Մինսկի գագաթնաժողովը դարձավ ՀԱՊԿ զարգացման հերթական կարևոր փուլը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Մինսկի գագաթնաժողովը դարձավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության զարգացման հերթական կարևոր փուլը: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը՝ ընդգծելով, որ ՀԱՊԿ հավաքական ուժերի օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների ծրագիրը 2017 թվականին իրականացվել է 100 տոկոսով:

Բացի այդ, Տաջիկստանի տարածքում անցկացվել է չնախատեսված լայնամասշտաբ զորավարժություն՝ ՀԱՊԿ հավաքական ուժերի հետ միասին: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում, Հայաստանում, Ղազախստանում և Տաջիկստանում անցկացված բոլոր զորավարժություններին մասնակցել է 12 հազար մարդ: 

«Հավաքական ուժերի հետագա պատրաստականության բարելավման նպատակով պետությունների ղեկավարներն ընդունել են այնպիսի որոշումներ, որոնք մենք կիրականացնենք 2018 թվականին»,- ասել է Խաչատուրովը:    

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ավելացրել է, որ կազմակերպության անդամ երկրների պաշտպանական ներուժի ամրապնդման համատեքստում զարգացում է ապրել ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների համաձայնագրի իրականացումը:

Մինսկում նոյեմբերի 30-ին ավարտվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը: Ինչպես  ավելի վաղ տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, խորհրդի նեղ կազմով նիստին հաջորդած լիագումար նիստում կազմակերպության անդամ երկրների նախագահները  ստորագրել են մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում են ՀԱՊԿ հավաքական անվտանգության առաջիկա տարիների ռազմավարության իրագործմանը, կազմակերպության ռազմական բաղադրիչի հետագա զարգացմանը, պաշտպանության, արտաքին քաղաքականության և մի շարք այլ բնագավառներում փոխգործակցությանը: 

Նստաշրջանի շրջանակներում քննարկված ավելի քան երկու տասնյակ հարցերի շարքում ընդունվել են նաև քաղաքական հայտարարություններ, այդ թվում` Հայաստանի նախաձեռնությամբ ներկայացված «ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդական ջանքերին աջակցելու» վերաբերյալ հայտարարությունը, որում ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները ևս մեկ անգամ վերահաստատել են իրենց աջակցությունը ՄԽ համանախագահողների գործունեությանը, ինչպես նաև հիմնահարցի կարգավորման հայտնի երեք` ազգերի ինքնորոշման իրավունքի, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման և տարածքային ամբողջականության սկզբունքներին:   

 

Loading...
loading...
Գերմանիայի փոխչեմպիոն «ՌԲ Լայպցիգը» դարձյալ չհաղթեց Թուրքիայի ԶՈւ-ն կմտնի Սիրիայի քրդաբնակ Աֆրին շրջան այն ժամանակ, երբ ցանկանա. Չավուշօղլու Մոսկվայից Ցյուրիխ թռչող ինքնաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Զիդան. Մենք չենք հաղթի միայն այն պատճառով, որ «Ռեալն» ենք ՀԱՄԱՍ-ը երրորդ ինտիֆադա է հայտարարել Իսրայելին Նյու Յորքի պայթյունի կազմակերպչին ահաբեկչության մեջ են մեղադրել Պոգբա․ Ունեի առաջարկ «Ռեալից», բայց չեմ ափսոսում, որ վերադարձել եմ «Մանչեսթեր Յունայթեդ» Համաշխարհային բանկը երկու տարի դադարեցնելու է նավթի եւ գազի նախագծերի ֆինանսավորումը Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո աշխատանքից ազատվել է ՆԳՆ շուրջ 15 000 աշխատակից Օզբիլիսը «Բեշիքթաշի» կազմում գոլի հեղինակ է դարձել երկարատև դադարից հետո Թրամփը ստորագրել է 2018-ի պաշտպանական բյուջեն Կոնգոյում ավելի քան 400 000 երեխա կարող է մահանալ սովից. ՅՈւՆԻՍԵՖ «Չելսին» կփորձի ձեռք բերել Լեմարին Թիլերսոնը «հիբրիդային պատերազմ» է անվանել ՌԴ քաղաքականությունը Մարին Լե Պենի կուսակցությունը մեղադրվել է Եվրոպական Խորհրդի միջոցները վատնելու համար Մոուրինյուն խոսել է Մանչեսթեր Սիթիի հետ խաղից հետո վիճաբանության մասին Ռուս դիվանագետները հեռացել են Եմենից Մալթայում ՀՀ դեսպանը պարգևատրվել է Մալթայի Ուխտի արժանիքների համար մեծ խաչով «Լացիոն» մտադիր է դադարեցնել ելույթներն Իտալիայի առաջնությունում Իսրայելի բանակը հերքում է Գազայի հատվածում 2 պաղեստինցու մահվան պատճառ դարձած ավիահարվածի մասին լուրը
website by Sargssyan