Հայ-լեհական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին համերգ է կազմակերպվել Լեհաստանի Կալիշ քաղաքում

Լեհաստանի Կալիշ քաղաքում, Լեհաստանում ՀՀ դեսպանության և Կալիշի քաղաքապետարանի պատվո հովանու ներքո և Կալիշի Հենրիկ Մելցերայի անվան երաժշտական դպրոցի ուսուցչուհի Հեղինե Մկրտչյանի կազմակերպմամբ նոյեմբերի 27-ին, տեղի ունեցավ հայկական և լեհական դասական երաժշտության համերգ` նվիրված Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին և Լեհաստանում հայ համայնքին շնորհված հատուկ արտոնության 650-ամյակին: Համերգին ներկա էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Կալիշի քաղաքային խորհրդի նախագահ Անջեյ Պլիխտան, Կալիշի քաղաքապետի տեղակալ Բարբարա Գմերեկը, քաղաքի անվանի մշակութային գործիչներ, լրագրողներ և այլք:

Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Համերգի ընթացքում մանկական կամերային նվագախմբի, երգչախմբի, երաժշտական դպրոցի սաների և ուսուցիչների կողմից ներկայացվեցին Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, այլ հայ և լեհ կոմպոզիտորների դասական և ժողովրդական ստեղծագործություններ ու մշակումներ:

Համերգի ավարտին ելույթ ունեցավ Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, ով ուրախությամբ նշեց այն փաստը, որ 2017 թվականի ընթացքում նշանավոր հոբելյանների կապակցությամբ միջոցառումներ են տեղի ունենում ոչ միայն Լեհաստանի մայրաքաղաքում, այլև տարբեր քաղաքներում:

Դեսպանը նշեց, որ այս համերգը վկայում է երկու բարեկամ ժողովուրդների համերաշխ բարեկամության և եղբայրության մասին: Դեսպանը հատուկ շնորհակալություն հայտնեց Հեղինե Մկրտչյանին համերգը նախաձեռնելու և կազմակերպելու համար` նշելով, որ նա և Լեհաստանում ապրող բազմաթիվ հայեր իրենց ստեղծագործ նվիրական աշխատանքով դրական մասնակցություն են բերում Լեհաստանի հանրային կյանքին և նպաստում մեր երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը:

Loading...
loading...
Գերմանիայի փոխչեմպիոն «ՌԲ Լայպցիգը» դարձյալ չհաղթեց Թուրքիայի ԶՈւ-ն կմտնի Սիրիայի քրդաբնակ Աֆրին շրջան այն ժամանակ, երբ ցանկանա. Չավուշօղլու Մոսկվայից Ցյուրիխ թռչող ինքնաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Զիդան. Մենք չենք հաղթի միայն այն պատճառով, որ «Ռեալն» ենք ՀԱՄԱՍ-ը երրորդ ինտիֆադա է հայտարարել Իսրայելին Նյու Յորքի պայթյունի կազմակերպչին ահաբեկչության մեջ են մեղադրել Պոգբա․ Ունեի առաջարկ «Ռեալից», բայց չեմ ափսոսում, որ վերադարձել եմ «Մանչեսթեր Յունայթեդ» Համաշխարհային բանկը երկու տարի դադարեցնելու է նավթի եւ գազի նախագծերի ֆինանսավորումը Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո աշխատանքից ազատվել է ՆԳՆ շուրջ 15 000 աշխատակից Օզբիլիսը «Բեշիքթաշի» կազմում գոլի հեղինակ է դարձել երկարատև դադարից հետո Թրամփը ստորագրել է 2018-ի պաշտպանական բյուջեն Կոնգոյում ավելի քան 400 000 երեխա կարող է մահանալ սովից. ՅՈւՆԻՍԵՖ «Չելսին» կփորձի ձեռք բերել Լեմարին Թիլերսոնը «հիբրիդային պատերազմ» է անվանել ՌԴ քաղաքականությունը Մարին Լե Պենի կուսակցությունը մեղադրվել է Եվրոպական Խորհրդի միջոցները վատնելու համար Մոուրինյուն խոսել է Մանչեսթեր Սիթիի հետ խաղից հետո վիճաբանության մասին Ռուս դիվանագետները հեռացել են Եմենից Մալթայում ՀՀ դեսպանը պարգևատրվել է Մալթայի Ուխտի արժանիքների համար մեծ խաչով «Լացիոն» մտադիր է դադարեցնել ելույթներն Իտալիայի առաջնությունում Իսրայելի բանակը հերքում է Գազայի հատվածում 2 պաղեստինցու մահվան պատճառ դարձած ավիահարվածի մասին լուրը
website by Sargssyan