Մադամ Թյուսոն և չափի կորուստը

 

Անկախ մեր ունեցած քաղաքական հայացքներից, չափի զգացողությունը ցանկացած իրավիճակում պետքական երևույթ է: Հին ժողովրդական ասացվածքն ասում է՝ երբեմն պետք է մեկ րոպե մտածես, որպեսզի հետագա ամբողջ կյանքում չզղջաս: 

Կարծում ենք, այս ասացվածքը չգիտեն Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները: Սպառված քաղաքական օրակարգով, երբ ոչինչ անելու ունակ չեն, այլ բան չի մնում, քան անիմաստ բարբաջանքը և քաղաքական շոուն: «Երկիր Ծիրանի» առաջնորդ, մեր օրերի երկաթյա լեդի հռչակված Զարուհի Փոստանջյանը, եթե հիշում եք, այս տարի խոստացել էր համաժողովրդական ընդվզում: Ինչպես տեսնում ենք, տարի վերջանում է, սակայն այդ ապստամբությունը համառորեն չկա: Արդ պետք է՞ սեփական  էլեկտորատին ինչ-որ բանով զբաղեցնել: Այո, պետք է: Հենց դրանով է զբաղված նույն խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը:

Օֆելյա Համբարձումյանի եւ Նորայր Հովհաննիսյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի հարցին անդրադառնալուց, խմբակցությունը նշում է, որ կողմ է քվեարկելու: Սա իհարկե, մի պահ կարող է զարմացնել ընթերցողին: Սակայն հաջորդ իսկ վայրկյանին, ամեն ինչ հօդս է ցնդում, երբ հայտնվում է Մարինա Խաչատրյանի մտքի թռիչքը: 

Նա սկսում է անդրադառնալ Անդրանիկ Մարգարյանի հուշատախտակին և հեգնանքով, առաջարկում է տեղադրել նաև Քիմ Քարդաշյանին նվիրված հուշատախտակ: Անկեղծ ասած, Մարինայի խանդը Քիմի հանդեպ հասկանալի է: Աշխարհաճանաչ կին է՝  հրաշալի կազմվածքով ու շատերի երազանքը: Ավելին՝ նա իր այցով ավելի շատ ճանաչում բերեց Հայաստանին, քան 100 տարի, Ցեղասպանության մասին պատմող ֆիլմերը: Ինչպես ասում են՝ դոկտոր Ռուզիկից լավ բան չես սովորի:

Իսկ թե ի՞նչ է ուզում այդ ուժը Անդրանիկ Մարգարյանի հուշատախտակից, դա արդեն հասկանալի չէ: Բացատրենք: Շատ երկրներում, կան նախկին վարչապետներին կամ կառավարության անդամներին նվիրված հուշատախտակներ և դա նորմալ քաղաքական մշակույթ է, այս ուժին այնքան սիրելի արևմուտքում: 

Այդ նույն արևմուտքում է գտնվում նաև Մադամ Թյուսոյի թանգարանը, որի առաջին քանդակները Սարսափների սենյակ ֆիլիմի համար ծառայել են ներշնչանքի աղբյուր: Անշուշտ, եթե Թյուսոն և Զարուհին լինեին ժամանակակիցներ ու, Թյուսոն նրան քանդակեր որպես ժամանակի հայտնի մարդ, ապա Սարսափների սենյակն ավելի կատարյալ պատկերացումների աղբյուր կծառայեր:

Զաբել Ռուբինյան

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը ջախջախեց Ալբանիային 1 տարի 6 ամիս արդեն ծառայել էր և շուտով պետք է տուն վերադառնար. Ախուրյանում հրաժեշտ տվեցին հակառակորդի կրակոցից զոհված 19-ամյա Գրիգոր Եղոյանին Երկրաշարժ Վայոց ձորում. ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ Մանկահասակ ամուսնություններ. Ավանդույթ, որ կյանքեր է կործանում Կենդանակերպի 4 նշան, որոնց ճաշակի զգացողությանը նախանձում են բոլորը Իսկ դուք գիտեի՞ք, թե ինչո՞ւ են Հնդկաստանում այրիները սպիտակ հագնում և զրկվում զարդեր կրելու իրավունքից Ռուսաստանի վհուկը. Այս կնոջից վախենում էին Ռուսաստանի բոլոր անվանի տղամարդիկ և քաղաքական գործիչները Կցանկանայի, որ շատերն իրենց հավատարմությամբ նմանվեին Իվետա Տոնոյանին. Գ. Ծառուկյան «ԱԺ Ծառուկյան խմբակցությունը կողմ կքվեարկի Արմեն Սարգսյանի թեկնածությանը. Գ.Ծառուկյան 98 տարեկանում մահացել է հոլիվուդյան հայտնի դերասանուհի Նանետ Ֆաբրեյը Հայտնաբերվել եւ առգրավվել է տարբեր տեսակի զենք եւ զինամթերք (ֆոտո) Ջեյմի Կարագեր. Պոգբան չի կարող դառնալ թիմի առանցքը Արցախում 55-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել հրազենային վնասվածքով Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի նախագիծը ներկայացվել է Ֆրեզնոյի քաղաքապետին Աղվան Հովսեփյանի անունը չի հնչում «Մայրաքաղաք» հաղորդաշարի անդրադարձը «Ճանաչիր ինձ» ծրագրին ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության ընթացքում դեպի ՌԴ արտահանումն աճել է ավելի քան 250 տոկոսով Բացահայտվել է կեղծ ոսկու գրավադրմամբ խարդախությամբ բանկից գումարների հափշտակությամբ զբաղվող հանցավոր խումբ Մոուրինյո. Ինձ չի անհանգստացնում Լուկակուի գոլազուրկ խաղը առաջատարների դեմ Արցախի հետ շփման գծում ադրբեջանական զինուժն այս շաբաթ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ
website by Sargssyan