Անգերազանցելի Հովհաննես Սահակյանը

Գալուստ Սահակյանին կարող ենք ընդունել կամ մերժել, պարսավել կամ գովերգել, սակայն մի հարցում չենք կարող համաձայն չլինել: Նա անուրանալի վաստակ ունի հայ քաղաքական մտքի դեգրատացման վրա: Այդ վաստակը, նախ և առաջ արտահայտվում է մառազմատիկ մտքեր արտահայտելու բուռն մղումով:

Այս շարքում, նրա ավելի երիտասարդ գործընկերները, փորձում են գերազանցել մեկը մյուսին: Այս անգամ հերթը Հովհաննես Սահակյանինն է: Կայքերից մեկին տված հարցազրույցում, նա համաձայնվում է, որ ՀՀ-ն ժողովրդագրական խնդիրներ ունի: Նա ընդունում է նաև այն տեսակետը, որ երեխայի խնամքի համար տրամադրվող գումարի չափի բարձրացումը կարող է խթանել ծնելիության բարձրացմանը: Միևնույն ժամանակ Հովհաննես Սահակյանը շեշտում է, որ սոցիալական վիճակը շատ մեծ դերակատարում չունի երեխա ունենալու թվաքանակի մեջ: Նրա գնահատմամբ՝ ծնելության խթանման համար պետք է փոփոխություն լինի նաև հանրային գիտակցության մեջ:

Ինչպիսի բովանդակային ու կուռ մտքեր: Ավացիա տիկնայք և պարոնայք, բուռն ավացիա: Պարոնը պնդում է, որ փոփոխություն պետք է լինի հանրային գիտակցության մեջ: Սա նա ասում է մի հասարակության մեջ, որտեղ, ներեցեք սեքսիստական մեջբերման համար, կա հետևյալ միտքը՝ երկու երեխու համար կնիկ զանիտ չեն էնե:

Նա այս պնդումն անում է մի հասարակության մեջ, որտեղ երեք-չորս երեխան ունենալը միշտ արդարացված ու բնական է համարվել: Իսկ հանրային գիտակցությունն այո փոխվել է: Մարդիկ չեն ուզում մշուշոտ ապագա ունեցող երկրում, որի գլխավոր պատասխանատուն մեր գլխավոր հերոսի կուսակցությունն է, երեխաներ ունենալ, որոնք կապրեն այն չարքաշ կյանքը, որով ապրում ենք մենք հիմա: Այո, այստեղ համաձայն ենք, որ պետք է հանրային գիտակցություն փոխել, սակայն միայն ու միայն նյութական հիմքերից ելնելով:

Զաբել Ռուբինյան

Loading...
loading...
Գերմանիայի փոխչեմպիոն «ՌԲ Լայպցիգը» դարձյալ չհաղթեց Թուրքիայի ԶՈւ-ն կմտնի Սիրիայի քրդաբնակ Աֆրին շրջան այն ժամանակ, երբ ցանկանա. Չավուշօղլու Մոսկվայից Ցյուրիխ թռչող ինքնաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Զիդան. Մենք չենք հաղթի միայն այն պատճառով, որ «Ռեալն» ենք ՀԱՄԱՍ-ը երրորդ ինտիֆադա է հայտարարել Իսրայելին Նյու Յորքի պայթյունի կազմակերպչին ահաբեկչության մեջ են մեղադրել Պոգբա․ Ունեի առաջարկ «Ռեալից», բայց չեմ ափսոսում, որ վերադարձել եմ «Մանչեսթեր Յունայթեդ» Համաշխարհային բանկը երկու տարի դադարեցնելու է նավթի եւ գազի նախագծերի ֆինանսավորումը Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո աշխատանքից ազատվել է ՆԳՆ շուրջ 15 000 աշխատակից Օզբիլիսը «Բեշիքթաշի» կազմում գոլի հեղինակ է դարձել երկարատև դադարից հետո Թրամփը ստորագրել է 2018-ի պաշտպանական բյուջեն Կոնգոյում ավելի քան 400 000 երեխա կարող է մահանալ սովից. ՅՈւՆԻՍԵՖ «Չելսին» կփորձի ձեռք բերել Լեմարին Թիլերսոնը «հիբրիդային պատերազմ» է անվանել ՌԴ քաղաքականությունը Մարին Լե Պենի կուսակցությունը մեղադրվել է Եվրոպական Խորհրդի միջոցները վատնելու համար Մոուրինյուն խոսել է Մանչեսթեր Սիթիի հետ խաղից հետո վիճաբանության մասին Ռուս դիվանագետները հեռացել են Եմենից Մալթայում ՀՀ դեսպանը պարգևատրվել է Մալթայի Ուխտի արժանիքների համար մեծ խաչով «Լացիոն» մտադիր է դադարեցնել ելույթներն Իտալիայի առաջնությունում Իսրայելի բանակը հերքում է Գազայի հատվածում 2 պաղեստինցու մահվան պատճառ դարձած ավիահարվածի մասին լուրը
website by Sargssyan