ՀՀ-ն ԵՄ-ից ակնկալում է «ավելին ավելիի դիմաց» սկզբունքի լիակատար իրագործում. Արմեն Աշոտյան

Հայաստանը Եվրոպական Միությունից ակնկալում է «ավելին ավելիի դիմաց» սկզբունքի լիակատար իրագործում: Ազգային ժողովում «Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ամփոփիչ ելույթում նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: «Խոսքը միայն տնտեսական հետևանքների մասին չէ:
 
Մենք Եվրամիությունը որպես փող տվող բանկոմատ չենք ընկալում, թեև ֆինանսատնտեսական աջակցությունը շատ կարևոր բաղկացուցիչ է, բայց մենք խորհրդարանում ակնկալում ենք «ավելին ավելիի դիմաց» քաղաքականության կիրառում նաև քաղաքական ասպարեզում»,- ընդգծեց Աշոտյանը:
 
Նրա խոսքով՝ Հայաստանին, իհարկե, գոհացնում է արցախյան հակամարտության կարգավորման հետ կապված ձևակերպումը, որն ամրագրվել է ստորագրված համաձայնագրում: «Հակամարտության կարգավորման հետ կապված ձևակերպումը Եվրամիության հետ ունեցած իրավապայմանագրային բազայի կարևոր մասն է: Սա կարևոր ձեռքբերում էր մեզ համար, որ, ի տարբերություն այլ քաղաքական իրադարձությունների, եվրոպական հանրությունը չփորձեց միևնույն նժարի վրա դնել Ադրբեջանին ու Հայաստանին, ու չսպասեցրեց Հայաստանին, ինչ է թե մեր հարևանները նույնպես փորձում են իրենց հետ ինչ-որ բան բանակցել ու ստորագրել», - նշեց նա:
 
Աշոտյանը, խոսելով պայմանագրի իրագործման մասին, ընդգծեց, որ ոչ ոք չի պնդում, թե պայմանագիրը կախարդական է, ու բնական է, որ դրա կյանքի կոչման համար միահամուռ և համատեղ աշխատանք է պահանջվելու: «Աշխատանք է պահանջվելու օրենսդիր և գործադիր մարմինների, իշխանություն-ընդդիմություն, կառավարություն-հասարակություն ձևաչափերով: Բնական է, որ այս ճանապարհին խոչընդոտներ լինելու են, բայց ուզում եմ հավաստիացնել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, որ իրենց մասնակցությունն այդ աշխատանքներին շատ կարևոր է», -նշեց նա:
Loading...
loading...
Գերմանիայի փոխչեմպիոն «ՌԲ Լայպցիգը» դարձյալ չհաղթեց Թուրքիայի ԶՈւ-ն կմտնի Սիրիայի քրդաբնակ Աֆրին շրջան այն ժամանակ, երբ ցանկանա. Չավուշօղլու Մոսկվայից Ցյուրիխ թռչող ինքնաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Զիդան. Մենք չենք հաղթի միայն այն պատճառով, որ «Ռեալն» ենք ՀԱՄԱՍ-ը երրորդ ինտիֆադա է հայտարարել Իսրայելին Նյու Յորքի պայթյունի կազմակերպչին ահաբեկչության մեջ են մեղադրել Պոգբա․ Ունեի առաջարկ «Ռեալից», բայց չեմ ափսոսում, որ վերադարձել եմ «Մանչեսթեր Յունայթեդ» Համաշխարհային բանկը երկու տարի դադարեցնելու է նավթի եւ գազի նախագծերի ֆինանսավորումը Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո աշխատանքից ազատվել է ՆԳՆ շուրջ 15 000 աշխատակից Օզբիլիսը «Բեշիքթաշի» կազմում գոլի հեղինակ է դարձել երկարատև դադարից հետո Թրամփը ստորագրել է 2018-ի պաշտպանական բյուջեն Կոնգոյում ավելի քան 400 000 երեխա կարող է մահանալ սովից. ՅՈւՆԻՍԵՖ «Չելսին» կփորձի ձեռք բերել Լեմարին Թիլերսոնը «հիբրիդային պատերազմ» է անվանել ՌԴ քաղաքականությունը Մարին Լե Պենի կուսակցությունը մեղադրվել է Եվրոպական Խորհրդի միջոցները վատնելու համար Մոուրինյուն խոսել է Մանչեսթեր Սիթիի հետ խաղից հետո վիճաբանության մասին Ռուս դիվանագետները հեռացել են Եմենից Մալթայում ՀՀ դեսպանը պարգևատրվել է Մալթայի Ուխտի արժանիքների համար մեծ խաչով «Լացիոն» մտադիր է դադարեցնել ելույթներն Իտալիայի առաջնությունում Իսրայելի բանակը հերքում է Գազայի հատվածում 2 պաղեստինցու մահվան պատճառ դարձած ավիահարվածի մասին լուրը
website by Sargssyan