«Ռայֆայզենբանկ»-ն անվանատիրոջ հաշիվ է բացել Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայում

 
 

Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի (ՀԿԴ) և «Ռայֆայզենբանկ» ԲԸ-ի (Ռուսաստան) միջև կնքված պայամնագրի համաձայն «Ռայֆայզենբանկ»-ին շնորհվել է արժեթղթերի հաշվարկային համակարգի ուղղակի մասնակցի կարգավիճակ, որին հաջորդել է բանկի կողմից ՀԿԴ-ում անվանատիրոջ հաշվի բացումը:

Այս մասին տեղեկացրին Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայից՝ հավելելով. «Ռայֆայզենբանկի անվանատիրոջ հաշիվը հնարավորություն կտա Միջազգային Ռայֆայզեն Խմբի հաճախորդներին ուղղակի հասանելիություն ունենալ ՀԿԴ-ի կողմից մատուցվող ծառայություններին, մասնավորապես՝ արժեթղթերով գործարքների վերջնահաշվարկին, կորպորատիվ գործողություններին (շահութաբաժինների, արժեկտրոնների վճարում և այլն) և այլ ծառայություններին:  

ՀԿԴ անդամների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ ՀԿԴ պաշտոնական կայքի (www.cda.am) «Գործընկերներ» բաժնում:

«Ռայֆայզեն» բաժնետիրական ընկերությունը Միջազգային Ռայֆայզեն բանի դուստր կազմակերպությունն է: Բանկը գործում է Ռուսաստանում 1996 թ.-ից և տարաբնույթ ծառայություններ է առաջարկում ինչպես մանրածախ, այնպես էլ մեծածախ հաճախորդներին (այդ թվում ռեզիդեն և ոչ ռեզիդենտ) ռուսական ռուբլով և արտարժույթով:

«Ֆիթչ» միջազգային վարկանիշային կազմակերպության կողմից Բանկին շնորհված թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը տեղական արժույթի և արտարժույթի համար BBB- է (հեռանկարը՝ կայուն), իսկ կարճաժամկետ վարկանիշը արտարժույթի համար՝ F3, աջակցության վարկանիշը 2 է, իսկ կայունությանը՝ bbb-:

«Մուդիզ» միջազգային վարկանիշային կազմակերպության կողմից Բանկին շնորհվել են հետևյալ վարկանիշները. երկարաժամկետ տեղական արժույթով արտահայտված ավանդներ - Ba1 (հեռանկարը՝ կայուն), երկարաժամկետ արտարժութային ավանդներ - Ba2 (հեռանկարը՝ կայուն), կարճաժամկետ տեղական արժույթով և արտարժույթով արտահայտված ավանդներ - Not Prime, ելակետային վարկանիշային գնահատում - ba1:

Ընկերության մասին լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել www.raiffeisen.ru:

«Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ն ՀՀ արժեթղթերի շուկայի ձևավորման առաջին իսկ փուլում ստեղծված ֆինանսական ինստիտուտներից մեկն է: Կենտրոնական Դեպոզիտարիան իր հաճախորդներին է տրամադրում Դեպոզիտար ծառայությունների ամբողջական փաթեթ` գործառնությունների իրականացման լիարժեք ավտոմատացված ծրագրային համակարգի միջոցով: 2009թ.-ի հունիսից Կենտրոնական Դեպոզիտարիայի միակ բաժնետերն է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ն: Առաջնորդվելով մեկ թիմ, մեկ նպատակ սկզբունքով` ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան հանդիսանում են արժեթղթերի շուկայի ենթակառուցվածքային կարևորագույն ինստիտուտներ և ապահովում են Հայաստանի կապիտալի շուկայի արդյունավետ գործունեությունը: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.cda.am»:

 

Կցանկանայի, որ շատերն իրենց հավատարմությամբ նմանվեին Իվետա Տոնոյանին. Գ. Ծառուկյան «ԱԺ Ծառուկյան խմբակցությունը կողմ կքվեարկի Արմեն Սարգսյանի թեկնածությանը. Գ.Ծառուկյան 98 տարեկանում մահացել է հոլիվուդյան հայտնի դերասանուհի Նանետ Ֆաբրեյը Հայտնաբերվել եւ առգրավվել է տարբեր տեսակի զենք եւ զինամթերք (ֆոտո) Ջեյմի Կարագեր. Պոգբան չի կարող դառնալ թիմի առանցքը Արցախում 55-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել հրազենային վնասվածքով Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի նախագիծը ներկայացվել է Ֆրեզնոյի քաղաքապետին Աղվան Հովսեփյանի անունը չի հնչում «Մայրաքաղաք» հաղորդաշարի անդրադարձը «Ճանաչիր ինձ» ծրագրին ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության ընթացքում դեպի ՌԴ արտահանումն աճել է ավելի քան 250 տոկոսով Բացահայտվել է կեղծ ոսկու գրավադրմամբ խարդախությամբ բանկից գումարների հափշտակությամբ զբաղվող հանցավոր խումբ Մոուրինյո. Ինձ չի անհանգստացնում Լուկակուի գոլազուրկ խաղը առաջատարների դեմ Արցախի հետ շփման գծում ադրբեջանական զինուժն այս շաբաթ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ Հայերը Ղարաբաղում ադրբեջանական գերեզմանները եւ հուշարձանները չեն ոչնչացրել. Ադրբեջանցի բլոգեր Հրդեհ Երևանում․ հանրակացարանից 60 բնակիչ է տարհանվել Սարգիս Ադամյանի գոլն օգնել է «Յան Ռեգենսբուրգ»-ին անհավանական հաղթանակ տոնել Լոռու մարզում ոլորանում հայտնաբերվել է վթարված ավտոմեքենան, իսկ դրսում՝ վարորդի դին (Ֆոտո) Փաշինյանի անվերջանալի թամաշան Հարնապետությունում առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
15 անկրկնելի տարբերակ, թե ինչպես կարող եք շատ քիչ գումարով նոր շունչ հաղորդել հին ու անշուք կահույքին (Photo) Հղիությունը թաքցնող Մերի Մակարյանից մինչև «հղիանալ» ցանկացող Անի Երանյան․ ինչ էր կատարվում հայ շոուբիզնեսում այս շաբաթ (... Եթե դուք ունեք այս գիծը ձեր ձեռքի ափի մեջ, ապա դուք շատ բախտավոր եք․ ահա թե ինչու Անաստասիա Վոլոչկովան բիկինիով շպագատ է իջել Դուբայի հայտնի երկնաքերի ֆոնին Արդյո՞ք նրանք ճիշտ են վարվել.մարդիկ խիստ քննադատում են թզուկ զույգին այս քայլի համար 10+ նկարազարդում, որոնք ցույց են տալիս սիրո ուժն ու սիրահարված լինելու ամենազգացմունքային պահերը «Ինձ ուղղակի խայտառակում են».Ժաննա Բուտուլյանը` Հանրայինի հետ առաջացած խնդրի մասին. Tert.am Life Ցանկացած առաջարկի դեպքում ինձ առաջնայինը հետաքրքրում է, որ բաց (էրոտիկ) տեսարաններ, թեկուզ չափի մեջ, չլինեն. Ալինա Ավետի... Մազերի առկայությունը ականջի վրա՝ նախազգուշացնող նշան է. ի՞նչ է դա նշանակում Ձեր ճակատագիրը մեկ նկարում․ 96%-ով ճշգրիտ թեստ
website by Sargssyan