Նորովի, ինտերակտիվ, ժամանակակից լուծումներով. Մայր թատրոնի բեմում «Մեծապատիվ մուրացկանները» ներկայացման պրեմիերա է

 
 

Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում պրեմիերա է. նոյեմբերի 28-ին Մայր թատրոնի բեմում հանդիսատեսին կներկայացվի Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները»: Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը նշեց, որ թատերասերներին ներկայացվում է նորովի, ինտերակտիվ, ժամանակակից լուծումներով ներկայացում:

«Ես անձամբ փորձերին ներկա եմ եղել, հետևել եմ ընթացքին, առանց վախենալու կարող եմ ասել, որ Մայր թատրոնի համար մի նոր շրջափուլ է սկսվում, նոր շնչառություն է բացվում: Այդ ամենի սկիզբն ազդարարվում է այս նոր ներկայացմամբ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Վարդան Մկրտչյանն՝ ընդգծելով, որ ամբողջ դերասանական խումբն անկեղծ նվիրումով աշխատել է մինչև վերջ:

Տրապիզոնից Պոլիս է ժամանում մեծահարուստ Աբիսողոմ աղան: Նա ունի կոնկրետ նպատակ՝ ամուսնանալ քաղաքացի կնոջ հետ: Պոլիսի հասարակությունը ցնծության մեջ է, Աբիսողոմ աղան դիտարկվում է որպես փառահեղ պատառ, որից կարելի է փող կորզել:

ՀՀ ժողովրդական արտիստ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանի խոսքով, ներկայացման մեջ ընդգրկված են պրոֆեսիոնալ դերասաններ՝ Ալբերտ Սաֆարյան, Հարություն Մովսիսյան, Աննա Էլբակյան, Դավիթ Հակոբյան, Մխիթար Մելքոնյան և այլք:

«Չեմ կարող ասել, թե նրանց հետ շատ հեշտ էր  աշխատելը: Եղել են նաև կոնֆլիկտներ, սակայն զուտ ստեղծագործական բնույթի էին: Վստահաբար կարող եմ ասել, որ հանդիսատեսին հետաքրքիր մատուցմամբ ներկայացում է սպասվում: Ես սովորաբար խուսափում եմ ներկայացման մասին խոսել: Շատ ավելի ճիշտ է երբ ներկայացումը բեմում է և ինքն է խոսում: Փորձ է արվել այս ներկայացման մեջ շեշտել այն կարևորը, որը համահունչ է մեր ժամանակին: Այս ստեղծագործության միջոցով փորձել ենք հանդիսատեսին ներկայացնել, բարձրացնել խնդիրներ, որոնք այսօր էլ արդիական են՝ միևնույն ժամանակ օդում թողնելով հարցեր»,-ասաց նա:

Արմեն Էլբակյանը նշեց, որ Հակոբ Պարոնյանի այս ստեղծագործությունը բոլոր ժամանակներում արդիական է: Այս ներկայացումն ուղղված է թե երիտասարդներին, թե մեծերին, բոլոր նրանց, ովքեր սիրում են թատրոնը, թատերախաղը: Ներկայացման երաժշտությունը գրել է կոմպոզիտոր Ստեփան Լուսիկյանը: Նոտաները պահպանված չեն եղել, սակայն մասնագետները կարողացել են ոչ որակյալ ձայնագրությունից վերծանել այդ երաժշտությունը, որի գործիքավորումը կատարել է Լևոն Խաչատրյանը:

Աբիսողոմ աղայի կերպարը մարմնավորող, դերասան Ալբերտ  Սաֆարյանը նկատեց, որ Հակոբ Պարոնյանի ստեղծագործությունը մատուցվում է նորովի, ժամանակի պահանջներին համապատասխան և ուրախ է, որ հնարավորություն է ստացել շփվելու մեծանուն գրողի ստեղծագործության հետ:

«Այնպես չէ, որ երազում էի այս դերը խաղալ, սակայն ուրախ եմ, որ այն ինձ է բաժին ընկել: Հնարավորություն ունեմ խոսելու այդ ցավոտ թեմաներից: Ներկայացումն այն մասին է, թե ակամայից մարդիկ ինչպես են հայտնվում մուրացկանի կարգավիճակում: Ներկայացման մեջ ամենակարևոր շեշտը այն մարդու վրա է դրված, ում ես ներկայացնում եմ: Այստեղ կարևոր չէ մեծապատիվ մուրացկանը խնդրում է փող, պաշտոն, թե փառք»,-ասաց նա:

Մանուկ աղայի կերպարը մարմնավորում է Հարություն Մովսիսյանը: Նա ընդգծեց, որ աշխատել է պրոֆեսիոնալ դերասանների հետ, որոնցից յուրաքանչյուրը ջանք չի խնայել ընդհանուր գործի համար:   

