Խոսրով Հարությունյանը վստահեցնում է, որ ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի ընդունումը ՀՀ- ում թանկացումների չի հանգեցնի

Հայաստանի խորհրդարանի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը վստահեցնում է, որ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի ընդունումը թանկացումների չի հանգեցնի, քանի որ մաքսային դրույքաչափերի հետ կապ չունի: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում պատգամավորը վստահեցրեց, որ Մաքսային օրենսգիրքն ընդամենը պարզեցնում է մաքսային ընթացակարգերը հօգուտ տնտեսվարողների։

«Ինչ վերաբերում է մաքսային սահմանի վրա երրորդ երկրներից ներկրվող ապրանքների դրույքաչափերի ավելացմանը, ապա բոլոր այն ապրանքատեսակները, որոնք ունեն ԵԱՏՄ-ում իրենց սեփական արտադրությունը, այսինքն՝ կա այդ ապրանքատեսակների ԵԱՏՄ համարը, դրանց դրույքաչափերի բարձրացումը չի բերելու այդ ապրանքների թանկացմանը, որովհետև ներքին արտադրողին է պաշտպանելու, և մենք ԵԱՏՄ տարածքում կունենանք սեփական արտադրության ապրանքներ»,- ընդգծեց Հարությունյանը:

Խոսրով Հարությունը հավելեց, որ զրույցները, թե մաքսային սահմանի վրա դրույքաչափերի բարձրացումը բերելու է ապրանքների գների համատարած թանկացմանը, չի համապատասխանում իրականությանը:

Պատգամավորը չհերքեց, որ կան ապրանքատեսակներ, որոնք հնարավոր է թանկանան: Հարցին, թե կարո՞ղ է ինքը երաշխավորել, որ առաջիկա մեկ տարում ՀՀ քաղաքացիների կյանքը կլավանա, Խոսրով Հարությունյանը պատասխանեց․ «Ես ընդամենը կարող եմ ասել, որ չի վատանա»։

Loading...
loading...
Գերմանիայի փոխչեմպիոն «ՌԲ Լայպցիգը» դարձյալ չհաղթեց Թուրքիայի ԶՈւ-ն կմտնի Սիրիայի քրդաբնակ Աֆրին շրջան այն ժամանակ, երբ ցանկանա. Չավուշօղլու Մոսկվայից Ցյուրիխ թռչող ինքնաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Զիդան. Մենք չենք հաղթի միայն այն պատճառով, որ «Ռեալն» ենք ՀԱՄԱՍ-ը երրորդ ինտիֆադա է հայտարարել Իսրայելին Նյու Յորքի պայթյունի կազմակերպչին ահաբեկչության մեջ են մեղադրել Պոգբա․ Ունեի առաջարկ «Ռեալից», բայց չեմ ափսոսում, որ վերադարձել եմ «Մանչեսթեր Յունայթեդ» Համաշխարհային բանկը երկու տարի դադարեցնելու է նավթի եւ գազի նախագծերի ֆինանսավորումը Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո աշխատանքից ազատվել է ՆԳՆ շուրջ 15 000 աշխատակից Օզբիլիսը «Բեշիքթաշի» կազմում գոլի հեղինակ է դարձել երկարատև դադարից հետո Թրամփը ստորագրել է 2018-ի պաշտպանական բյուջեն Կոնգոյում ավելի քան 400 000 երեխա կարող է մահանալ սովից. ՅՈւՆԻՍԵՖ «Չելսին» կփորձի ձեռք բերել Լեմարին Թիլերսոնը «հիբրիդային պատերազմ» է անվանել ՌԴ քաղաքականությունը Մարին Լե Պենի կուսակցությունը մեղադրվել է Եվրոպական Խորհրդի միջոցները վատնելու համար Մոուրինյուն խոսել է Մանչեսթեր Սիթիի հետ խաղից հետո վիճաբանության մասին Ռուս դիվանագետները հեռացել են Եմենից Մալթայում ՀՀ դեսպանը պարգևատրվել է Մալթայի Ուխտի արժանիքների համար մեծ խաչով «Լացիոն» մտադիր է դադարեցնել ելույթներն Իտալիայի առաջնությունում Իսրայելի բանակը հերքում է Գազայի հատվածում 2 պաղեստինցու մահվան պատճառ դարձած ավիահարվածի մասին լուրը
website by Sargssyan