ԱԺ-ն վերսկսել է պետական բյուջեի քննարկումները

 
 

Հայաստանի խորհրդարանը վերսկսել է ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հակիրճ ներկայացրեց պատգամավորների և պատգամավորական խմբակցությունների կողմից ստացված առաջարկները և դրանց վերաբերյալ կառավարության եզրակացությունը: Նա ընդգծեց, որ բյուջեի նախագծի վերաբերյալ կառավարությունը ստացել է 110 առաջարկ պատգամավորներից և պատգամավորական խմբակցություններից:

 «Ներկայացված է ամփոփաթերթը, որտեղ պատգամավորները կարող են տեսնել մեր եզրակացություններն այդ առաջարկների վերաբերյալ: Պետք է նշեմ, որ մեկ խմբակցությունից ենք ստացել առաջարկներ, մնացածը անհատ պատգամավորների կողմից ներկայացված առաջարկներ են»,- ընդգծեց Արամյանը:

Նա նշեց, որ առաջարկների առաջին խումբը, որոնք գերակշռում են, վերաբերում է երկրի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, համայնքային տարբեր խնդիրների:

 «Մենք, իհարկե, ամենևին չենք նսեմացնում համայնքային խնդիրները և, կարծում եմ, 2018թ. ըստ առաջնահերթությունների կանդրադառնանք այդ խնդիրներին: Մենք գիտենք, թե ինչ խնդիրներ ունեն մեր համայնքները: Դրանք վերաբերում են ճանապարհներին, տարբեր ջրագծերի վերանորոգմանը և այլն: Մենք բազմիցս ասել ենք, որ երկրում կան սոցիալ-տնտեսական շատ խնդիրներ, սակայն մեր հնարավորություններն էլ սահմանափակ են»,- ասաց նախարարը:

Նա ընդգծեց, որ կառավարությունը խիստ պահպանողական է լինելու դեֆիցիտի ավելացման մասով, քանի որ պարտքի կայունությունը՝ որպես մակրոտնտեսական կառավարման հիմնական գործիք, իրենց համար խիստ նախապատվելի է: «Այդ առումով մենք չենք գնալու մոտեցման, որպեսզի թույլ տանք դեֆիցիտը հսկողությունից դուրս գա»,- նշեց Վարդան Արամյանը:

Պատգամավորների առաջարկների երկրորդ խումբը վերաբերել է սոցիալական և առողջապահական ոլորտներին հատկացվող գումարների ավելացմանը՝ առանց նշելու ծրագրեր, որոնց հաշվին գումարները կարող են ավելանալ: «Մենք տվել ենք եզրակացությունը: Ես ցանկանում եմ հիշեցնել, որ բյուջեի միջոցները ձևավորվում և ծախսվում են ըստ առաջնահերթությունների և ծրագրային ուղղությունների: Այսինքն, եթե մենք ցանկանում ենք ծախս ավելացնել, պետք է հստակ նշենք, թե որ ծրագրի համար ենք ծախսերն ավելացնում և ինչ արդյունք ենք ունենալու դրա արդյունքում»,- մանրամասնեց նախարարը:

Առաջարկների երրորդ խումբը վերաբերում է տնտեսական քաղաքականությանը: «Խոսքը ներդրումներ-ՀՆԱ ցուցանիշի  ավելի ագրեսիվ աճ նախատեսելու, ճյուղային կառուցվածքի փոփոխությունների մասին է: Սրա վերաբերյալ էլ մենք ներկայացրել ենք մեր մոտեցումները, եթե բաց հարցեր մնան, պատրաստ ենք պարզաբանել»,- նշեց Վարդան Արամյանը:

Առաջարկների չորրորդ խումբը վերաբերում է այս կամ այն ծրագրերի համար գումարներն ավելացնելուն՝ առանց հստակ չափ նշելու: «Մեր մոտեցումն այն է, որ յուրաքանչյուր ծրագրի համար նախատեսվող գումարը պետք է խիստ չափողական լինի: Մեզ համար պետք է հստակ լինի, թե ինչ արդյունք ենք ունենալու այս կամ այն ծրագրի իրականացումից»,- ասաց ՀՀ ֆինանսների նախարարը:

