«ՆԱՏՕ-ի փաստաթղթերում ԼՂ հակամարտությանը վերաբերող դիրքորոշումները պետք է արտացոլեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերը». Արմեն Աշոտյան

 
 

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ընդունել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գծով գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռոզարիա Պուլյիզիին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, ողջունելով հյուրին ՀՀ Ազգային ժողովում` Արմեն Աշոտյանը կարեւորել է ՆԱՏՕ-Հայաստան գործակցությունը եւ այդ համատեքստում խորհրդարանական դիվանագիտության դերը, նշել, որ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մշտապես պատրաստ է առավել սերտ համագործակցության Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գծով գրասենյակի հետ` նպատակ ունենալով քննարկել փոխգործակցության օրակարգերը, տարածաշրջանային եւ միջազգային համագործակցությանը վերաբերող հարցեր:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են խորհրդարանական հարթակներում կառուցողական փոխգործակցության զարգացման կարեւորությանը:

ՆԱՏՕ-ի հետ գործընկերային հարաբերությունների հետ կապված Արմեն Աշոտյանը նշել է, որ դաշինքի հետ հարաբերությունների զարգացումը տարիների ընթացքում արձանագրել է փոխգործակցության որակական աճ: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահն ընդգծել է այն հանգամանքը, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ փոխհարաբերությունները դիտարկում է որպես իր բազմաշերտ անվտանգային համակարգի կարեւոր բաղկացուցիչ մաս:

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ միջազգային խաղաղության եւ կայունության հաստատման հարցում հավաքական ջանքերի գործադրման կարեւորությանը, ինչի հետ կապված արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանը եղել եւ շարունակում է հանձնառու մնալ անվտանգության սպառողից անվտանգության մատակարարողի վերածման իր պատրաստակամությանը: Այս համատեքստում կարեւորվել է Կոսովոյում եւ Աֆղանստանում ընդգրկվածությանը զուգահեռ նաեւ ՄԱԿ-ի հովանու ներքո Լիբանանում իրականացվող առաքելություններին հայկական զինվորականների մասնակցությունը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Արմեն Աշոտյանը մեծապես կարեւորել է ՆԱՏՕ-ի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին, ինչպես նաեւ ընդգծել, որ ՆԱՏՕ-ի ընդունած քաղաքական փաստաթղթերում ԼՂ հակամարտությանը վերաբերող դիրքորոշումները պետք է ամբողջությամբ արտացոլեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը: Արմեն Աշոտյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված անդրադարձել է նաեւ ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող Թուրքիայի ապակառուցողական քաղաքականությանը` նշելով, որ Թուրքիան իր կողմնակալ եւ ապակայունացնող քաղաքականությունը փորձում է գործի դնել նույնիսկ ՆԱՏՕ-ի հարթակում, ինչն անթույլատրելի է:

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաեւ կրթության ոլորտում ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ծրագրերի հետ կապված հարցեր:

Անդրադարձ է կատարվել Եվրոպական միության հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանը՝ կոմպլեմենտար արտաքին քաղաքականության իրականացման տեսանկյունից այն դիտարկելով որպես հաջողության պատմություն:

Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են նաեւ ՆԱՏՕ-ի հետ համատեղ ծրագրերի իրականացման հետ կապված հետագա հնարավորությունները: 

Կցանկանայի, որ շատերն իրենց հավատարմությամբ նմանվեին Իվետա Տոնոյանին. Գ. Ծառուկյան «ԱԺ Ծառուկյան խմբակցությունը կողմ կքվեարկի Արմեն Սարգսյանի թեկնածությանը. Գ.Ծառուկյան 98 տարեկանում մահացել է հոլիվուդյան հայտնի դերասանուհի Նանետ Ֆաբրեյը Հայտնաբերվել եւ առգրավվել է տարբեր տեսակի զենք եւ զինամթերք (ֆոտո) Ջեյմի Կարագեր. Պոգբան չի կարող դառնալ թիմի առանցքը Արցախում 55-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել հրազենային վնասվածքով Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի նախագիծը ներկայացվել է Ֆրեզնոյի քաղաքապետին Աղվան Հովսեփյանի անունը չի հնչում «Մայրաքաղաք» հաղորդաշարի անդրադարձը «Ճանաչիր ինձ» ծրագրին ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության ընթացքում դեպի ՌԴ արտահանումն աճել է ավելի քան 250 տոկոսով Բացահայտվել է կեղծ ոսկու գրավադրմամբ խարդախությամբ բանկից գումարների հափշտակությամբ զբաղվող հանցավոր խումբ Մոուրինյո. Ինձ չի անհանգստացնում Լուկակուի գոլազուրկ խաղը առաջատարների դեմ Արցախի հետ շփման գծում ադրբեջանական զինուժն այս շաբաթ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ Հայերը Ղարաբաղում ադրբեջանական գերեզմանները եւ հուշարձանները չեն ոչնչացրել. Ադրբեջանցի բլոգեր Հրդեհ Երևանում․ հանրակացարանից 60 բնակիչ է տարհանվել Սարգիս Ադամյանի գոլն օգնել է «Յան Ռեգենսբուրգ»-ին անհավանական հաղթանակ տոնել Լոռու մարզում ոլորանում հայտնաբերվել է վթարված ավտոմեքենան, իսկ դրսում՝ վարորդի դին (Ֆոտո) Փաշինյանի անվերջանալի թամաշան Հարնապետությունում առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
15 անկրկնելի տարբերակ, թե ինչպես կարող եք շատ քիչ գումարով նոր շունչ հաղորդել հին ու անշուք կահույքին (Photo) Հղիությունը թաքցնող Մերի Մակարյանից մինչև «հղիանալ» ցանկացող Անի Երանյան․ ինչ էր կատարվում հայ շոուբիզնեսում այս շաբաթ (... Եթե դուք ունեք այս գիծը ձեր ձեռքի ափի մեջ, ապա դուք շատ բախտավոր եք․ ահա թե ինչու Անաստասիա Վոլոչկովան բիկինիով շպագատ է իջել Դուբայի հայտնի երկնաքերի ֆոնին Արդյո՞ք նրանք ճիշտ են վարվել.մարդիկ խիստ քննադատում են թզուկ զույգին այս քայլի համար 10+ նկարազարդում, որոնք ցույց են տալիս սիրո ուժն ու սիրահարված լինելու ամենազգացմունքային պահերը «Ինձ ուղղակի խայտառակում են».Ժաննա Բուտուլյանը` Հանրայինի հետ առաջացած խնդրի մասին. Tert.am Life Ցանկացած առաջարկի դեպքում ինձ առաջնայինը հետաքրքրում է, որ բաց (էրոտիկ) տեսարաններ, թեկուզ չափի մեջ, չլինեն. Ալինա Ավետի... Մազերի առկայությունը ականջի վրա՝ նախազգուշացնող նշան է. ի՞նչ է դա նշանակում Ձեր ճակատագիրը մեկ նկարում․ 96%-ով ճշգրիտ թեստ
website by Sargssyan