Լիտվայում ՀՀ դեսպանը մասնակցել է «Հայրենիք» համույթի 10-ամյա հոբելյանի համերգին

Կաունասի «Գիրստուտիս» մշակութային կենտրոնում «Հայրենիք» համույթի 10-ամյա հոբելյանի առիթով կայացել է համերգ, որի ընթացքում ներկայացվել է ազգագրական կատարումների ընտրանի։

Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Միջոցառմանը մասնակցել են Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, Լիտվայի հայ համայնքի ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ։

Շնորհավորելով «Հայրենիք» համույթին հոբելյանի առթիվ՝ դեսպան Մկրտչյանն իր ելույթում նշեց, որ համույթն իր գործունեությամբ իրականացրել է և շարունակում է իրականցրել երեք հիմնական գործառույթ. «Նախ, այն փայլուն կերպով բարեկամ լիտվացի ժողովրդին է ներկայացրել հայկական մշակույթի կարևորագույն տարրերից մեկը՝ ազգագրական երգարվեստը։ Երկրորդ, երաժշտական ավանդույթների ներկայացման միջոցով այն նպաստել է հայկական ինքնության պահպանմանը Լիտվայում։ Եվ երրորդ, ներգրավելով լիտվացի կատարողների և նախընտրելով հիմնականում լիտվական լսարանը՝ «Հայրենիքը» նպաստել է նաև հայ-լիտվական բարեկամական հարաբերությունների էլ ավելի խորացմանն ու բարելավմանը։ Իր արդեն կայացած և հարուստ փորձով «Հայրենիքը» վառ օրինակ է ծառայում Բալթյան երկրների և այլ վայրերում հայկական սփյուռքի կառույցների համար»։

Դեսպան Մկրտչյանը «Հայրենիք» համույթին փոխանցեց ՀՀ Սփյուռքի նախարարության պատվոգիրը՝ Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը նպաստելու, սփյուռքում հայկական մշակույթը տարածելու, ինչպես նաև 10-ամյա հոբելյանի առթիվ։ Դեսպանը համույթին փոխանցեց նաև ՀՀ Սփյուռքի նախարարության երախտագիտության մեդալը: Լիտվայի Հանրապետության մշակույթի խորհրդի անդամ ընտրվելու կապակցությամբ, ինչպես նաև հայ-լիտվական մշակութային կապերի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար համույթի ղեկավարներից Էմմա Բոյաջյանին փոխանցվեց Մշակույթի նախարարության շնորհակալագիրը։

«Հայրենիք» երգի-պարի համույթը հիմնադրվել է 2007թ. Լիտվայի Կաունաս քաղաքում։ Հիմնադրումից ի վեր՝ համույթը հանդես է եկել բազմաթիվ համերգներով, մասնակցել է ազգային, ֆոլկլորային մի շարք միջոցառումների և փառատոնների Լիտվայի և Լատվիայի մի շարք քաղաքներում՝ Վիլնյուսում, Կաունասում, Կլայպեդայում, Ռիգայում և այլն: Համույթում հանդես են գալիս ինչպես հայազգի, այնպես էլ լիտվացի կատարողներ»։

 

Loading...
loading...
Գերմանիայի փոխչեմպիոն «ՌԲ Լայպցիգը» դարձյալ չհաղթեց Թուրքիայի ԶՈւ-ն կմտնի Սիրիայի քրդաբնակ Աֆրին շրջան այն ժամանակ, երբ ցանկանա. Չավուշօղլու Մոսկվայից Ցյուրիխ թռչող ինքնաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Զիդան. Մենք չենք հաղթի միայն այն պատճառով, որ «Ռեալն» ենք ՀԱՄԱՍ-ը երրորդ ինտիֆադա է հայտարարել Իսրայելին Նյու Յորքի պայթյունի կազմակերպչին ահաբեկչության մեջ են մեղադրել Պոգբա․ Ունեի առաջարկ «Ռեալից», բայց չեմ ափսոսում, որ վերադարձել եմ «Մանչեսթեր Յունայթեդ» Համաշխարհային բանկը երկու տարի դադարեցնելու է նավթի եւ գազի նախագծերի ֆինանսավորումը Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո աշխատանքից ազատվել է ՆԳՆ շուրջ 15 000 աշխատակից Օզբիլիսը «Բեշիքթաշի» կազմում գոլի հեղինակ է դարձել երկարատև դադարից հետո Թրամփը ստորագրել է 2018-ի պաշտպանական բյուջեն Կոնգոյում ավելի քան 400 000 երեխա կարող է մահանալ սովից. ՅՈւՆԻՍԵՖ «Չելսին» կփորձի ձեռք բերել Լեմարին Թիլերսոնը «հիբրիդային պատերազմ» է անվանել ՌԴ քաղաքականությունը Մարին Լե Պենի կուսակցությունը մեղադրվել է Եվրոպական Խորհրդի միջոցները վատնելու համար Մոուրինյուն խոսել է Մանչեսթեր Սիթիի հետ խաղից հետո վիճաբանության մասին Ռուս դիվանագետները հեռացել են Եմենից Մալթայում ՀՀ դեսպանը պարգևատրվել է Մալթայի Ուխտի արժանիքների համար մեծ խաչով «Լացիոն» մտադիր է դադարեցնել ելույթներն Իտալիայի առաջնությունում Իսրայելի բանակը հերքում է Գազայի հատվածում 2 պաղեստինցու մահվան պատճառ դարձած ավիահարվածի մասին լուրը
website by Sargssyan