 

Կցանկանայի, որ շատերն իրենց հավատարմությամբ նմանվեին Իվետա Տոնոյանին. Գ. Ծառուկյան «ԱԺ Ծառուկյան խմբակցությունը կողմ կքվեարկի Արմեն Սարգսյանի թեկնածությանը. Գ.Ծառուկյան 98 տարեկանում մահացել է հոլիվուդյան հայտնի դերասանուհի Նանետ Ֆաբրեյը Հայտնաբերվել եւ առգրավվել է տարբեր տեսակի զենք եւ զինամթերք (ֆոտո) Ջեյմի Կարագեր. Պոգբան չի կարող դառնալ թիմի առանցքը Արցախում 55-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել հրազենային վնասվածքով Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի նախագիծը ներկայացվել է Ֆրեզնոյի քաղաքապետին Աղվան Հովսեփյանի անունը չի հնչում «Մայրաքաղաք» հաղորդաշարի անդրադարձը «Ճանաչիր ինձ» ծրագրին ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության ընթացքում դեպի ՌԴ արտահանումն աճել է ավելի քան 250 տոկոսով Բացահայտվել է կեղծ ոսկու գրավադրմամբ խարդախությամբ բանկից գումարների հափշտակությամբ զբաղվող հանցավոր խումբ Մոուրինյո. Ինձ չի անհանգստացնում Լուկակուի գոլազուրկ խաղը առաջատարների դեմ Արցախի հետ շփման գծում ադրբեջանական զինուժն այս շաբաթ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ Հայերը Ղարաբաղում ադրբեջանական գերեզմանները եւ հուշարձանները չեն ոչնչացրել. Ադրբեջանցի բլոգեր Հրդեհ Երևանում․ հանրակացարանից 60 բնակիչ է տարհանվել Սարգիս Ադամյանի գոլն օգնել է «Յան Ռեգենսբուրգ»-ին անհավանական հաղթանակ տոնել Լոռու մարզում ոլորանում հայտնաբերվել է վթարված ավտոմեքենան, իսկ դրսում՝ վարորդի դին (Ֆոտո) Փաշինյանի անվերջանալի թամաշան Հարնապետությունում առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
15 անկրկնելի տարբերակ, թե ինչպես կարող եք շատ քիչ գումարով նոր շունչ հաղորդել հին ու անշուք կահույքին (Photo) Հղիությունը թաքցնող Մերի Մակարյանից մինչև «հղիանալ» ցանկացող Անի Երանյան․ ինչ էր կատարվում հայ շոուբիզնեսում այս շաբաթ (... Եթե դուք ունեք այս գիծը ձեր ձեռքի ափի մեջ, ապա դուք շատ բախտավոր եք․ ահա թե ինչու Անաստասիա Վոլոչկովան բիկինիով շպագատ է իջել Դուբայի հայտնի երկնաքերի ֆոնին Արդյո՞ք նրանք ճիշտ են վարվել.մարդիկ խիստ քննադատում են թզուկ զույգին այս քայլի համար 10+ նկարազարդում, որոնք ցույց են տալիս սիրո ուժն ու սիրահարված լինելու ամենազգացմունքային պահերը «Ինձ ուղղակի խայտառակում են».Ժաննա Բուտուլյանը` Հանրայինի հետ առաջացած խնդրի մասին. Tert.am Life Ցանկացած առաջարկի դեպքում ինձ առաջնայինը հետաքրքրում է, որ բաց (էրոտիկ) տեսարաններ, թեկուզ չափի մեջ, չլինեն. Ալինա Ավետի... Մազերի առկայությունը ականջի վրա՝ նախազգուշացնող նշան է. ի՞նչ է դա նշանակում Ձեր ճակատագիրը մեկ նկարում․ 96%-ով ճշգրիտ թեստ
website by Sargssyan