Փոքրիկ քանոնահարուհի Սյուզի Գաբրիելյանը ելույթ կունենա «Կապույտ թռչուն» հեղինակավոր մրցույթի կիսաեզրափակիչում

 
 

Տասնամյա քանոնահարուհի Սյուզի Գաբրիելյանը հանդես կգա «Կապույտ թռչուն» երիտասարդ տաղանդների համառուսական մրցույթի կիսաեզրափակիչում: Համերգային ծրագիրը կցուցադրվի դեկտեմբերի 3-ին «Россия-РТР» հեռուստաալիքով, ժամը 19:00-ին:

«Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է Սյուզի Գաբրիելյանի մոր` Աննայի հետ:

«Վաղուց ենք դիտում «Կապույտ թռչուն» հեռուստամրցույթը ու շատ ենք հավանում այն: Որոշեցինք մասնակցության հայտ ներկայացնել և ստացվեց: Մրցույթի կիսաեզրափակիչ հասնելու համար մեկ տարի է պահանջվել: Քասթինգի տարբեր փուլերը հաղթահարելու նպատակով այդ ընթացքում պարբերաբար մեկնել ենք Մոսկվա»,-պատմեց Աննան:

Մրցույթի կիսաեզրափակիչի նկարահանումները դեռ շարունակվում են: Ամեն հաղորդման ընթացքում 12 մասնակից է ելույթ ունենում:

Այս եթերաշրջանին մասնակցելու համար երեսուն երկրից 10 000  ներկայացուցիչ են հայտ ներկայացրել, 2000-ը անցել են հաջորդ փուլ: Նրանցից ընտրվել են 300 մասնակից, իսկ 60-ը անցել են կիսաեզրափակիչ:

Սյուզի Գաբրիելյանը սկզբում մասնակցել է որպես անհատ կատարող, սակայն կիսաեզրափակիչում ելույթ է ունենալու խմբով` դհոլահար և դուդուկահար  ռուսաստանաբնակ հայ մասնակիցների հետ:

Այս փուլը հնարավոր է հաղթահարել և եզրափակիչ անցնել քվեարկության միջոցով:

Ամեն հաղորդումից հետո հեռուստադիտողները կարող են իրենց ընտրած մասնակցի օգտին քվեարկել PTICA.TV կայքում: Ամեն  IP-հասցեից հնարավոր է նույն մասնակցի համար քվեարկել հինգ անգամ:

Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա դեկտեմբերի 24-ին:

Աննան ասաց, որ մրցույթը դեռ չի ավարտվել, սակայն իրենք մտածում են նոր նախագծերի հայտ ներկայացնելու մասին:

Սյուզի Գաբրիելյանը քանոնով տարվել է շատ փոքրուց: Նա սովորել է Էջմիածնի հայորդաց տանը, այնուհետև երաժշտական դպրոցում: Մասնակցել է տարբեր միջազգային մրցույթների, հաջողությունների հասել և չի պատրաստվում կանգ առնել: Փոքրիկ քանոնահարուհին հավակնոտ ծրագրեր ունի:

Մանկահասակ ամուսնություններ. Ավանդույթ, որ կյանքեր է կործանում Կենդանակերպի 4 նշան, որոնց ճաշակի զգացողությանը նախանձում են բոլորը Իսկ դուք գիտեի՞ք, թե ինչո՞ւ են Հնդկաստանում այրիները սպիտակ հագնում և զրկվում զարդեր կրելու իրավունքից Ռուսաստանի վհուկը. Այս կնոջից վախենում էին Ռուսաստանի բոլոր անվանի տղամարդիկ և քաղաքական գործիչները Կցանկանայի, որ շատերն իրենց հավատարմությամբ նմանվեին Իվետա Տոնոյանին. Գ. Ծառուկյան «ԱԺ Ծառուկյան խմբակցությունը կողմ կքվեարկի Արմեն Սարգսյանի թեկնածությանը. Գ.Ծառուկյան 98 տարեկանում մահացել է հոլիվուդյան հայտնի դերասանուհի Նանետ Ֆաբրեյը Հայտնաբերվել եւ առգրավվել է տարբեր տեսակի զենք եւ զինամթերք (ֆոտո) Ջեյմի Կարագեր. Պոգբան չի կարող դառնալ թիմի առանցքը Արցախում 55-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել հրազենային վնասվածքով Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի նախագիծը ներկայացվել է Ֆրեզնոյի քաղաքապետին Աղվան Հովսեփյանի անունը չի հնչում «Մայրաքաղաք» հաղորդաշարի անդրադարձը «Ճանաչիր ինձ» ծրագրին ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության ընթացքում դեպի ՌԴ արտահանումն աճել է ավելի քան 250 տոկոսով Բացահայտվել է կեղծ ոսկու գրավադրմամբ խարդախությամբ բանկից գումարների հափշտակությամբ զբաղվող հանցավոր խումբ Մոուրինյո. Ինձ չի անհանգստացնում Լուկակուի գոլազուրկ խաղը առաջատարների դեմ Արցախի հետ շփման գծում ադրբեջանական զինուժն այս շաբաթ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ Հայերը Ղարաբաղում ադրբեջանական գերեզմանները եւ հուշարձանները չեն ոչնչացրել. Ադրբեջանցի բլոգեր Հրդեհ Երևանում․ հանրակացարանից 60 բնակիչ է տարհանվել
Մանկահասակ ամուսնություններ. Ավանդույթ, որ կյանքեր է կործանում Կենդանակերպի 4 նշան, որոնց ճաշակի զգացողությանը նախանձում են բոլորը Իսկ դուք գիտեի՞ք, թե ինչո՞ւ են Հնդկաստանում այրիները սպիտակ հագնում և զրկվում զարդեր կրելու իրավունքից Ռուսաստանի վհուկը. Այս կնոջից վախենում էին Ռուսաստանի բոլոր անվանի տղամարդիկ և քաղաքական գործիչները 15 անկրկնելի տարբերակ, թե ինչպես կարող եք շատ քիչ գումարով նոր շունչ հաղորդել հին ու անշուք կահույքին (Photo) Հղիությունը թաքցնող Մերի Մակարյանից մինչև «հղիանալ» ցանկացող Անի Երանյան․ ինչ էր կատարվում հայ շոուբիզնեսում այս շաբաթ (... Եթե դուք ունեք այս գիծը ձեր ձեռքի ափի մեջ, ապա դուք շատ բախտավոր եք․ ահա թե ինչու Անաստասիա Վոլոչկովան բիկինիով շպագատ է իջել Դուբայի հայտնի երկնաքերի ֆոնին Արդյո՞ք նրանք ճիշտ են վարվել.մարդիկ խիստ քննադատում են թզուկ զույգին այս քայլի համար 10+ նկարազարդում, որոնք ցույց են տալիս սիրո ուժն ու սիրահարված լինելու ամենազգացմունքային պահերը
website by Sargssyan