Սանկտ Պետերբուրգում կայացել է «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի» պաշտոնական փակման արարողությունը

Սանկտ Պետերբուրգի ակադեմիական կապելլայում ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի և Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի մասնակցությամբ նոյեմբերի 23-ին տեղի է ունեցել «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի» պաշտոնական փակման հանդիսավոր արարողությունը: Միջոցառումը նվիրված էր Հայաստան-Ռուսաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին:

Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Արարողությանը ելույթներով հանդես եկան ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը և Սանկտ Պետերբուրգի կառավարության մշակույթի կոմիտեի նախագահ Կոնստանտին Սուխենկոն:

Իր ելույթում նախարար Արմեն Ամիրյանը նշեց. «Մշակույթը տարբեր ազգերի փոխհարաբերությունների հենց այն միջազգային լեզուն է, որն ամենաշիտակ և ամենակարճ ճանապարհն է դեպի մարդկանց սրտեր ու հոգիներ: Ես համոզված եմ, որ այս մշակութային օրերից հետո ոչ միայն մշակութային հարաբերությունները կընդլայնվեն, այլ ընդհանրապես երկու ժողովուրդների բարեկամությունը կարող է նոր շունչ ու թափ ստանալ»:

Ողջունելով հյուրերին՝ Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը նշեց, որ Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի հրաշալի մարաթոնը նվիրված է մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին: 

«Իհարկե, հայ-ռուսական բազմադարյա հարաբերությունների համատեքստում ներկայիս հոբելյանը լավ առիթ է նոր հանդիպումների և շփումների, ինչպես նաև նոր նախագծերի քննարկման համար», - ընդգծեց ՀՀ գլխավոր հյուպատոսը:

Սանկտ Պետերբուրգի կառավարության մշակույթի կոմիտեի նախագահ Կոնստանտին Սուխենկոն ընթերցեց Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի ուղերձը:

«Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի» փակման պաշտոնական արարողությանը Սանկտ Պետերբուրգի պետական ակադեմիական կապելլայում եզրափակիչ համերգային ծրագրով հանդես եկան Վահագն Հայրապետյանի ջազային կվինտետը և «Հովեր» պետական կամերային երգչախումբը:

Միջոցառմանը ներկա էին Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի կառավարությունների ներկայացուցիչներ, Սանկտ Պետերբուրգում հավատարմագրված գլխավոր հյուպատոսներ և դիվանագետներ, ռուս մտավորականներ, հայ համայնքի ներկայացուցիչներ»:

Loading...
loading...
Գերմանիայի փոխչեմպիոն «ՌԲ Լայպցիգը» դարձյալ չհաղթեց Թուրքիայի ԶՈւ-ն կմտնի Սիրիայի քրդաբնակ Աֆրին շրջան այն ժամանակ, երբ ցանկանա. Չավուշօղլու Մոսկվայից Ցյուրիխ թռչող ինքնաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Զիդան. Մենք չենք հաղթի միայն այն պատճառով, որ «Ռեալն» ենք ՀԱՄԱՍ-ը երրորդ ինտիֆադա է հայտարարել Իսրայելին Նյու Յորքի պայթյունի կազմակերպչին ահաբեկչության մեջ են մեղադրել Պոգբա․ Ունեի առաջարկ «Ռեալից», բայց չեմ ափսոսում, որ վերադարձել եմ «Մանչեսթեր Յունայթեդ» Համաշխարհային բանկը երկու տարի դադարեցնելու է նավթի եւ գազի նախագծերի ֆինանսավորումը Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո աշխատանքից ազատվել է ՆԳՆ շուրջ 15 000 աշխատակից Օզբիլիսը «Բեշիքթաշի» կազմում գոլի հեղինակ է դարձել երկարատև դադարից հետո Թրամփը ստորագրել է 2018-ի պաշտպանական բյուջեն Կոնգոյում ավելի քան 400 000 երեխա կարող է մահանալ սովից. ՅՈւՆԻՍԵՖ «Չելսին» կփորձի ձեռք բերել Լեմարին Թիլերսոնը «հիբրիդային պատերազմ» է անվանել ՌԴ քաղաքականությունը Մարին Լե Պենի կուսակցությունը մեղադրվել է Եվրոպական Խորհրդի միջոցները վատնելու համար Մոուրինյուն խոսել է Մանչեսթեր Սիթիի հետ խաղից հետո վիճաբանության մասին Ռուս դիվանագետները հեռացել են Եմենից Մալթայում ՀՀ դեսպանը պարգևատրվել է Մալթայի Ուխտի արժանիքների համար մեծ խաչով «Լացիոն» մտադիր է դադարեցնել ելույթներն Իտալիայի առաջնությունում Իսրայելի բանակը հերքում է Գազայի հատվածում 2 պաղեստինցու մահվան պատճառ դարձած ավիահարվածի մասին լուրը
website by Sargssyan