ՀՀ-ԵՄ պայմանագրի ստորագրումով կյանքի կոչվեց «և՛, և՛»-ի քաղաքականությունը. Շարմազանով

ՀՀ-ի և Եվրոպական միության ստորագրված համաձայնագիրը բխում է Հայաստանի շահերից:

Նման հայտարարությամբ Հայաստանի Հանրապետության կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո հանդես եկավ ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:   

Նա ընդգծեց, որ կուսակցությունում շատ դրական են գնահատում օրեր առաջ Բրյուսելում տեղի ունեցած Եվրոպայի ժողովրդական կուսակցության և Արևելյան գործընկերության գագաթնաժողովներին Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության մասնակցությունը:

Խոսելով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի ստորագրման մասին՝ Շարմազանովն ընդգծեց, որ փաստաթղթի ստորագրումով քայլով կյանքի կոչվեց «և՛, և՛»-ի քաղաքականությունը:

«Սա որևէ մեկի դեմ չէ, սա հանուն Հայաստանի, հանուն մեր գործընկերային հարաբերությունների է: Մեր իշխանություններն ապացուցեցին, որ հնարավոր է ունենալ դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի հետ և միևնույն  ժամանակ կարողանալ ունենալ փաստաթուղթ, որը բխում է Հայաստանի ժողովրդավարացման, բարեփոխումների ու ավելի զարգացած պետություն դառնալու հեռանկարից: Այս համաձայնագիրը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանը կարող է լինել կամուրջ Եվրասիական և Եվրոպական միությունների միջև: Սա շատ դրական քայլ էր: Շատ դրական են գնահատում նաև Հայաստանի գրեթե բոլոր քաղաքական ուժերը»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:

Loading...
loading...
Գերմանիայի փոխչեմպիոն «ՌԲ Լայպցիգը» դարձյալ չհաղթեց Թուրքիայի ԶՈւ-ն կմտնի Սիրիայի քրդաբնակ Աֆրին շրջան այն ժամանակ, երբ ցանկանա. Չավուշօղլու Մոսկվայից Ցյուրիխ թռչող ինքնաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Զիդան. Մենք չենք հաղթի միայն այն պատճառով, որ «Ռեալն» ենք ՀԱՄԱՍ-ը երրորդ ինտիֆադա է հայտարարել Իսրայելին Նյու Յորքի պայթյունի կազմակերպչին ահաբեկչության մեջ են մեղադրել Պոգբա․ Ունեի առաջարկ «Ռեալից», բայց չեմ ափսոսում, որ վերադարձել եմ «Մանչեսթեր Յունայթեդ» Համաշխարհային բանկը երկու տարի դադարեցնելու է նավթի եւ գազի նախագծերի ֆինանսավորումը Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո աշխատանքից ազատվել է ՆԳՆ շուրջ 15 000 աշխատակից Օզբիլիսը «Բեշիքթաշի» կազմում գոլի հեղինակ է դարձել երկարատև դադարից հետո Թրամփը ստորագրել է 2018-ի պաշտպանական բյուջեն Կոնգոյում ավելի քան 400 000 երեխա կարող է մահանալ սովից. ՅՈւՆԻՍԵՖ «Չելսին» կփորձի ձեռք բերել Լեմարին Թիլերսոնը «հիբրիդային պատերազմ» է անվանել ՌԴ քաղաքականությունը Մարին Լե Պենի կուսակցությունը մեղադրվել է Եվրոպական Խորհրդի միջոցները վատնելու համար Մոուրինյուն խոսել է Մանչեսթեր Սիթիի հետ խաղից հետո վիճաբանության մասին Ռուս դիվանագետները հեռացել են Եմենից Մալթայում ՀՀ դեսպանը պարգևատրվել է Մալթայի Ուխտի արժանիքների համար մեծ խաչով «Լացիոն» մտադիր է դադարեցնել ելույթներն Իտալիայի առաջնությունում Իսրայելի բանակը հերքում է Գազայի հատվածում 2 պաղեստինցու մահվան պատճառ դարձած ավիահարվածի մասին լուրը
website by Sargssyan