Գրքի երևանյան փառատոնի ընթացքում եռօրյա «հրավառություն էր». կայացավ փառատոնի փակման արարողությունը

Գրքի երևանյան փառատոնը առաջիկա տարիներին հավակնում է դառնալ տարածաշրջանային, ապա միջազգային։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։

Նրա խոսքով՝ այս փառատոնի շրջանակում հրատարակիչ-գրող կապը բավականին ամրապնդվել է։ 

«Եռօրյա գրքի փառատոնի ընթացքում մենք ունեցանք գրքի և գրահրատարակչության իսկական «հրավառություն»։ Ինչպես պատկերացրել ենք, անգամ՝ ավելին կարողացել ենք ստանալ։ Այս օրերին մեր հանրությունը ոչ միայն տեսավ, թե ինչ գրականություն է հրատարակվում, շփվեց գրողների հետ և ծանոթացավ նրանց ստեղծագործություններին, այլև ամրապնդվեց հրատարակիչ-գրող կապը։

Մենք կարողացանք ստեղծել հանրապետական էքսպո, որը հաջորդ տարիներին մտածում ենք դարձնել տարածաշրջանային և հավակնություն ունենք նաև միջազգային դարձնելու։ Տարին մեկ անգամ գոնե պետք է կարողանանք բոլորին մեկ տեղում հավաքել, խոսել գրքի հրատարակչության, ստեղծագործողների խնդիրներից, նրանց ցանկությունների մասին և փորձել ձեռք մեկնել»,- ընդգծեց նախարարը։

Ամիրյանը մինչև փակման արարողության սկսելը, հասցրել էր երկու գիրք ձեռք բերել և մեկն էլ նվեր ստանալ։ Նվերը մի օրագիր էր, որն, իր կարծիքով, շատ հետաքրքիր լուծում ունի՝ համեմված է տարբեր հեղինակների ստեղծագործություններով։ 

«Մենք տվյալ գրքի հեղինակի հետ պայմանավորվել ենք, որ 2019 թվականին պետք է նմանատիպ գրքեր թողարկվեն Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի գործերով»,- ասաց ՀՀ մշակույթի նախարարը։

Արմեն Ամիրյանի պնդմամբ՝ ընդհանուր առմամբ ժամանակակից գրականության պակաս կա։ 

«Դասականն արդեն իր տեղն ու դիրքն ունի, իսկ ժամանակակից գրքերի հետ կապված մենք ունենք PR-ի խնդիր՝ հանրությանը ճիշտ մատուցելու և ներկայացնելու խնդիր ունենք և այսօր փառատոնը «եկել» է այն լուծելու համար»,- շեշտեց նախարարը։

 

Loading...
loading...
Գերմանիայի փոխչեմպիոն «ՌԲ Լայպցիգը» դարձյալ չհաղթեց Թուրքիայի ԶՈւ-ն կմտնի Սիրիայի քրդաբնակ Աֆրին շրջան այն ժամանակ, երբ ցանկանա. Չավուշօղլու Մոսկվայից Ցյուրիխ թռչող ինքնաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Զիդան. Մենք չենք հաղթի միայն այն պատճառով, որ «Ռեալն» ենք ՀԱՄԱՍ-ը երրորդ ինտիֆադա է հայտարարել Իսրայելին Նյու Յորքի պայթյունի կազմակերպչին ահաբեկչության մեջ են մեղադրել Պոգբա․ Ունեի առաջարկ «Ռեալից», բայց չեմ ափսոսում, որ վերադարձել եմ «Մանչեսթեր Յունայթեդ» Համաշխարհային բանկը երկու տարի դադարեցնելու է նավթի եւ գազի նախագծերի ֆինանսավորումը Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո աշխատանքից ազատվել է ՆԳՆ շուրջ 15 000 աշխատակից Օզբիլիսը «Բեշիքթաշի» կազմում գոլի հեղինակ է դարձել երկարատև դադարից հետո Թրամփը ստորագրել է 2018-ի պաշտպանական բյուջեն Կոնգոյում ավելի քան 400 000 երեխա կարող է մահանալ սովից. ՅՈւՆԻՍԵՖ «Չելսին» կփորձի ձեռք բերել Լեմարին Թիլերսոնը «հիբրիդային պատերազմ» է անվանել ՌԴ քաղաքականությունը Մարին Լե Պենի կուսակցությունը մեղադրվել է Եվրոպական Խորհրդի միջոցները վատնելու համար Մոուրինյուն խոսել է Մանչեսթեր Սիթիի հետ խաղից հետո վիճաբանության մասին Ռուս դիվանագետները հեռացել են Եմենից Մալթայում ՀՀ դեսպանը պարգևատրվել է Մալթայի Ուխտի արժանիքների համար մեծ խաչով «Լացիոն» մտադիր է դադարեցնել ելույթներն Իտալիայի առաջնությունում Իսրայելի բանակը հերքում է Գազայի հատվածում 2 պաղեստինցու մահվան պատճառ դարձած ավիահարվածի մասին լուրը
website by Sargssyan