«Արմեն Էլբակյանի, Վարդան Մկրտչյանի գալուստը թատրոն բարի լինի: Նրանց գալով՝ թատրոնը լավ օրեր է ապրում: Հպարտ եմ, որ Պարոնյանի նման հեղինակ ունենք: Ներկայացնում ենք այնպիսի ստեղծագործություն, որն արդիական է նաև այսօր: Ես մարմնավորում եմ Մանուկ աղայի կերպարը, այն կարևոր դերերից է, երբ ոչ այնքան գրագետ անձնավորությունը որոշում է ղեկավարել: Արմեն Էլբակյանի հետ գտել ենք այն մոտեցումը, որ հանդիսատեսին տարօրինակ չթվա, հասկանալի լինի»,-ասաց Հարություն Մովսիսյանը:

Վարդան Մկրտչյանը տեղեկացրեց, որ Մայր թատրոնը հանդես է գալու լրացուցիչ նոր նախաձեռնություններով: Առաջիկայում նախատեսվում է թատրոնում նկարչի արվեստանոցի վերանորոգում, այն կդառնա արվեստի բազմաֆունկցիոնալ արվեստի տարածք:

 

Կցանկանայի, որ շատերն իրենց հավատարմությամբ նմանվեին Իվետա Տոնոյանին. Գ. Ծառուկյան «ԱԺ Ծառուկյան խմբակցությունը կողմ կքվեարկի Արմեն Սարգսյանի թեկնածությանը. Գ.Ծառուկյան 98 տարեկանում մահացել է հոլիվուդյան հայտնի դերասանուհի Նանետ Ֆաբրեյը Հայտնաբերվել եւ առգրավվել է տարբեր տեսակի զենք եւ զինամթերք (ֆոտո) Ջեյմի Կարագեր. Պոգբան չի կարող դառնալ թիմի առանցքը Արցախում 55-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել հրազենային վնասվածքով Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի նախագիծը ներկայացվել է Ֆրեզնոյի քաղաքապետին Աղվան Հովսեփյանի անունը չի հնչում «Մայրաքաղաք» հաղորդաշարի անդրադարձը «Ճանաչիր ինձ» ծրագրին ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության ընթացքում դեպի ՌԴ արտահանումն աճել է ավելի քան 250 տոկոսով Բացահայտվել է կեղծ ոսկու գրավադրմամբ խարդախությամբ բանկից գումարների հափշտակությամբ զբաղվող հանցավոր խումբ Մոուրինյո. Ինձ չի անհանգստացնում Լուկակուի գոլազուրկ խաղը առաջատարների դեմ Արցախի հետ շփման գծում ադրբեջանական զինուժն այս շաբաթ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ Հայերը Ղարաբաղում ադրբեջանական գերեզմանները եւ հուշարձանները չեն ոչնչացրել. Ադրբեջանցի բլոգեր Հրդեհ Երևանում․ հանրակացարանից 60 բնակիչ է տարհանվել Սարգիս Ադամյանի գոլն օգնել է «Յան Ռեգենսբուրգ»-ին անհավանական հաղթանակ տոնել Լոռու մարզում ոլորանում հայտնաբերվել է վթարված ավտոմեքենան, իսկ դրսում՝ վարորդի դին (Ֆոտո) Փաշինյանի անվերջանալի թամաշան Հարնապետությունում առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
15 անկրկնելի տարբերակ, թե ինչպես կարող եք շատ քիչ գումարով նոր շունչ հաղորդել հին ու անշուք կահույքին (Photo) Հղիությունը թաքցնող Մերի Մակարյանից մինչև «հղիանալ» ցանկացող Անի Երանյան․ ինչ էր կատարվում հայ շոուբիզնեսում այս շաբաթ (... Եթե դուք ունեք այս գիծը ձեր ձեռքի ափի մեջ, ապա դուք շատ բախտավոր եք․ ահա թե ինչու Անաստասիա Վոլոչկովան բիկինիով շպագատ է իջել Դուբայի հայտնի երկնաքերի ֆոնին Արդյո՞ք նրանք ճիշտ են վարվել.մարդիկ խիստ քննադատում են թզուկ զույգին այս քայլի համար 10+ նկարազարդում, որոնք ցույց են տալիս սիրո ուժն ու սիրահարված լինելու ամենազգացմունքային պահերը «Ինձ ուղղակի խայտառակում են».Ժաննա Բուտուլյանը` Հանրայինի հետ առաջացած խնդրի մասին. Tert.am Life Ցանկացած առաջարկի դեպքում ինձ առաջնայինը հետաքրքրում է, որ բաց (էրոտիկ) տեսարաններ, թեկուզ չափի մեջ, չլինեն. Ալինա Ավետի... Մազերի առկայությունը ականջի վրա՝ նախազգուշացնող նշան է. ի՞նչ է դա նշանակում Ձեր ճակատագիրը մեկ նկարում․ 96%-ով ճշգրիտ թեստ
website by Sargssyan