Անկարայի նահանգապետարանն արգելել է քրդամետ կուսակցության կողմնակիցների ակցիաները

Անկարայի նահանգապետարանն արգելել է դեկտեմբերի 6-7-ը տարբեր ակցիաների կազմակերպումը՝ ի աջակցություն քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ղեկավարների և պատգամավորների, ում դեմ դատական գործերի լսումները մեկնարկում են այդ օրերին:

Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը, այս մասին Անկարայի նահանգապետարանը հանդես է եկել հայտարարությամբ:

Քրդամետ կուսակցությունը համացանցում՝ սոցիալական հարթակների միջոցով հայտարարել էր տարբեր ակցիաներ սկսելու նախաձեռնության մասին, որոնք պետք է իրականացվեն ի պաշտպանության կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշի և Ֆիգեն Յուքսեքդաղի, ինչպես նաև պատգամավոր Իդրիս Բալուքենի, ում գործերով դատական լսումները մեկնարկում են դեկտեմբերի 6-ից:

Նահանգապետարանի հայտարարության մեջ նման որոշումը մեկնաբանվում է նրանով, թե ահաբեկչական կազմակերպությունները կարող են թիրախավորել ակցիայի մասնակիցներին և գործողություններ իրականացնել: Անկարայի քաղաքային իշխանությունները նշել են, որ այդպիսով իրենք փորձում են պահպանել հասարակական կարգը, կանխել հնարավոր հանցագործությունների իրականացումը:

Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության գլխավոր շտաբից արած հայտարարության մեջ էլ նշվում է, որ Դեմիրթաշի պաշտպանությամբ զբաղվելու են 1250 փաստաբան, մինչև Սինջանի դատարանում, որտեղ մեկնարկելու են լսումները, կարող է տեղավորվել ընդամենը 20 մարդ:

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև կուսակցության անդամ ևս 12 պատգամավոր 2016 թվականի նոյեմբերից ձերբակալվել, ապա կալանավորվել էին:Ներկայում կուսակցության կալանավորված պատգամավորների թիվը հասնում է 9-ի: 

Նրանց դեմ հետաքննություն է իրականացվում մի շարք մեղադրանքներով, այդ թվում և «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինել, դրդել հանցագործություն կատարելուն և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնել»:

 

Loading...
loading...
Գերմանիայի փոխչեմպիոն «ՌԲ Լայպցիգը» դարձյալ չհաղթեց Թուրքիայի ԶՈւ-ն կմտնի Սիրիայի քրդաբնակ Աֆրին շրջան այն ժամանակ, երբ ցանկանա. Չավուշօղլու Մոսկվայից Ցյուրիխ թռչող ինքնաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Զիդան. Մենք չենք հաղթի միայն այն պատճառով, որ «Ռեալն» ենք ՀԱՄԱՍ-ը երրորդ ինտիֆադա է հայտարարել Իսրայելին Նյու Յորքի պայթյունի կազմակերպչին ահաբեկչության մեջ են մեղադրել Պոգբա․ Ունեի առաջարկ «Ռեալից», բայց չեմ ափսոսում, որ վերադարձել եմ «Մանչեսթեր Յունայթեդ» Համաշխարհային բանկը երկու տարի դադարեցնելու է նավթի եւ գազի նախագծերի ֆինանսավորումը Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո աշխատանքից ազատվել է ՆԳՆ շուրջ 15 000 աշխատակից Օզբիլիսը «Բեշիքթաշի» կազմում գոլի հեղինակ է դարձել երկարատև դադարից հետո Թրամփը ստորագրել է 2018-ի պաշտպանական բյուջեն Կոնգոյում ավելի քան 400 000 երեխա կարող է մահանալ սովից. ՅՈւՆԻՍԵՖ «Չելսին» կփորձի ձեռք բերել Լեմարին Թիլերսոնը «հիբրիդային պատերազմ» է անվանել ՌԴ քաղաքականությունը Մարին Լե Պենի կուսակցությունը մեղադրվել է Եվրոպական Խորհրդի միջոցները վատնելու համար Մոուրինյուն խոսել է Մանչեսթեր Սիթիի հետ խաղից հետո վիճաբանության մասին Ռուս դիվանագետները հեռացել են Եմենից Մալթայում ՀՀ դեսպանը պարգևատրվել է Մալթայի Ուխտի արժանիքների համար մեծ խաչով «Լացիոն» մտադիր է դադարեցնել ելույթներն Իտալիայի առաջնությունում Իսրայելի բանակը հերքում է Գազայի հատվածում 2 պաղեստինցու մահվան պատճառ դարձած ավիահարվածի մասին լուրը
website by Sargssyan