Պետք է ամուր հիմքեր ստեղծենք տնտեսական առաջընթացի և բարեկեցության համար. Արա Բաբլոյանը՝ ՀՀ 2018 թ. պետբյուջեի նախագծի մասին

 
 

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ՀՀ 2018 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները ևս մեկ առիթ է համարում առկա խնդիրների և մարտահրավերների և դրանց հաղթահարման, լուծումների մասին խոսելու համար: Ազգային ժողովում ՀՀ 2018 թ. պետական բյուջեի քննարկման ընթացքում ՀՀ ԱԺ նախագահն ընդգծեց, թե իրենք շատ լավ գիտակցում են, որ դանդաղելու ժամանակ չունեն, ուստի անհրաժեշտ է լինել ավելի հետևողական ու սկզբունքային: 

«Մենք իրավունք չունենք հանգիստ շունչ քաշել՝ մխիթարվելով, թե միջազգային ֆինանսական ճգնաժամն այլևս հետևում է, թե մենք զսպել ենք դրա հնարավոր բարդ հետևանքները, թե աշխարհաքաղաքական այս կամ այն  թնջուկը հանգուցալուծվում է և այլն: Պետք է ամուր հիմքեր ստեղծենք տնտեսական առաջընթացի, բարեկեցության և լավատեսության համար»,-  նշեց Բաբլոյանը:

ՀՀ ԱԺ նախագահը շեշտեց, որ երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը հստակ ասում է. «Եկեք ինքներս ազնիվ լինենք մեր առջև և ընդունենք, որ այս պահին այսքանն է մեր հնարավորությունների սահմանը», սակայն նաև ասում է, թե մեր ունեցածը պետք է այնպես ծախսենք, որ հաջորդ տարիներին կարողանանք ասել՝ ինքներս ենք մեծացրել մեր ուժերի սահմանները:

«Ես կարող եմ ասել, որ 2018 թ. պետական բյուջեի նախագիծը ինձ միաժամանակ և՛ ոգևորում է, և՛ ինչ-որ չափով անհանգստացնում: Ոգևորում է, քանի որ տեսնում եմ պետական բյուջեի աճ, տնտեսական վերելքի միտված հստակ ծրագիր, տեսնում եմ պաշտպանության ոլորտի ամրացման բացահայտ կամք, տեսնում եմ իրերը իրենց անունով կոչելու և վարդագույն ակնոցների չապավինելու ձեռագիր: Այս ամենը ինձ ոգևորում է: Սակայն ես նաև տեսնում եմ, որ նախագիծը պակաս առատաձեռն է սոցիալական ոլորտի, կրթության և առողջապահության հանդեպ»,- ասաց Բաբլոյանը:

Նա հավելեց, թե շատ լավ գիտակցում է, որ այն, ինչ այսօր անում են, առաջիկա տարիներին մեծացնելու է հնարավորությունները նույն առողջապահության, կրթության և սոցիալական ոլորտներում, բայց ընդգծեց, որ հետագայում հարկավոր է ավելի լրջորեն աշխատել այս ոլորտների ֆինանսավորումը առնվազն չնվազեցնելու և ավելացնելու ուղղությամբ: 

«Առողջապահությունն այն ոլորտն է, որտեղ այսօր կորցրածը վաղը շատ դժվար կլինի ետ բերել: Այս ոլորտում բարեփոխումները և օպտիմալացումը, որոնց նպատակը բյուջեն ավելի խնայողաբար օգտագործելն է, չպետք է բացասական ազդեցություն ունենան ազգաբնակչությանը մատուցվող ծառայությունների վրա: Այդուհանդերձ, ուրախ եմ, որ, գիտակցելով, որ ֆինանսների կրճատումը կարող է բացասական ազդեցություն ունենալ թե քաղաքացիների առողջության, թե առողջապահական համակարգի վրա, կառավարությունը կարողացել է գտնել խնդիրները կարգավորելու ճանապարհ: Արդյունքում նախագծի վերջնական տարբերակում էականորեն՝ 4 միլիարդ դրամով ավելացվել է առողջապահական ոլորտի ֆինանսավորումը՝ նախնական տարբերակի համեմատ»,- ընդգծեց Բաբլոյանը:

Եզրափակելով խոսքը՝ ՀՀ ԱԺ նախագահը կոչ արեց կողմ քվեարկել ՀՀ 2018 թ. պետական բյուջեի նախագծին: 

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը ջախջախեց Ալբանիային 1 տարի 6 ամիս արդեն ծառայել էր և շուտով պետք է տուն վերադառնար. Ախուրյանում հրաժեշտ տվեցին հակառակորդի կրակոցից զոհված 19-ամյա Գրիգոր Եղոյանին Երկրաշարժ Վայոց ձորում. ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ Մանկահասակ ամուսնություններ. Ավանդույթ, որ կյանքեր է կործանում Կենդանակերպի 4 նշան, որոնց ճաշակի զգացողությանը նախանձում են բոլորը Իսկ դուք գիտեի՞ք, թե ինչո՞ւ են Հնդկաստանում այրիները սպիտակ հագնում և զրկվում զարդեր կրելու իրավունքից Ռուսաստանի վհուկը. Այս կնոջից վախենում էին Ռուսաստանի բոլոր անվանի տղամարդիկ և քաղաքական գործիչները Կցանկանայի, որ շատերն իրենց հավատարմությամբ նմանվեին Իվետա Տոնոյանին. Գ. Ծառուկյան «ԱԺ Ծառուկյան խմբակցությունը կողմ կքվեարկի Արմեն Սարգսյանի թեկնածությանը. Գ.Ծառուկյան 98 տարեկանում մահացել է հոլիվուդյան հայտնի դերասանուհի Նանետ Ֆաբրեյը Հայտնաբերվել եւ առգրավվել է տարբեր տեսակի զենք եւ զինամթերք (ֆոտո) Ջեյմի Կարագեր. Պոգբան չի կարող դառնալ թիմի առանցքը Արցախում 55-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել հրազենային վնասվածքով Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի նախագիծը ներկայացվել է Ֆրեզնոյի քաղաքապետին Աղվան Հովսեփյանի անունը չի հնչում «Մայրաքաղաք» հաղորդաշարի անդրադարձը «Ճանաչիր ինձ» ծրագրին ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության ընթացքում դեպի ՌԴ արտահանումն աճել է ավելի քան 250 տոկոսով Բացահայտվել է կեղծ ոսկու գրավադրմամբ խարդախությամբ բանկից գումարների հափշտակությամբ զբաղվող հանցավոր խումբ Մոուրինյո. Ինձ չի անհանգստացնում Լուկակուի գոլազուրկ խաղը առաջատարների դեմ Արցախի հետ շփման գծում ադրբեջանական զինուժն այս շաբաթ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ
website by Sargssyan