Կառավարությունը 1 միլիարդ 289 միլիոն դրամ է հատկացրել ջրամատակարարման սակագնի թանկացման սուբսիդավորմանը

 
 

Հայաստանի կառավարությունը 1 միլիարդ 289 միլիոն դրամ է հատկացրել ջրային տնտեսության պետական կոմիտեին՝  ջրամատակարարման սակագնի թանկացումը սուբսիդավորելու համար: Ազգային ժողովում ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: «Դուք գիտեք, որ վերջերս հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատեց ջրամատակարարման նոր սակագին, ինչի արդյունքում սակագինը թանկացավ 11.4 դրամով: Դրան հետևեց վարչապետի հայտարարությունը, որ կառավարությունը պետք է ջանքեր գործադրի, որ քաղաքացիներն այդ թանկացման բեռը չզգան»,-ընդգծեց Արամյանը:

Նա նշեց, որ սուբսիդավորումը իրականացվելու է փուլային տարբերակով: 2018թ. սուբսիդավորումը իրականացվելու է այնպես, որ ՀՀ բոլոր քաղաքացիները իրենց վրա չզգան թանկացման բեռը, իսկ 2019թ. թիրախավորվելու է սոցիալապես անապահով խավը: Վարդան Արամյանն ընդգծեց, որ 2019թ. պետք է հստակ կարգ սահմանվի, որպեսզի սոցիալապես անապահով խավի համար ջրամատակարարման սակագնի թանկացումը բեռ չլինի:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը մտահոգություն հայտնեց, որ ջրամատակարարումն ապահովող մասնավոր ընկերության համար կարող է պրակտիկա դառնալ սակագինը թանկացնելը, երբ զգում են, որ կառավարությունը բյուջեից գումարներ է հատկացնում և սուբսիդավորում է այդ թանկացումը: «Մտավախություն չունե՞ք, որ նրանք հաջորդ տարի կարող են կրկին թանկացնել սակագինը՝ իմանալով, որ կառավարությունը սուբսիդավորելու է»,- հարցրեց պատգամավորը:

Վարդան Արամյանը վստահեցրեց, որ ջրամատակարարումն ապահովող մասնավոր ընկերությունը չի կարող հենց այնպես վերցնել և սակագին թանկացնել, քանի որ վարձակալության պայմանագրում շատ կոշտ ձևակերպումներով ամրագրված է, թե որ դեպքում ընկերությունը կարող է թանկացման հայտ ներկայացնել: «Ընդ որում, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը խաղի կանոնները հստակ վերահսկողն է: Եթե թանկացման հայտում լինում են խաղի կանոնների շեղումներ, սակագինը, բնականաբար, չի հաստատվում»,- նշեց Արամյանը:

Նոյեմբերի 22-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում քննարկվեց «Վեոլիա ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագները սահմանելու հայտը, որով առաջարկվում էր խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման ընդհանուր սակագին սահմանել 194.3 դրամ` գործող 180 դրամի փոխարեն: Մոնիթորինգի արդյունքներով և բոլոր հանգամանքների վերլուծությունների արդյունքում հանձնաժողովը որոշում է կայացրել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագինը գործող 180 դրամի փոխարեն սահմանել 191.4 դրամ:

Կցանկանայի, որ շատերն իրենց հավատարմությամբ նմանվեին Իվետա Տոնոյանին. Գ. Ծառուկյան «ԱԺ Ծառուկյան խմբակցությունը կողմ կքվեարկի Արմեն Սարգսյանի թեկնածությանը. Գ.Ծառուկյան 98 տարեկանում մահացել է հոլիվուդյան հայտնի դերասանուհի Նանետ Ֆաբրեյը Հայտնաբերվել եւ առգրավվել է տարբեր տեսակի զենք եւ զինամթերք (ֆոտո) Ջեյմի Կարագեր. Պոգբան չի կարող դառնալ թիմի առանցքը Արցախում 55-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել հրազենային վնասվածքով Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի նախագիծը ներկայացվել է Ֆրեզնոյի քաղաքապետին Աղվան Հովսեփյանի անունը չի հնչում «Մայրաքաղաք» հաղորդաշարի անդրադարձը «Ճանաչիր ինձ» ծրագրին ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության ընթացքում դեպի ՌԴ արտահանումն աճել է ավելի քան 250 տոկոսով Բացահայտվել է կեղծ ոսկու գրավադրմամբ խարդախությամբ բանկից գումարների հափշտակությամբ զբաղվող հանցավոր խումբ Մոուրինյո. Ինձ չի անհանգստացնում Լուկակուի գոլազուրկ խաղը առաջատարների դեմ Արցախի հետ շփման գծում ադրբեջանական զինուժն այս շաբաթ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ Հայերը Ղարաբաղում ադրբեջանական գերեզմանները եւ հուշարձանները չեն ոչնչացրել. Ադրբեջանցի բլոգեր Հրդեհ Երևանում․ հանրակացարանից 60 բնակիչ է տարհանվել Սարգիս Ադամյանի գոլն օգնել է «Յան Ռեգենսբուրգ»-ին անհավանական հաղթանակ տոնել Լոռու մարզում ոլորանում հայտնաբերվել է վթարված ավտոմեքենան, իսկ դրսում՝ վարորդի դին (Ֆոտո) Փաշինյանի անվերջանալի թամաշան Հարնապետությունում առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
15 անկրկնելի տարբերակ, թե ինչպես կարող եք շատ քիչ գումարով նոր շունչ հաղորդել հին ու անշուք կահույքին (Photo) Հղիությունը թաքցնող Մերի Մակարյանից մինչև «հղիանալ» ցանկացող Անի Երանյան․ ինչ էր կատարվում հայ շոուբիզնեսում այս շաբաթ (... Եթե դուք ունեք այս գիծը ձեր ձեռքի ափի մեջ, ապա դուք շատ բախտավոր եք․ ահա թե ինչու Անաստասիա Վոլոչկովան բիկինիով շպագատ է իջել Դուբայի հայտնի երկնաքերի ֆոնին Արդյո՞ք նրանք ճիշտ են վարվել.մարդիկ խիստ քննադատում են թզուկ զույգին այս քայլի համար 10+ նկարազարդում, որոնք ցույց են տալիս սիրո ուժն ու սիրահարված լինելու ամենազգացմունքային պահերը «Ինձ ուղղակի խայտառակում են».Ժաննա Բուտուլյանը` Հանրայինի հետ առաջացած խնդրի մասին. Tert.am Life Ցանկացած առաջարկի դեպքում ինձ առաջնայինը հետաքրքրում է, որ բաց (էրոտիկ) տեսարաններ, թեկուզ չափի մեջ, չլինեն. Ալինա Ավետի... Մազերի առկայությունը ականջի վրա՝ նախազգուշացնող նշան է. ի՞նչ է դա նշանակում Ձեր ճակատագիրը մեկ նկարում․ 96%-ով ճշգրիտ թեստ
website by Sargssyan