Սիլվա Կապուտիկյանի հոբելյանին ընդառաջ հետաքրքիր միջոցառումներ են սպասվում

 
 

 Մեծանուն բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյա հոբելյանի առթիվ նրա տուն-թանգարանը կազմել է ընդարձակ ծրագիր, որով նախատեսվում է ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում կազմակերպել տարաբնույթ միջոցառումներ, հրատարակել շքեղ ալբոմ, նկարահանել ֆիլմեր: Բանաստեղծուհու հոբելյանը կնշվի 2019 թվականին:

Այս և այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու Արմենուհի Դեմիրճյանի հետ:

«Առ այսօր բանաստեղծությունների էկրանավորման փորձ, կարելի է ասել, մենք դեռևս չունենք, սակայն խիստ ցանկալի կլինի 100-ամյակի առթիվ էկրանավորել բանաստեղծուհու լավագույն ստեղծագործություններից մեկը: Ինքը՝ Կապուտիկյանը, զրույցների ժամանակ հաճախ կանգ էր առնում «Լիլիթի» վրա, որը սիրով առաջարկում ենք  ռեժիսորների ուշադրությանը: Վավերագրական ֆիլմի մի սցենար մշակել եմ ինքս: Էկրանավորման դեպքում այդ ֆիլմը հանդիսատեսին կպատմի  Վանի մեծ գաղթի, 1918-ին Երևանում Կապուտիկյանների երիտասարդ ընտանիքի հաստատման, այնուհետև խոլերայով վարակված Բարունակի ողբերգական մահվան մասին: Բայց ֆիլմը կունենա վերելքային վերջաբան, քանի որ կպատմի մաքառումներով ու նվաճումներով լի ուղի անցած բանաստեղծուհու մեծ ճանապարհի մասին»,- ասաց Ա. Դեմիրճյանը:

Սիլվա Կապուտիկյանը սիրված էր թե՛ հայրենիքում, թե՛ սփյուռքում, թե՛ արտերկրում: Նա մեր ամենաթարգմանված հեղինակներից մեկն է: Այս իմաստով նա մեզ մոտեցրել է ինչպես հայկական սփյուռքի, այնպես էլ բազմաթիվ ժողովուրդների՝ հատկապես ռուսների և ուկրաինացիների հետ, ուստի տեղին կլինի 100-ամյակի առթիվ կապուտիկյանական երեկոներ կազմակերպել նաև հայկական համայնքներում, Մոսկվայում, Կիևում և այլուր:

Տուն-թանգարանի ծրագրերից մի քանիսն արդեն ընթացքի մեջ են: Հատկապես խոստումնալից են բանաստեղծությունների գերմաներեն ու ֆրանսերեն թարգմանությունների գործընթացը, տիկնիկների հավաքածուի կրկնօրինակման  աշխատանքները և 7-17 տարեկանների համար կազմակերպվող «Ծաղկանոց» մանկական գիրք-ալբոմի նկարազարդման համահայկական մրցույթը: Վերջինն անցկացվում է 2 անվանակարգում` գեղանկարչություն և գծանկար: Աշխատանքները (մինչև 40 x 60 սմ չափսերով) մինչև 2018 թ. մարտի 1-ը պետք է ներկայացնել Ս. Կապուտիկյանի տուն-թանգարան: Գրքում ներառված 88 բանաստեղծությունները էլեկտրոնային տարբերակով կարելի է ներբեռնել տուն-թանգարանի

museumkaputikyan.com կայքէջից:

«Ծաղկանոց»-ը տարբեր վերնագրերով բազմիցս հրատարակվել է ոչ միայն հայերեն, այլև օտար լեզուներով` ռուսերեն, բուլղարերեն, ուկրաիներեն, լատիշերեն, տաջիկերեն և այլն, սակայն նորաոճ ու հետաքրքրիր նկարազարդումները քիչ են:  Հաշվի առնելով այդ հանգամանքը`որոշեցինք բանաստեղծուհու հոբելյանին ընդառաջ մեր մանուկներին ներգրավել գրքի ստեղծման աշխատանքներում ու հայտարարեցինք այս մրցույթը: Գիրքը հրատարակելու նպատակով զրուցել ենք տարբեր հրատարակիչների հետ: Հուսով ենք` այս հարցում մեզ կաջակցի նաև ՀՀ մշակույթի նախարարությունը»,- նշեց Դեմիրճյանը:

