Ադրբեջանը միլիոններ շահեց

Դատարանը Սամվել Բաբայանին մեղավոր ճանաչեց և դատապարտեց 6 տարվա ազատազրկման, որովհետև նա մի ձեռքով Վրաստանից «Իգլա» տեսակի զինահրթիռային համակարգ է տեղափոխել Հայաստան, մի մատով էլ խառն է եղել մութ փողերի լվացման մեջ։ 

Իհարկե, որևէ մեկն այդպես էլ ցուցմունք չտվեց Բաբայանի դեմ ու հետաքրքիր չդարձրեց նրա դատավարությունը, որով կարող էինք ավելի երկար զբաղվել: Պարզապես քաղաքական պատվեր էր, որն ի կատար ածվեց: Զարմանալի էր նաև, որ վերոհիշյալ Իգլան, կիսատ էր տեղ հասել:

Վերջին շրջանում, Բաբայանի գործերն այդքան էլ հարթ չեն: Մի փուլում խոսում էին, որ Արցախում անհամբեր նրան են սպասում, քանի որ ինչ-ինչ փողային հաշիվներ կան: Բաբայանը նստելու փորձ ունի: 1991-ին, վեց ամսով նա եղել Բաքվի բանտերից մեկում: Իսկ այնուհետ, Արցախի նախագահի նկատմամբ մահափորձի մեղադրանքով, դատապարտվել է 14 տարվա ազատազրկման, սակայն 4.5 տարի անց արդարացվել է:

Ինչպես գիտենք, ադրբեջանական քարոզչամեքենան, միլիոնավոր դոլլարներ է ծախսում Արցախյան պատերազմի հետ կապ ունեցող մարդկանց սևացնելու կամ արժեզրկելու համար: Այս անգամ, դա նրանց պետք չի գա: Սարգսյանի վարչակարգը սկուտեղով է մատուցում առիթը: Այն էլ ինչ առիթ՝ Արցախի Ազգային Հերոս:

Բաբայանի դատի արմատները թաքնված են ապրիլյան ֆարսի խորքերում: Այն ժամանակ, նա Մոսկվայից շատ արագ հասավ Հայաստան: Մի կողմից, փորձում էր ազդել ռազմահայրենասիրական պաթոսի վրա, իսկ մյուս կողմից՝ քննադատում էր գողացված փողերի մասով: Սարգսյանը լռեց և սպասեց:

Հարմար առիթ հանդիսացան ապրիլյան ընտրությունները, որոնց ժամանակ, ինչպես գիտենք, Բաբայանն աջակցում էր Օհանյանին և Րաֆֆի Հովհաննիսյանին: Թերևս սա էլ լցրեց Սարգսյանի համբերության բաժակը: Արդյունքը՝ վեց տարի:

Զաբել Ռուբինյան

Loading...
loading...
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ. «Պորտուն» հզոր մրցակից է Անցած երեք օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրված ՃՏՊ-ների հետևանքով մահացել է մեկ մարդ Էրդողանը հայտնել է, որ մտադիր է ևս մեկ անգամ հանդիպել Պուտինի հետ Սոչիում Թոմաս Մյուլեր. Չեմ կարող ասել, որ «Բավարիան» դժգոհ է վիճակահանությունից ՊՆ-ում Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդման վերաբերյալ քննարկում է անցկացվել Նյու Յորքի պայթյունն ահաբեկչական ակտ էր. քաղաքապետ Կոստանյան. Արցախը կներգրավվի ՄԻԵԴ վճիռների կատարման գործընթացում Կոուտինյոն պատրաստ է ընթացիկ մրցաշրջանն անցկացնել «Լիվերպուլում», որպեսզի ամռանը տեղափոխվի «Բարսելոնա» Փրկարարները Բաղրամյան պողոտայի տներից մեկում հայտնաբերել են դի Պուտինը ժամանել է Էրդողանի պալատ՝ բանակցությունների համար Իջևանում մոտոցիկլետով վրաերթի հետևանքով քաղաքացի է մահացել Բաղրամյան-Դեմիրճյան և Տիգրան Մեծ-Գլինկա խաչմերուկներում կտեղակայվեն կրկնող լուսացույցներ Վիգեն Քոչարյանը՝ «Կառավարության բարեփոխիչ», Անի Բալխյանը՝ «Խիզախ կին». անցկացվեց Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխությունը ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստ. «Ռեալը» հրաշալի մարտահրավեր է փարիզյան ակումբի համար Առողջությանը դիտավորությամբ վնաս հասցնելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է «Շիրակ» օդանավակայանում Հայաստանը շահագրգռված է, որ աքսելերատորների ոլորտն ընդգրկվի մեր իրականությանը. ՀՀ վարչապետ Արցախի խորհրդարանը «Բաց դռների օրվա» շրջանակներում հյուրընկալել է դպրոցականների և ուսուցիչների Օլիվյե Ժիրուն հունվարին պատրաստ է փոխել ակումբային գրանցումը Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Բելառուսում ՀՀ դեսպանությունը մասնակցել է դիվանագիտական բարեգործական տոնավաճառին
website by Sargssyan