Գառնիի նոր ցուցավահանակը կպատմի նաև այլ թանգարանների մասին

 
 

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում տևական ժամանակ է բարեկարգման աշխատանքներ են ընթանում: Նպատակը արգելոց-թանգարանի տարածքն ավելի ներկայանալի  դարձնելն է: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի  նախաձեռնությամբ  փոխվել է սալահատակը, որը դարձել է հարմարավետ նաև սայլակավոր հաշմանդամների համար, անցկացվել է ջրագիծ: Աշխատանքները շուտով կավարտվեն ու«Գառնին»  այցելուներին  կներկայանա  առավել գեղեցիկ ու  հրապուրիչ:

Ինչպես տեղեկացրին«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից, «Պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը, տեղակալներ Կարեն  Փահլևանյանը  և  Սյուզաննա Սարգսյանը հերթական  անգամ  Գառնիում էին` տեղում  ծանոթանալու աշխատանքների ներկա վիճակին:

Արգելոց-թանգարանի այցելուների համար հետաքրքիր նորամուծություն կա: Հենց մուտքի մոտ տեղադրվել է 2,75 մ երկարությամբ և1,4մ լայնությամբ ցուցավահանակ (պատրաստվել է  GMS կազմակերպության կողմից):  Ցուցավահանակի վերևի մասում տեղադրված էկրանին  շուրջ  վեց րոպե  տևողությամբ  տեսահոլովակը, ազգային երաժշտության հնչյունների ներքո, այցելուներին ներկայացնում է ՊՈԱԿ-ի մասնաճյուղ մյուս  արգելոց-թանգարանները:

Ցուցավահանակի էկրանից ներքև գտնվող  հատուկ գրպանիկներում տեղադրված են  Հայաստանի  24  թանգարանների, արգելոցների  ու արգելոց-թանգարանների` «Զվարթնոց»-ի, «Ամբերդ»-ի,  Կոմիտասի թանգարան ինստիտուտի, Արամ Խաչատրյանի տուն թանգարանի և մյուսների  մասին  պատմող  ծալաթերթիկներ (ֆլայերներ):  Գառնի հեթանոսական տաճարի մասին հիշողություններից  բացի այցելուներն իրենց հետ կտանեն նաև մեր պատմամշակութային այլ  օջախների վերաբերյալ  տեղեկույթ: Նախաձեռնության  նպատակը  զբոսաշրջիկին մի թանգարանի միջոցով  դեպի մյուս թանգարաններ  ուղղորդելն  է` ապահովելով մեր երկրի  մշակույթի ու պատմության  մասին  հետաքրքիր  տպավորություններ:

Նորամուծությունը չվիրպեց  օտարերկրացի զբոսաշրջիկների աչքից: Արաբական Միացյալ Էմիրություններից, Հնդկաստանից  ու Չինաստանից առաջին անգամ Հայաստան  ժամանած  զբոսաշրջիկները  հետաքրքրվեցին  ցուցավահանակում  ներկայացված  թանգարաններով, ապա, իրենց հետ վերցնելով  մի  քանիսի  մասին պատմող ծալաթերթերը,  խոստացան այցելել  նաև այլ  թանգարաններ:  Նրանք կիսվեցին Գառնիի մասին իրենց տպավորություններով` ասելով, որ հիացած են հեթանոսական տաճարի ճարտարապետական շքեղությամբ:

 

Մանկահասակ ամուսնություններ. Ավանդույթ, որ կյանքեր է կործանում Կենդանակերպի 4 նշան, որոնց ճաշակի զգացողությանը նախանձում են բոլորը Իսկ դուք գիտեի՞ք, թե ինչո՞ւ են Հնդկաստանում այրիները սպիտակ հագնում և զրկվում զարդեր կրելու իրավունքից Ռուսաստանի վհուկը. Այս կնոջից վախենում էին Ռուսաստանի բոլոր անվանի տղամարդիկ և քաղաքական գործիչները Կցանկանայի, որ շատերն իրենց հավատարմությամբ նմանվեին Իվետա Տոնոյանին. Գ. Ծառուկյան «ԱԺ Ծառուկյան խմբակցությունը կողմ կքվեարկի Արմեն Սարգսյանի թեկնածությանը. Գ.Ծառուկյան 98 տարեկանում մահացել է հոլիվուդյան հայտնի դերասանուհի Նանետ Ֆաբրեյը Հայտնաբերվել եւ առգրավվել է տարբեր տեսակի զենք եւ զինամթերք (ֆոտո) Ջեյմի Կարագեր. Պոգբան չի կարող դառնալ թիմի առանցքը Արցախում 55-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել հրազենային վնասվածքով Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի նախագիծը ներկայացվել է Ֆրեզնոյի քաղաքապետին Աղվան Հովսեփյանի անունը չի հնչում «Մայրաքաղաք» հաղորդաշարի անդրադարձը «Ճանաչիր ինձ» ծրագրին ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության ընթացքում դեպի ՌԴ արտահանումն աճել է ավելի քան 250 տոկոսով Բացահայտվել է կեղծ ոսկու գրավադրմամբ խարդախությամբ բանկից գումարների հափշտակությամբ զբաղվող հանցավոր խումբ Մոուրինյո. Ինձ չի անհանգստացնում Լուկակուի գոլազուրկ խաղը առաջատարների դեմ Արցախի հետ շփման գծում ադրբեջանական զինուժն այս շաբաթ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ Հայերը Ղարաբաղում ադրբեջանական գերեզմանները եւ հուշարձանները չեն ոչնչացրել. Ադրբեջանցի բլոգեր Հրդեհ Երևանում․ հանրակացարանից 60 բնակիչ է տարհանվել
Մանկահասակ ամուսնություններ. Ավանդույթ, որ կյանքեր է կործանում Կենդանակերպի 4 նշան, որոնց ճաշակի զգացողությանը նախանձում են բոլորը Իսկ դուք գիտեի՞ք, թե ինչո՞ւ են Հնդկաստանում այրիները սպիտակ հագնում և զրկվում զարդեր կրելու իրավունքից Ռուսաստանի վհուկը. Այս կնոջից վախենում էին Ռուսաստանի բոլոր անվանի տղամարդիկ և քաղաքական գործիչները 15 անկրկնելի տարբերակ, թե ինչպես կարող եք շատ քիչ գումարով նոր շունչ հաղորդել հին ու անշուք կահույքին (Photo) Հղիությունը թաքցնող Մերի Մակարյանից մինչև «հղիանալ» ցանկացող Անի Երանյան․ ինչ էր կատարվում հայ շոուբիզնեսում այս շաբաթ (... Եթե դուք ունեք այս գիծը ձեր ձեռքի ափի մեջ, ապա դուք շատ բախտավոր եք․ ահա թե ինչու Անաստասիա Վոլոչկովան բիկինիով շպագատ է իջել Դուբայի հայտնի երկնաքերի ֆոնին Արդյո՞ք նրանք ճիշտ են վարվել.մարդիկ խիստ քննադատում են թզուկ զույգին այս քայլի համար 10+ նկարազարդում, որոնք ցույց են տալիս սիրո ուժն ու սիրահարված լինելու ամենազգացմունքային պահերը
website by Sargssyan