Կորյուն Նահապետյանը 2018 թ. պաշտպանության ոլորտի բյուջեն բանակի արդիականացման նոր փուլի իրականացման հնարավորություն է համարում

Հայաստանի Հանրապետության 2018 թ. պետական բյուջեի նախագիծը հնարավորություն է տալու լուծել զինված ուժերի առջև դրված առանցքային խնդիրներ՝ սպառազինության, ռազմարդյունաբերական համալիրի բարելավման, առաջնագծի կահավորման, թիկունքային ապահովման և մի շարք այլ առանցքային ուղղություններով: Ազգային ժողովում ՀՀ 2018 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում նման կարծիք հայտնեց ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: 

«Նպատակային քաղաքականություն է իրականացվելու մի շարք ֆինանսական աղբյուրների համադրմամբ զինված ուժերի ռազմատեխնիկական հնարավորությունները բարձրացնելու ուղղությամբ»,- նշեց Նահապետյանը:

Պատգամավորն ընդգծեց, որ առաջիկա տարիների բյուջեի պլանավորման գործընթացի բարելավմանը, հատկապես պաշտպանության բյուջեի թափանցիկության ապահովմանը նպաստելու են սահմանադրական փոփոխությունները:

«Այդ փոփոխությունների արդյունքում մենք ձեռք ենք բերել համապատասխան վերահսկողական գործիքներ: Մենք այս փուլում ունենք որոշակի առաջընթաց, սակայն դեռևս կան զգալի անելիքներ: Վստահ եմ, որ 2018 թ. սկսած՝ մենք պետք է կարողանանք բյուջեի կազմման մեթոդաբանական որոշակի խնդիրներ վերանայել և առավելապես բարձրացնել այդ գործընթացի թափանցիկությունը»,- ասաց Կորյուն Նահապետյանը:

Նա վստահություն հայտնեց, որ պաշտպանության ոլորտի բյուջեն էապես մեծացնելու է զինված ուժերի կարողությունները, նպաստելու է բանակի արդիականացման նոր փուլի իրականացմանը:

Loading...
loading...
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ. «Պորտուն» հզոր մրցակից է Անցած երեք օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրված ՃՏՊ-ների հետևանքով մահացել է մեկ մարդ Էրդողանը հայտնել է, որ մտադիր է ևս մեկ անգամ հանդիպել Պուտինի հետ Սոչիում Թոմաս Մյուլեր. Չեմ կարող ասել, որ «Բավարիան» դժգոհ է վիճակահանությունից ՊՆ-ում Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդման վերաբերյալ քննարկում է անցկացվել Նյու Յորքի պայթյունն ահաբեկչական ակտ էր. քաղաքապետ Կոստանյան. Արցախը կներգրավվի ՄԻԵԴ վճիռների կատարման գործընթացում Կոուտինյոն պատրաստ է ընթացիկ մրցաշրջանն անցկացնել «Լիվերպուլում», որպեսզի ամռանը տեղափոխվի «Բարսելոնա» Փրկարարները Բաղրամյան պողոտայի տներից մեկում հայտնաբերել են դի Պուտինը ժամանել է Էրդողանի պալատ՝ բանակցությունների համար Իջևանում մոտոցիկլետով վրաերթի հետևանքով քաղաքացի է մահացել Բաղրամյան-Դեմիրճյան և Տիգրան Մեծ-Գլինկա խաչմերուկներում կտեղակայվեն կրկնող լուսացույցներ Վիգեն Քոչարյանը՝ «Կառավարության բարեփոխիչ», Անի Բալխյանը՝ «Խիզախ կին». անցկացվեց Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխությունը ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստ. «Ռեալը» հրաշալի մարտահրավեր է փարիզյան ակումբի համար Առողջությանը դիտավորությամբ վնաս հասցնելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է «Շիրակ» օդանավակայանում Հայաստանը շահագրգռված է, որ աքսելերատորների ոլորտն ընդգրկվի մեր իրականությանը. ՀՀ վարչապետ Արցախի խորհրդարանը «Բաց դռների օրվա» շրջանակներում հյուրընկալել է դպրոցականների և ուսուցիչների Օլիվյե Ժիրուն հունվարին պատրաստ է փոխել ակումբային գրանցումը Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Բելառուսում ՀՀ դեսպանությունը մասնակցել է դիվանագիտական բարեգործական տոնավաճառին
website by Sargssyan