Հայ-էմիրաթական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են. ԱՄԷ-ն Հայաստանում նշում է հիմնադրման 46-ամյակը

Արաբական Միացյալ Էմիրությունները տոնում է հիմնադրման 46-ամյակը: Դեկտեմբերի 2-ին նշվող ազգային տոնի կապակցությամբ ՀՀ-ում ԱՄԷ դեսպանությունը կազմակերպել էր միջոցառում, որին ներկա էին մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագիտական, հասարակական և այլ կառույցների ներկայացուցիչներ: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասսիմ Մուհամմադ ալ Կասսեմին:
 
«1971 թվականի այս օրը երկրի Էմիրությունները միավորվեցին մեկ պետության մեջ, որը դարձավ կայուն զարգացման, առաջընթացի եւ աճի առաջատար մոդել Մերձավոր Արեւելքում եւ նրա սահմաններից դուրս»,- նշեց դեսպանը:
 
Նա անդրադարձավ Հայաստանի եւ ԱՄԷ-ի միջեւ երկկողմ հարաբերություններին՝ ընդգծելով, որ դրանք բարձր մակարդակի են:
 
«Այս հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի եւ համագործակցության սկզբունքների վրա, ինչն անցյալ տարի հասավ ռազմավարական գործընկերության մակարդակի: ՀՀ Նախագահի կատարած վերջին այցը ԱՄԷ, Աբու Դաբիի թագաժառանգի սպասվող այցը Հայաստան, ԱՄԷ արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարարի այցը Երեւան, ինչպես նաեւ Հայաստանի եւ Էմիրությունների նախարարների փոխայցերը վկայում են առկա հարաբերություններն ավելի բարձր մակարդակի հասցնելու երկուստեք ցանկության մասին»,- շեշտեց Ջասսիմ Մուհամմադ ալ Կասսեմին՝ ընդգծելով, որ տնտեսական, մշակութային հարաբերություններում նկատվում են շարունակական զարգացման եւ աճի միտումներ, ինչի վառ ապացույցն է երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության աճը: 2017 թվականին 9 ամիսների ընթացքում այն հասել է մոտ 140 մլն դոլարի՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում գրանցված 71 մլն դոլարի փոխարեն:
 
«Ակնհայտ է, որ երկու բարեկամ երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների զարգացումը եւ Հայաստանում էմիրաթական ներդրումների աճը փաստում են Հայաստանի տնտեսության նկատմամբ Էմիրությունների բիզնես ոլորտի վստահության մասին, ինչին նպաստել են նաեւ մեր հայ գործընկերների հետեւողական ջանքերը: Ակնկալում ենք, որ առաջիկայում կգումարվեն հայ-էմիրաթական համատեղ հանձնաժողովի հանդիպումներ՝ հատկապես, հաշվի առնելով, որ համատեղ հանձնաժողովի հայկական կողմի նախագահ է նշանակվել ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, իմ բարեկամ պարոն Արմեն Գեւորգյանը: Ես միայն կարող եմ գնահատել եւ ողջունել հայ-էմիրաթական համատեղ հանձնաժողովի աշխատանքը՝ հուսալով, որ այն կունենա նորանոր հաջողություններ ապագայում»,- հավելեց դեսպանը:
 
ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանն էլ ընդգծեց, որ անցնող տարին իսկապես բեկումնային էր հայ-էմիրաթական հարաբերությունների համար:
 
«Մեր երկու երկրների բարձրագույն ղեկավարության միջեւ ձեւավորված լավագույն բարեկամական հարաբերությունները ավելի նպաստեցին բոլոր ոլորտներում մեր կապերի զարգացմանը եւ խորացմանը: Ես ուզում եմ այսօր վստահեցնել բոլորին, որ մենք նույն ջանասիրությամբ եւ եռանդով պատրաստ ենք շարունակել այդ աշխատանքները»,-եզրափակեց Արմեն Գեւորգյանը:
Loading...
loading...
Գերմանիայի փոխչեմպիոն «ՌԲ Լայպցիգը» դարձյալ չհաղթեց Թուրքիայի ԶՈւ-ն կմտնի Սիրիայի քրդաբնակ Աֆրին շրջան այն ժամանակ, երբ ցանկանա. Չավուշօղլու Մոսկվայից Ցյուրիխ թռչող ինքնաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Զիդան. Մենք չենք հաղթի միայն այն պատճառով, որ «Ռեալն» ենք ՀԱՄԱՍ-ը երրորդ ինտիֆադա է հայտարարել Իսրայելին Նյու Յորքի պայթյունի կազմակերպչին ահաբեկչության մեջ են մեղադրել Պոգբա․ Ունեի առաջարկ «Ռեալից», բայց չեմ ափսոսում, որ վերադարձել եմ «Մանչեսթեր Յունայթեդ» Համաշխարհային բանկը երկու տարի դադարեցնելու է նավթի եւ գազի նախագծերի ֆինանսավորումը Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո աշխատանքից ազատվել է ՆԳՆ շուրջ 15 000 աշխատակից Օզբիլիսը «Բեշիքթաշի» կազմում գոլի հեղինակ է դարձել երկարատև դադարից հետո Թրամփը ստորագրել է 2018-ի պաշտպանական բյուջեն Կոնգոյում ավելի քան 400 000 երեխա կարող է մահանալ սովից. ՅՈւՆԻՍԵՖ «Չելսին» կփորձի ձեռք բերել Լեմարին Թիլերսոնը «հիբրիդային պատերազմ» է անվանել ՌԴ քաղաքականությունը Մարին Լե Պենի կուսակցությունը մեղադրվել է Եվրոպական Խորհրդի միջոցները վատնելու համար Մոուրինյուն խոսել է Մանչեսթեր Սիթիի հետ խաղից հետո վիճաբանության մասին Ռուս դիվանագետները հեռացել են Եմենից Մալթայում ՀՀ դեսպանը պարգևատրվել է Մալթայի Ուխտի արժանիքների համար մեծ խաչով «Լացիոն» մտադիր է դադարեցնել ելույթներն Իտալիայի առաջնությունում Իսրայելի բանակը հերքում է Գազայի հատվածում 2 պաղեստինցու մահվան պատճառ դարձած ավիահարվածի մասին լուրը
website by Sargssyan