Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը տոնում է հիմնադրման 80-ամյակը

Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը նշում է հիմնադրման 80-ամյակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ առիթով նոյեմբերի 5-ին երգչախումբը պատրաստվում է հոբելյանական համերգի:

Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը հիմնադրվել է 1937 թվականին: 1961 թվականի սեպտեմբերից երգչախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է մաեստրո Հովհաննես Չեքիջյանը:

Երգչախումբը գործունեություն է ծավալել Հայաստանի բոլոր շրջաններում: Հայաստանից դուրս հանդես է եկել 180 քաղաքներում՝ 820 համերգով: Նյու Յորքում, Լոնդոնում Փարիզում, Պրահայում, Բեյրութում և այլուր 27 լեզուներով երգել է հայ և համաշխարհային դասական կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Համաշխարհային համբավ է ձեռք բերել Կոմիտասի, հայ և համաշխարհային դասական կոմպոզիտորների բազմաթիվ ստեղծագործությունների կատարումներով: Երգացանկը հարուստ է Բախի, Հենդելի, Մոցարտի, Վերդիի, Բեթհովենի, Չայկովսկու և ուրիշների ստեղծագործություններով: Երգչախումբը ձայնագրել է Եկմալյանի և Կոմիտասի պատարագների սկավառակներ:

1969 թվականին երգչախմբին շնորհվել է «ակադեմիական» կոչումը, իսկ 2012 թվականի նոյեմբերին 15-ին ՀՀ կառավարության որոշմամբ՝ «ազգային» կոչում:

1980 թվականին Մոսկվայում օլիմպիական խաղերի մշակութային միջոցառումների շրջանակում, միության բոլոր անվանի խմբերի մրցակցության արդյունքում երգչախմբի կատարմամբ հնչեցված Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան ճանաչվել է լավագույնը, իսկ դիրիժոր Հովհաննես Չեքիջյանն արժանացել է«Ժողովուրդների բարեկամություն» շքանշանին։ Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի և Ռուսաստանի սիմֆոնիկ նվագախմբերի համատեղ գործունեության ձայնագրություններից մեկը Փարիզում արժանացել է Գրան Պրիի։ Երգչախումբն արժանացել է նաև ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական մրցանակների, Մխիթարյան միաբանության և ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալների, ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալի և շատ այլ շքանշանների:

Loading...
loading...
Գերմանիայի փոխչեմպիոն «ՌԲ Լայպցիգը» դարձյալ չհաղթեց Թուրքիայի ԶՈւ-ն կմտնի Սիրիայի քրդաբնակ Աֆրին շրջան այն ժամանակ, երբ ցանկանա. Չավուշօղլու Մոսկվայից Ցյուրիխ թռչող ինքնաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Զիդան. Մենք չենք հաղթի միայն այն պատճառով, որ «Ռեալն» ենք ՀԱՄԱՍ-ը երրորդ ինտիֆադա է հայտարարել Իսրայելին Նյու Յորքի պայթյունի կազմակերպչին ահաբեկչության մեջ են մեղադրել Պոգբա․ Ունեի առաջարկ «Ռեալից», բայց չեմ ափսոսում, որ վերադարձել եմ «Մանչեսթեր Յունայթեդ» Համաշխարհային բանկը երկու տարի դադարեցնելու է նավթի եւ գազի նախագծերի ֆինանսավորումը Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո աշխատանքից ազատվել է ՆԳՆ շուրջ 15 000 աշխատակից Օզբիլիսը «Բեշիքթաշի» կազմում գոլի հեղինակ է դարձել երկարատև դադարից հետո Թրամփը ստորագրել է 2018-ի պաշտպանական բյուջեն Կոնգոյում ավելի քան 400 000 երեխա կարող է մահանալ սովից. ՅՈւՆԻՍԵՖ «Չելսին» կփորձի ձեռք բերել Լեմարին Թիլերսոնը «հիբրիդային պատերազմ» է անվանել ՌԴ քաղաքականությունը Մարին Լե Պենի կուսակցությունը մեղադրվել է Եվրոպական Խորհրդի միջոցները վատնելու համար Մոուրինյուն խոսել է Մանչեսթեր Սիթիի հետ խաղից հետո վիճաբանության մասին Ռուս դիվանագետները հեռացել են Եմենից Մալթայում ՀՀ դեսպանը պարգևատրվել է Մալթայի Ուխտի արժանիքների համար մեծ խաչով «Լացիոն» մտադիր է դադարեցնել ելույթներն Իտալիայի առաջնությունում Իսրայելի բանակը հերքում է Գազայի հատվածում 2 պաղեստինցու մահվան պատճառ դարձած ավիահարվածի մասին լուրը
website by Sargssyan