Թանգարանի վարիչը խոսեց նաև տուն-թանգարանի վերանորոգման ու տեխնիկական վերազինման մասին՝ ընդգծելով, որ դրա անհրաժեշտությունը օրախնդիր է: «Մենք այդ կապակցությամբ մանրամասն ծրագիր ենք կազմել՝ մշակելով հուշային հատվածի և միջոցառումների սրահի  առանձնահատկությունները: Առաջարկությունները ներկայացրել ենք ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանին և խնդրել, որ վերանորոգմանը զուգահեռ հնարավորինս լուծվեն նաև  տուն-թանգարանի արդիականացման և սարքավորումներով հագեցման խնդիրները»,- շեշտեց նա:

Սիլվա Կապուտիկյանի թողած կտակի համաձայն` թանգարանի հուշահատվածը պետք է մնա կապուտիկյանական ձևավորմամբ: Սակայն բնակարանում կա նաև ազատ տարածք, որն անհրաժեշտ է վերանորոգել և համալրել ժամանակակից տեխնիկայով: Օրինակ՝ թանգարանը չունի մեծ էկրան և պրոյեկտոր, ուստի ամեն անգամ այցելուներին ֆիլմ ցուցադրելիս աշխատակիցները լուրջ խնդրի առաջ են կանգնում:

Անդրադառնալով Սիլվա Կապուտիկյանի մահվանից հետո հրատարակված գրականությանը` Արմենուհի Դեմիրճյանն ասաց, որ իրենք մեծ ուշադրություն են դարձնում բանաստեղծուհու թողած գրական հարուստ ժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանը: «Այս տարիներին կարողացանք մի շարք գրքեր  հրատարակել, թողարկեցինք ձայնասկավառակներ, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ տպագրեցինք Ս. Կապուտիկյանի 95-ամյակին նվիրված մեծադիր ալբոմը: Այստեղ մենք՝ ես և թանգարանի հիմնադիր, բանաստեղծուհու զարմուհի Ռաֆլետա Հաջյանը, զետեղեցինք հազվագյուտ նկարներ, արժեքավոր հոդվածներ ու նաև բանաստեղծուհու որդու՝ Արա Շիրազի՝ դեռևս անհայտ գործերի մի շարք: Երբ ետ ենք նայում, երբեմն զարմանալի է թվում, թե սուղ միջոցներով ինչպես կարողացանք հրատարակել այդ գրքերը: Սակայն հանուն արդարության պետք է նշել, որ մեզ հաճախ ընդառաջել են հրատարակիչները, որոնց բարեհաճությունը հույս ունենք ստանալու նաև մոտ ապագայում»,- ասաց վարիչը:

Դեմիրճյանն ընդգծեց, որ ներկայումս իրականացվող բազմաբովանդակ ծրագրերի շնորհիվ տուն-թանգարանի այցելուների թիվը բավականին աճել է:

«Մեր աշխատակիցները կապուտիկյանական հետաքրքիր թեմաներ են առաջադրում, կազմակերպում ուսուցողական խաղեր` ընդգրկելով և՛ պոեզիա, և՛ թատերարվեստ, և՛ աշխարհագրություն: Վերջինով, ի դեպ, պարզաբանում է տրվում բանաստեղծուհու  լայնածավալ շրջագայություններին, որոնց շնորհիվ թանգարանում հավաքագրվել են մեծաքանակ գեղեցիկ հուշանվերներ: Այս ամենից բացի՝ մենք նախատեսել ենք ստեղծագործական դասընթացներ հիմնել, իրականացնել բարեկիրթ պահվածքի ուսուցում, քանի որ մեզ այցելող շատ խմբեր երբեմն անտեղյակ են լինում մշակութային վայրերում իրենց պահելու վարվեցողությանը: Կապուտիկյանի 100-ամյակի միջոցառումներից անմասն չի մնա նաև Երևանի քաղաքապետարանը: Արդեն իսկ առաջիկա տարվա ծրագրերում, քաղաքապետարանի ավագանին նախատեսել է բանաստեղծուհու հուշասյան տեղադրումը նրա տան հարակից հատվածում: Հուսանք, որ քանդակային ձևավորմամբ հուշասյունը մեծ շուք կհաղորդի մեր բակային տարածքին, որը ծաղկապատման ու ծառատունկի շնորհիվ կդառնա մի փոքրիկ, հաճելի պուրակ»,- եզրափակեց Ա. Դեմիրճյանը:

