Գալա համերգով կամփոփվի Խաչատրյանի հինգերորդ հոբելյանական միջազգային փառատոնը

 

 Երևանում դեկտեմբերի 11-ին գալա համերգով կամփոփվի Խաչատրյանի հինգերորդ հոբելյանական միջազգային փառատոնը։ Փակման գալա համերգին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, կկատարի Ավետ Տերտերյանի Երրորդ սիմֆոնիան և Արամ Խաչատրյանի Երկրորդ՝ «Զանգերով սիմֆոնիան»: Երեկոն ուղիղ եթերում կհեռարձակի աշխարհի առաջատար դասական երաժշտական ալիքը՝ MEDICI.TV-ին։

Երաժշտագետ Օլյա Նուրիջանյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանի նորագույն պատմության մեջ ամենաերիտասարդ փառատոնը հաստատում է հարուստ երաժշտական անցյալով ու ներկայով ապրող մեր երկրի տեղը համաշխարհային առաջնակարգ հարթակներում:

«Երկու ամսվա ընթացքում քսան համերգներից յուրաքանչյուրը գեղարվեստական, կատարողական, կազմակերպչական ասպարեզներում խտացված կերպով ներկայացնում էր հայրենական մշակույթի ներուժը՝ դառնալով մշակույթի կենտրոնացման, նաև փոխազդեցություններ, նոր գաղափարներ, հայացքներ ստեղծելու միջոց: 2017-ը բովանդակում էր երիտասարդ տաղանդավոր երաժիշտների նոր անուններ` Գլորիա Կամպաներ, Դևիդ Նեբել, Մարկ Բուշկով, Վլադիմիր Բայկով, Դմիտրի Բոքոլոշվիլի, Տրիոն՝ Մալթայից, հայ և միջազգային երաժշտական կյանքում հայտնի ու միշտ սպասված կատարողներ` Ալեքսանդր Ռոմանովսկի, Հայկ Մելիքյան, Մամիկոն Նահապետով, Դանիել Երաժիշտ, Արմեն Հյուսնունց, Վահագն Հայրապետյան»,- ասաց երաժշտագետը:

Ըստ Օլյա Նուրիջանյանի՝ փառատոնը գտել է սիմֆոնիկ, կամերային՝ գործիքային, խմբերգային տարբեր ժանրերի, հեռավոր ժամանակների՝ հայ և եվրոպական միջնադարից մինչև մեր օրերի կոմպոզիտորական արվեստի, երաժշտության մի քանի տեսակների (ջազ, ռոք, էթնիկ, World music) մեկտեղման եզրեր, և ունկնդիրն ուներ սրտակից համերգ ընտրելու մեծ հնարավորություն:

«Անշուշտ, երաժշտության դասական ավանդույթները ներկայացնելու տարբեր միջոցների որոնումը նպաստում է երկրում բարենպաստ հոգևոր-բարոյական մթնոլորտ ստեղծելուն: Բավական է հիշել Ջոն Մալկովիչի համերգ-ներկայացման տպավորությունը: Իսկ Սերժ Թանկյանի միշտ որոտագոչ ձայնը սիմֆոնիկ նվագախմբի լեզվով առանձնահատուկ ազնվականություն ստացավ: Հիշենք պրեմիերաները. մի ամբողջ երեկո հնչեցին հայ կոմպոզիտորների կամերային նոր ստեղծագործությունները, ինչպիսի թարմությամբ ու արդիական էր Դմիտրի Շոստակովիչի 13-րդ սիմֆոնիայի ընթերցումը, ինչքան բազմերանգ ներկայացավ Իգոր Ստրավինսկու «Հրեղեն հավքը», ինչպիսի խրոխտ ծնունդ ապրեց «Հովեր» երգչախմբի իգական կազմը, և ինչքան լիացավ «Նաղաշ» անսամբլի գունապնակը, երբ համաշխարհային պրեմիերայի կատարմանը  նրան միացավ Հայաստանի պետական նվագախմբի լարային կազմը»,- ասաց Օլյա Նուրիջանյանը՝ հավելելով, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Սերգեյ Սմբատյանի գործունեությամբ կյանք ստացած Խաչատրյանական 5-րդ միջազգային փառատոնը ազգային հպարտության ցուցանիշ է և Հայաստանի միջազգային հեղինակության հաստատման շատ ամուր, հուսադրող աստիճան:

