Արդարացված շնորհակալություն

Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը աչքի է ընկնում շնորհակալություն բառի տեղի և անտեղի օգտագործմամբ: Իհարկե, շնորհակալություն և ներողություն բառերը մոգական են, սակայն այն դեպքում, երբ դրանք օգտագործվում են տեղին և ժամանակին:

Կողքից նայողի համար, որոնք չեն տիրապետում  ներհայաստանյան իրականությանը, շնորհակալություն հայտնող պարոնները կարող են թվալ խիստ քաղաքակիրթ և բարեկիրթ անձիք: Սակայն դա միայն կողքից նայողի համար: Իրականում, նրանք կշարունակեն մնալ թալանչիներ:

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը այցով Երեւանում է: Այցի շրջանակում նախատեսված են մասնակցություն հայ-իրանական բիզնես համաժողովի բացմանը, հանդիպումներ Հայաստանի ղեկավարության հետ:

Հայաստան-Իրան հարաբերություններին և դրանց կարևորությանը, մեկ անգամ չէ, որ անդրադարձել ենք: Դրանք մեզ համար կենսական նշանակություն ունեն: Այդ հարաբերությունները խորացնելու համար, անհրաժեշտ է ունենալ քաղաքական կամք, համարձակություն և խոհեմություն, ինչը պակասում է մեր քաղաքական ղեկավարությանը:

Ամեն դեպքում, ինչպես տեսնում ենք, Իրանը պակաս շահագրգռված չէ Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում: Ընդհանրապես, Իրանի նման երկիրը, որն ունի սթափ և հավասարակշռված քաղաքականություն, պետականության մշակույթ և հզորություն, շատ կարևոր դեր է խաղում տարածաշրջանային բալանսավորման հարցում:

Այս առումով, թերևս օգտագործվեց վերջին շրջանի միակ արդարացված շնորհակալությունը: ՀՀ ԱԳ նախարար Էդիկ Նալբանդյանը, համատեղ մամլո ասուլիսի ժամանակ, շնորհակալություն հայտնեց իր իրանցի գործընկերոջը, Արցախյան խնդրի կարգավորմանը հավասարակշռված մոտեցում ցուցաբերելու համար:

Ատոմ Ոսկանյան

Loading...
loading...
Գերմանիայի փոխչեմպիոն «ՌԲ Լայպցիգը» դարձյալ չհաղթեց Թուրքիայի ԶՈւ-ն կմտնի Սիրիայի քրդաբնակ Աֆրին շրջան այն ժամանակ, երբ ցանկանա. Չավուշօղլու Մոսկվայից Ցյուրիխ թռչող ինքնաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Զիդան. Մենք չենք հաղթի միայն այն պատճառով, որ «Ռեալն» ենք ՀԱՄԱՍ-ը երրորդ ինտիֆադա է հայտարարել Իսրայելին Նյու Յորքի պայթյունի կազմակերպչին ահաբեկչության մեջ են մեղադրել Պոգբա․ Ունեի առաջարկ «Ռեալից», բայց չեմ ափսոսում, որ վերադարձել եմ «Մանչեսթեր Յունայթեդ» Համաշխարհային բանկը երկու տարի դադարեցնելու է նավթի եւ գազի նախագծերի ֆինանսավորումը Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո աշխատանքից ազատվել է ՆԳՆ շուրջ 15 000 աշխատակից Օզբիլիսը «Բեշիքթաշի» կազմում գոլի հեղինակ է դարձել երկարատև դադարից հետո Թրամփը ստորագրել է 2018-ի պաշտպանական բյուջեն Կոնգոյում ավելի քան 400 000 երեխա կարող է մահանալ սովից. ՅՈւՆԻՍԵՖ «Չելսին» կփորձի ձեռք բերել Լեմարին Թիլերսոնը «հիբրիդային պատերազմ» է անվանել ՌԴ քաղաքականությունը Մարին Լե Պենի կուսակցությունը մեղադրվել է Եվրոպական Խորհրդի միջոցները վատնելու համար Մոուրինյուն խոսել է Մանչեսթեր Սիթիի հետ խաղից հետո վիճաբանության մասին Ռուս դիվանագետները հեռացել են Եմենից Մալթայում ՀՀ դեսպանը պարգևատրվել է Մալթայի Ուխտի արժանիքների համար մեծ խաչով «Լացիոն» մտադիր է դադարեցնել ելույթներն Իտալիայի առաջնությունում Իսրայելի բանակը հերքում է Գազայի հատվածում 2 պաղեստինցու մահվան պատճառ դարձած ավիահարվածի մասին լուրը
website by Sargssyan