 

Անժելա Համբարձումյան

Մանկահասակ ամուսնություններ. Ավանդույթ, որ կյանքեր է կործանում Կենդանակերպի 4 նշան, որոնց ճաշակի զգացողությանը նախանձում են բոլորը Իսկ դուք գիտեի՞ք, թե ինչո՞ւ են Հնդկաստանում այրիները սպիտակ հագնում և զրկվում զարդեր կրելու իրավունքից Ռուսաստանի վհուկը. Այս կնոջից վախենում էին Ռուսաստանի բոլոր անվանի տղամարդիկ և քաղաքական գործիչները Կցանկանայի, որ շատերն իրենց հավատարմությամբ նմանվեին Իվետա Տոնոյանին. Գ. Ծառուկյան «ԱԺ Ծառուկյան խմբակցությունը կողմ կքվեարկի Արմեն Սարգսյանի թեկնածությանը. Գ.Ծառուկյան 98 տարեկանում մահացել է հոլիվուդյան հայտնի դերասանուհի Նանետ Ֆաբրեյը Հայտնաբերվել եւ առգրավվել է տարբեր տեսակի զենք եւ զինամթերք (ֆոտո) Ջեյմի Կարագեր. Պոգբան չի կարող դառնալ թիմի առանցքը Արցախում 55-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել հրազենային վնասվածքով Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի նախագիծը ներկայացվել է Ֆրեզնոյի քաղաքապետին Աղվան Հովսեփյանի անունը չի հնչում «Մայրաքաղաք» հաղորդաշարի անդրադարձը «Ճանաչիր ինձ» ծրագրին ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության ընթացքում դեպի ՌԴ արտահանումն աճել է ավելի քան 250 տոկոսով Բացահայտվել է կեղծ ոսկու գրավադրմամբ խարդախությամբ բանկից գումարների հափշտակությամբ զբաղվող հանցավոր խումբ Մոուրինյո. Ինձ չի անհանգստացնում Լուկակուի գոլազուրկ խաղը առաջատարների դեմ Արցախի հետ շփման գծում ադրբեջանական զինուժն այս շաբաթ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ Հայերը Ղարաբաղում ադրբեջանական գերեզմանները եւ հուշարձանները չեն ոչնչացրել. Ադրբեջանցի բլոգեր Հրդեհ Երևանում․ հանրակացարանից 60 բնակիչ է տարհանվել
Մանկահասակ ամուսնություններ. Ավանդույթ, որ կյանքեր է կործանում Կենդանակերպի 4 նշան, որոնց ճաշակի զգացողությանը նախանձում են բոլորը Իսկ դուք գիտեի՞ք, թե ինչո՞ւ են Հնդկաստանում այրիները սպիտակ հագնում և զրկվում զարդեր կրելու իրավունքից Ռուսաստանի վհուկը. Այս կնոջից վախենում էին Ռուսաստանի բոլոր անվանի տղամարդիկ և քաղաքական գործիչները 15 անկրկնելի տարբերակ, թե ինչպես կարող եք շատ քիչ գումարով նոր շունչ հաղորդել հին ու անշուք կահույքին (Photo) Հղիությունը թաքցնող Մերի Մակարյանից մինչև «հղիանալ» ցանկացող Անի Երանյան․ ինչ էր կատարվում հայ շոուբիզնեսում այս շաբաթ (... Եթե դուք ունեք այս գիծը ձեր ձեռքի ափի մեջ, ապա դուք շատ բախտավոր եք․ ահա թե ինչու Անաստասիա Վոլոչկովան բիկինիով շպագատ է իջել Դուբայի հայտնի երկնաքերի ֆոնին Արդյո՞ք նրանք ճիշտ են վարվել.մարդիկ խիստ քննադատում են թզուկ զույգին այս քայլի համար 10+ նկարազարդում, որոնք ցույց են տալիս սիրո ուժն ու սիրահարված լինելու ամենազգացմունքային պահերը
website by Sargssyan