Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես է եկել Գերմանիայի Յենա քաղաքում

ԳԴՀ Թյուրինգիա երկրամասի Յենա քաղաքի ֆիլհարմոնիկ սրահում նոյեմբերի 25-ին միացյալ համերգով հանդես եկան Յենայի ֆիլհարմոնիկը և Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը:

Համերգին ներկա էին ԳԴՀ Բունդեսթագի և Թյուրինգիայի Լանդթագի անդամներ, երկրամասի նախարարներ, քաղաքային իշխանությունների և հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ, լրագրողներ և բազմաթիվ հյուրեր: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Համերգի մեկնարկին ներկաներին ողջունեցին Յենայի քաղաքապետ Ալբրեխտ Շրյոթերը և Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը:

Դեսպան Սմբատյանն իր խոսքում նշեց. «2016թ. սեպտեմբերին հայ-գերմանական մշակութային օրերի շրջանակներում, Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների բարձր հովանո ներքո Յենայի ֆիլհարմոնիկ նվագախումբը համատեղ համերգով հանդես էր եկել Երևանում: Իսկ այսօր Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը պատասխան համերգով հանդես է գալիս Գերմանիայում: Այսօրինակ համերգային ծրագիրը ևս մի կարևոր միջոց է` միտված երկու երկրների միջև արդեն կայացած մշակութային համագործակցության և հայ-գերմանական բարեկամական հարաբերությունների էլ ավելի խորացմանն ու ընդլայմանը: Հպարտ եմ, որ Հայաստանի լավագույն նվագախմբերից մեկն իր բարձրորակ կատարողական արվեստը կներկայացնի գերմանացի խստապահանջ հանդիսատեսին»:

Համերգային ծրագրում հնչեցին Չայկովսկու, Միրզոյանի և Շոստակովիչի ստեղծագործությունները, որոնց կատարումներն արժանացան հանդիսատեսի ջերմ ընդունելությանն ու բարձր գնահատանքին:

Loading...
loading...
Գերմանիայի փոխչեմպիոն «ՌԲ Լայպցիգը» դարձյալ չհաղթեց Թուրքիայի ԶՈւ-ն կմտնի Սիրիայի քրդաբնակ Աֆրին շրջան այն ժամանակ, երբ ցանկանա. Չավուշօղլու Մոսկվայից Ցյուրիխ թռչող ինքնաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Զիդան. Մենք չենք հաղթի միայն այն պատճառով, որ «Ռեալն» ենք ՀԱՄԱՍ-ը երրորդ ինտիֆադա է հայտարարել Իսրայելին Նյու Յորքի պայթյունի կազմակերպչին ահաբեկչության մեջ են մեղադրել Պոգբա․ Ունեի առաջարկ «Ռեալից», բայց չեմ ափսոսում, որ վերադարձել եմ «Մանչեսթեր Յունայթեդ» Համաշխարհային բանկը երկու տարի դադարեցնելու է նավթի եւ գազի նախագծերի ֆինանսավորումը Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո աշխատանքից ազատվել է ՆԳՆ շուրջ 15 000 աշխատակից Օզբիլիսը «Բեշիքթաշի» կազմում գոլի հեղինակ է դարձել երկարատև դադարից հետո Թրամփը ստորագրել է 2018-ի պաշտպանական բյուջեն Կոնգոյում ավելի քան 400 000 երեխա կարող է մահանալ սովից. ՅՈւՆԻՍԵՖ «Չելսին» կփորձի ձեռք բերել Լեմարին Թիլերսոնը «հիբրիդային պատերազմ» է անվանել ՌԴ քաղաքականությունը Մարին Լե Պենի կուսակցությունը մեղադրվել է Եվրոպական Խորհրդի միջոցները վատնելու համար Մոուրինյուն խոսել է Մանչեսթեր Սիթիի հետ խաղից հետո վիճաբանության մասին Ռուս դիվանագետները հեռացել են Եմենից Մալթայում ՀՀ դեսպանը պարգևատրվել է Մալթայի Ուխտի արժանիքների համար մեծ խաչով «Լացիոն» մտադիր է դադարեցնել ելույթներն Իտալիայի առաջնությունում Իսրայելի բանակը հերքում է Գազայի հատվածում 2 պաղեստինցու մահվան պատճառ դարձած ավիահարվածի մասին լուրը
website by Sargssyan