40 երաժշտախմբեր առաջիկա երկու օրերին հանրապետության տարբեր մարզերում հանդես կգան համերգային ծրագրերով

 
 

Երևանի Հանրապետության հրապարակում կայացած ֆլեշմոբով տրվեց «Հայաստան, ի՛մ սեր» խորագիրը կրող միջոցառման մեկնարկը: Ֆլեշմոբին մասնակցում էր նաև Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Երգի և պարի տարբեր անսամբլներ Հանրապետության հրապարակի «քարե գորգի» վրա կատարեցին ազգային տարբեր պարեր: Այնուհետև երգի և պարի անսամբլները ավտոբուսներով ուղևորվեցին հանրապետության տարբեր մարզեր: Հանրապետության 40 մեծ ու փոքր համայնքներում դեկտեմբերի 2-3-ը «Հայաստան, ի՛մ սեր» խորագրով աննախադեպ համերգաշար է նախատեսված, որով կեզրափակվի «Մշակութային կանգառ»-2017 միջոցառումների շարքը:

Լրագրողների հետ զրույցում ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ընդգծեց, որ այս տարվա սկզբից սկսել են «Մշակութային կանգառ» ծրագիրը, գոհունակությամբ նկատելով, որ հենց սկզբից հայտնվել են աջակիցներ, ինչի շնորհիվ հնարավոր է եղել կազմակերպել 426 մշակութային կանգառ հանրապետության տարբեր մարզերում, գյուղերում և քաղաքներում: «Սա շատ կարևոր ծրագիր էր մի քանի նկատառումներով: Առաջինը, որ մենք փորձեցինք բեռնաթափել Երևանը մշակութային ագրեսիայից և մեր ողջ մշակութային արսենալն ուղղեցինք մարզեր, համայնքներ, հեռավոր գյուղեր, որոնք վաղուց կարոտ սրտով սպասում էին մեր մշակութային գործիչներին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Ամիրյանը:

Նախարարն ընդգծեց, որ որոշ առումով լուծվել է մշակութային օջախների խնդիրը` հավելելով, որ լքված դահլիճներն այնքան էլ լավ բան չէ: «Մենք կարողացանք այդ դահլիճները մեր երաժիշտների, մշակութային գործիչների, թատերախմբերի, համերգային ծրագրերի միջոցով լցնել բովանդակությամբ: Տարվա ընթացքում մենք ունեցանք նաև 200-ից ավելի կինոդիտումներ շարժական կինոթատրոններով, որը ձեռք բերեցինք Չինաստանի դեսպանատան աջակցությամբ»,- ասաց նախարարը:

Նա նշեց, որ 40 երաժշտական խումբ դեկտեմբերի 2-ին մեկնում են հանրապետության տարբեր մարզեր` շեշտելով, որ առաջիկա երկու օրերի ընթացքում Հայաստանի տարածքում լինելու է մշակութային հրավառություն: «Մեզ համար կարևոր է արթնացնել մարզում, հեռավոր գյուղում ապրող երեխայի երևակայական աշխարհը, մեր հանրապետության քաղաքացուն հնարավորություն տալ հաղորդակցվել ժամանակակից արվեստի հետ: Սա է հիմնական նպատակը, որը, կարծում եմ, մենք տարվա ընթացքում կարողացել ենք փայլուն իրականացնել»,- ընդգծեց Ամիրյանը:

Նախարարն ուրախությամբ նշեց, որ տարվա ընթացքում իրենց միացել են նաև այն երաժշտախմբերը, որոնք պետական հոգածության տակ չեն: Նրա խոսքով` շատ ուրախալի է, որ նրանք ևս, ոգևորվելով և գաղափարը կարևորելով, միացել են իրենց: «Հույս ունեմ, որ մենք կկարողանանք հաջորդ տարի հավասարապես նրանց բաժանել այն կոլեկտիվները, որոնք պետական հոգածության տակ են, և այն կոլեկտիվները, որոնք պետական հոգածության տակ չեն: Պետական հոգածության տակ չգտնվող երաժշտական խմբերին մենք ուղղորդում ենք, որ նրանք տեղերում կարողանան ստեղծել մշակութային միավորներ, որպեսզի մենք կարողանանք նրանց վճարել: Ուղղորդելով մշակույթը հեռավոր գյուղեր` մենք կարողացանք մարզերում արթնացնել մշակութային կյանքը և տեղում գտնել մասնագետներ, որոնք կստեղծեն մշակութային միավորներ: Յուրաքանչյուր ամիս ստեղծված միավորի ղեկավարին մենք ֆինանսավորում ենք, նաև փորձում ենք հասկանալ, թե որքան շահառուներ են ներգրավվել այդ ծրագրերի մեջ: Այսօր մենք ունենք խեցեգործության, գորգարվեստի, գեղանկարչության, պարի, երգի, թատերական տարբեր խմբեր, որոնք աշխատում են տարբեր մարզերում և գյուղերում»,- ասաց Արմեն Ամիրյանը` շեշտելով, որ սա հենց «Մշակութային կանգառ» միջոցառումների շարքի բուն արդյունքն է, որը հնարավոր է եղել ստանալ:

Մանկահասակ ամուսնություններ. Ավանդույթ, որ կյանքեր է կործանում Կենդանակերպի 4 նշան, որոնց ճաշակի զգացողությանը նախանձում են բոլորը Իսկ դուք գիտեի՞ք, թե ինչո՞ւ են Հնդկաստանում այրիները սպիտակ հագնում և զրկվում զարդեր կրելու իրավունքից Ռուսաստանի վհուկը. Այս կնոջից վախենում էին Ռուսաստանի բոլոր անվանի տղամարդիկ և քաղաքական գործիչները Կցանկանայի, որ շատերն իրենց հավատարմությամբ նմանվեին Իվետա Տոնոյանին. Գ. Ծառուկյան «ԱԺ Ծառուկյան խմբակցությունը կողմ կքվեարկի Արմեն Սարգսյանի թեկնածությանը. Գ.Ծառուկյան 98 տարեկանում մահացել է հոլիվուդյան հայտնի դերասանուհի Նանետ Ֆաբրեյը Հայտնաբերվել եւ առգրավվել է տարբեր տեսակի զենք եւ զինամթերք (ֆոտո) Ջեյմի Կարագեր. Պոգբան չի կարող դառնալ թիմի առանցքը Արցախում 55-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել հրազենային վնասվածքով Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի նախագիծը ներկայացվել է Ֆրեզնոյի քաղաքապետին Աղվան Հովսեփյանի անունը չի հնչում «Մայրաքաղաք» հաղորդաշարի անդրադարձը «Ճանաչիր ինձ» ծրագրին ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության ընթացքում դեպի ՌԴ արտահանումն աճել է ավելի քան 250 տոկոսով Բացահայտվել է կեղծ ոսկու գրավադրմամբ խարդախությամբ բանկից գումարների հափշտակությամբ զբաղվող հանցավոր խումբ Մոուրինյո. Ինձ չի անհանգստացնում Լուկակուի գոլազուրկ խաղը առաջատարների դեմ Արցախի հետ շփման գծում ադրբեջանական զինուժն այս շաբաթ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ Հայերը Ղարաբաղում ադրբեջանական գերեզմանները եւ հուշարձանները չեն ոչնչացրել. Ադրբեջանցի բլոգեր Հրդեհ Երևանում․ հանրակացարանից 60 բնակիչ է տարհանվել
Մանկահասակ ամուսնություններ. Ավանդույթ, որ կյանքեր է կործանում Կենդանակերպի 4 նշան, որոնց ճաշակի զգացողությանը նախանձում են բոլորը Իսկ դուք գիտեի՞ք, թե ինչո՞ւ են Հնդկաստանում այրիները սպիտակ հագնում և զրկվում զարդեր կրելու իրավունքից Ռուսաստանի վհուկը. Այս կնոջից վախենում էին Ռուսաստանի բոլոր անվանի տղամարդիկ և քաղաքական գործիչները 15 անկրկնելի տարբերակ, թե ինչպես կարող եք շատ քիչ գումարով նոր շունչ հաղորդել հին ու անշուք կահույքին (Photo) Հղիությունը թաքցնող Մերի Մակարյանից մինչև «հղիանալ» ցանկացող Անի Երանյան․ ինչ էր կատարվում հայ շոուբիզնեսում այս շաբաթ (... Եթե դուք ունեք այս գիծը ձեր ձեռքի ափի մեջ, ապա դուք շատ բախտավոր եք․ ահա թե ինչու Անաստասիա Վոլոչկովան բիկինիով շպագատ է իջել Դուբայի հայտնի երկնաքերի ֆոնին Արդյո՞ք նրանք ճիշտ են վարվել.մարդիկ խիստ քննադատում են թզուկ զույգին այս քայլի համար 10+ նկարազարդում, որոնք ցույց են տալիս սիրո ուժն ու սիրահարված լինելու ամենազգացմունքային պահերը
website by Sargssyan