Խաչատրյանական 5-րդ փառատոնը նվիրված էր Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին և երեք երեկո անցկացվեց Հայաստանի Ազգային պատկերասրահում: Յուրաքանչյուր համերգի ծրագիր առիթ էր անցնել Այվազավսկու կյանքի ու ստեղծագործության առանձին էջերով, որոնք էին ռուսական, թբիլիսյան, իտալական ճանապարհորդությունները, այցելությունները Մալթա, Ղրիմում համերգային ավանդույթի, թանգարանային մշակույթի ու կրթական գործի ստեղծումը, բարեգործությունն ու հայրենասիրությունը:

Կցանկանայի, որ շատերն իրենց հավատարմությամբ նմանվեին Իվետա Տոնոյանին. Գ. Ծառուկյան «ԱԺ Ծառուկյան խմբակցությունը կողմ կքվեարկի Արմեն Սարգսյանի թեկնածությանը. Գ.Ծառուկյան 98 տարեկանում մահացել է հոլիվուդյան հայտնի դերասանուհի Նանետ Ֆաբրեյը Հայտնաբերվել եւ առգրավվել է տարբեր տեսակի զենք եւ զինամթերք (ֆոտո) Ջեյմի Կարագեր. Պոգբան չի կարող դառնալ թիմի առանցքը Արցախում 55-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել հրազենային վնասվածքով Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի նախագիծը ներկայացվել է Ֆրեզնոյի քաղաքապետին Աղվան Հովսեփյանի անունը չի հնչում «Մայրաքաղաք» հաղորդաշարի անդրադարձը «Ճանաչիր ինձ» ծրագրին ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության ընթացքում դեպի ՌԴ արտահանումն աճել է ավելի քան 250 տոկոսով Բացահայտվել է կեղծ ոսկու գրավադրմամբ խարդախությամբ բանկից գումարների հափշտակությամբ զբաղվող հանցավոր խումբ Մոուրինյո. Ինձ չի անհանգստացնում Լուկակուի գոլազուրկ խաղը առաջատարների դեմ Արցախի հետ շփման գծում ադրբեջանական զինուժն այս շաբաթ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ Հայերը Ղարաբաղում ադրբեջանական գերեզմանները եւ հուշարձանները չեն ոչնչացրել. Ադրբեջանցի բլոգեր Հրդեհ Երևանում․ հանրակացարանից 60 բնակիչ է տարհանվել Սարգիս Ադամյանի գոլն օգնել է «Յան Ռեգենսբուրգ»-ին անհավանական հաղթանակ տոնել Լոռու մարզում ոլորանում հայտնաբերվել է վթարված ավտոմեքենան, իսկ դրսում՝ վարորդի դին (Ֆոտո) Փաշինյանի անվերջանալի թամաշան Հարնապետությունում առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
15 անկրկնելի տարբերակ, թե ինչպես կարող եք շատ քիչ գումարով նոր շունչ հաղորդել հին ու անշուք կահույքին (Photo) Հղիությունը թաքցնող Մերի Մակարյանից մինչև «հղիանալ» ցանկացող Անի Երանյան․ ինչ էր կատարվում հայ շոուբիզնեսում այս շաբաթ (... Եթե դուք ունեք այս գիծը ձեր ձեռքի ափի մեջ, ապա դուք շատ բախտավոր եք․ ահա թե ինչու Անաստասիա Վոլոչկովան բիկինիով շպագատ է իջել Դուբայի հայտնի երկնաքերի ֆոնին Արդյո՞ք նրանք ճիշտ են վարվել.մարդիկ խիստ քննադատում են թզուկ զույգին այս քայլի համար 10+ նկարազարդում, որոնք ցույց են տալիս սիրո ուժն ու սիրահարված լինելու ամենազգացմունքային պահերը «Ինձ ուղղակի խայտառակում են».Ժաննա Բուտուլյանը` Հանրայինի հետ առաջացած խնդրի մասին. Tert.am Life Ցանկացած առաջարկի դեպքում ինձ առաջնայինը հետաքրքրում է, որ բաց (էրոտիկ) տեսարաններ, թեկուզ չափի մեջ, չլինեն. Ալինա Ավետի... Մազերի առկայությունը ականջի վրա՝ նախազգուշացնող նշան է. ի՞նչ է դա նշանակում Ձեր ճակատագիրը մեկ նկարում․ 96%-ով ճշգրիտ թեստ
website by Sargssyan