, 4 տարվա ազատազրկման դատապարտվեց բանակից խուսափելու և փաստաթղթեր կեղծելու համար: Այն ժամանակ, ընդդիմադիր հատվածը դա համարեց քաղաքական ձերբակալություն: Պատմությունը մի վատ բնավորություն ունի՝ սրբագրում է ամեն ինչ: 

Այդ նույն ընդդիմադիրները, պետք է կանգնեին կոտրած տաշտակի առաջ, երբ նա սկսեր աշխատել իշխանության կողմից, իսկ հետո, բացահայտ գովերգեր այդ իշխանությանը: Ահավասիկ մի հատված. «Այսօր մենք շատ ավելի շնչելու օդ ունենք, քան երբևէ եղել է: եթե համեմատենք Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման հատվածը Սերժ Սարգսյանի պաշտոնավարման վերջին մեկ ու կես տարվա հետ, ապա բավական ազատություն ենք ստացել»: 

Մամուլում եղան բազմաթիվ հրապարակումներ այն մասին, թե ինչպես է ձեռք բերել 380.000 դոլլար արժողությամբ իր առանձնատունը: Դա մի մութ և խճճված պատմություն է, որն հաստատ Բաբաջանյանի օգտին չի խոսում: Ուստի պարզապես հիշեցրեցինք:

Սակայն մամուլի վատ հիվանդությունը, նա բերեց մեդիա դաշտ: Նրա ղեկավարած կայքի քաղաքական ու արտաքին կողմնորոշումներ փոփոխվում են շատ հաճախ: Այս ամենն իհարկե որոշակի ենթադրությունների տեղիք տալիս է: Հայաստանում, այդ ոլորտում, չեն կարող լինել նման կտրուկ փոփոխություններ և մանիպուլացնող մեխանիզմներ: Ավելի ակնառու է դարձել, նրա կայքում հրապարակված հոդվածների իսկությունը հերքելը: Բերենք ընդամենը մեկ օրինակ, որը կապված է «Հեսփերուս» ընկերության հետ: պատմությանը երկար չենք անդրադառնա, սակայն պատվերն ակնհայտ էր: Նրա կայքը գրել էր, որ ընկերությունը պատկանում է Գագիկ Ծառուկյանին և աշխատակիցներն ամիսներ շարունակ աշխատավարձ չեն ստացել: Եվ ի՞նչ պարզվեց: Ոչ թե պարզվեց այն, թե աշխատակիցներն աշխատավարձ ստացել են թե ոչ, այլ հակառակը, պարզվեց, որ այդ ընկերությունն ընդհանրապես կապ չունի Ծառուկյանի հետ: Պատվերն ակհնայտ է՞ր: Իհարկե: Լրագրողական դաշտում, այն էլ կայացած կայքերում, նման վրիպումներ պարզապես չեն լինում:

Ինչպես կասեր նրա գովերգած գործիչը՝ սիրուն չէ, Արման ջան, հեչ սիրուն չէ:

Զաբել Ռուբինյան

Կցանկանայի, որ շատերն իրենց հավատարմությամբ նմանվեին Իվետա Տոնոյանին. Գ. Ծառուկյան «ԱԺ Ծառուկյան խմբակցությունը կողմ կքվեարկի Արմեն Սարգսյանի թեկնածությանը. Գ.Ծառուկյան 98 տարեկանում մահացել է հոլիվուդյան հայտնի դերասանուհի Նանետ Ֆաբրեյը Հայտնաբերվել եւ առգրավվել է տարբեր տեսակի զենք եւ զինամթերք (ֆոտո) Ջեյմի Կարագեր. Պոգբան չի կարող դառնալ թիմի առանցքը Արցախում 55-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել հրազենային վնասվածքով Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի նախագիծը ներկայացվել է Ֆրեզնոյի քաղաքապետին Աղվան Հովսեփյանի անունը չի հնչում «Մայրաքաղաք» հաղորդաշարի անդրադարձը «Ճանաչիր ինձ» ծրագրին ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության ընթացքում դեպի ՌԴ արտահանումն աճել է ավելի քան 250 տոկոսով Բացահայտվել է կեղծ ոսկու գրավադրմամբ խարդախությամբ բանկից գումարների հափշտակությամբ զբաղվող հանցավոր խումբ Մոուրինյո. Ինձ չի անհանգստացնում Լուկակուի գոլազուրկ խաղը առաջատարների դեմ Արցախի հետ շփման գծում ադրբեջանական զինուժն այս շաբաթ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ Հայերը Ղարաբաղում ադրբեջանական գերեզմանները եւ հուշարձանները չեն ոչնչացրել. Ադրբեջանցի բլոգեր Հրդեհ Երևանում․ հանրակացարանից 60 բնակիչ է տարհանվել Սարգիս Ադամյանի գոլն օգնել է «Յան Ռեգենսբուրգ»-ին անհավանական հաղթանակ տոնել Լոռու մարզում ոլորանում հայտնաբերվել է վթարված ավտոմեքենան, իսկ դրսում՝ վարորդի դին (Ֆոտո) Փաշինյանի անվերջանալի թամաշան Հարնապետությունում առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
15 անկրկնելի տարբերակ, թե ինչպես կարող եք շատ քիչ գումարով նոր շունչ հաղորդել հին ու անշուք կահույքին (Photo) Հղիությունը թաքցնող Մերի Մակարյանից մինչև «հղիանալ» ցանկացող Անի Երանյան․ ինչ էր կատարվում հայ շոուբիզնեսում այս շաբաթ (... Եթե դուք ունեք այս գիծը ձեր ձեռքի ափի մեջ, ապա դուք շատ բախտավոր եք․ ահա թե ինչու Անաստասիա Վոլոչկովան բիկինիով շպագատ է իջել Դուբայի հայտնի երկնաքերի ֆոնին Արդյո՞ք նրանք ճիշտ են վարվել.մարդիկ խիստ քննադատում են թզուկ զույգին այս քայլի համար 10+ նկարազարդում, որոնք ցույց են տալիս սիրո ուժն ու սիրահարված լինելու ամենազգացմունքային պահերը «Ինձ ուղղակի խայտառակում են».Ժաննա Բուտուլյանը` Հանրայինի հետ առաջացած խնդրի մասին. Tert.am Life Ցանկացած առաջարկի դեպքում ինձ առաջնայինը հետաքրքրում է, որ բաց (էրոտիկ) տեսարաններ, թեկուզ չափի մեջ, չլինեն. Ալինա Ավետի... Մազերի առկայությունը ականջի վրա՝ նախազգուշացնող նշան է. ի՞նչ է դա նշանակում Ձեր ճակատագիրը մեկ նկարում․ 96%-ով ճշգրիտ թեստ
website by Sargssyan