Հռոմի պապը կոչ է արել ԱՄՆ-ին չտեղափոխել իր դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի սպասվող որոշման առնչությամբ, որի համաձայն ԱՄՆ դեսպանատունը կարող է Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխվել, և կոչ է արել պահպանել ստատուս-քվոն: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

«Չեմ կարող թաքցնել իմ խորը մտահոգությունը վերջին օրերին ստեղծված իրավիճակի կապակցությամբ և միևնույն ժամանակ չդիմել քաղաքի ստատուս-քվոն ՄԱԿ-ի բազմաթիվ բանաձևերի համաձայն պահպանելու տխուր կոչով»,- ասել է Հռոմի պապը:

Նրա խոսքով՝ Երուսաղեմը «բացառիկ քաղաք է մնում, որը սրբազան է հրեաների, քրիստոնյաների և մահմեդականների համար»:

Հռոմի պապը հույս է հայտնել, որ Երուսաղեմի հարցում «կգերակայեն խոհեմությունը և համբերատարությունը՝ բազմաթիվ դաժան հակամարտություններից ջղաձգվող միջազգային համայնապատկերում նոր վեճերից խուսափելու համար»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի հետ, որի ընթացքում գործընկերոջը հայտնել է, որ մտադիր է Իսրայելում ԱՄՆ դեսպանությունը տեղափոխել Երուսաղեմ:

Օրեր առաջ հաղորդվել էր, որ Թրամփը Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հարցով որոշման մասին կհայտարարի այսօր՝ չորեքշաբթի:

Այս կապակցությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմի ճանաչումը որպես Իսրայելի մայրաքաղաք կարող է Թուրքիայի և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերությունների խզմանը հանգեցնել: 

Loading...
loading...
Գերմանիայի փոխչեմպիոն «ՌԲ Լայպցիգը» դարձյալ չհաղթեց Թուրքիայի ԶՈւ-ն կմտնի Սիրիայի քրդաբնակ Աֆրին շրջան այն ժամանակ, երբ ցանկանա. Չավուշօղլու Մոսկվայից Ցյուրիխ թռչող ինքնաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Զիդան. Մենք չենք հաղթի միայն այն պատճառով, որ «Ռեալն» ենք ՀԱՄԱՍ-ը երրորդ ինտիֆադա է հայտարարել Իսրայելին Նյու Յորքի պայթյունի կազմակերպչին ահաբեկչության մեջ են մեղադրել Պոգբա․ Ունեի առաջարկ «Ռեալից», բայց չեմ ափսոսում, որ վերադարձել եմ «Մանչեսթեր Յունայթեդ» Համաշխարհային բանկը երկու տարի դադարեցնելու է նավթի եւ գազի նախագծերի ֆինանսավորումը Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո աշխատանքից ազատվել է ՆԳՆ շուրջ 15 000 աշխատակից Օզբիլիսը «Բեշիքթաշի» կազմում գոլի հեղինակ է դարձել երկարատև դադարից հետո Թրամփը ստորագրել է 2018-ի պաշտպանական բյուջեն Կոնգոյում ավելի քան 400 000 երեխա կարող է մահանալ սովից. ՅՈւՆԻՍԵՖ «Չելսին» կփորձի ձեռք բերել Լեմարին Թիլերսոնը «հիբրիդային պատերազմ» է անվանել ՌԴ քաղաքականությունը Մարին Լե Պենի կուսակցությունը մեղադրվել է Եվրոպական Խորհրդի միջոցները վատնելու համար Մոուրինյուն խոսել է Մանչեսթեր Սիթիի հետ խաղից հետո վիճաբանության մասին Ռուս դիվանագետները հեռացել են Եմենից Մալթայում ՀՀ դեսպանը պարգևատրվել է Մալթայի Ուխտի արժանիքների համար մեծ խաչով «Լացիոն» մտադիր է դադարեցնել ելույթներն Իտալիայի առաջնությունում Իսրայելի բանակը հերքում է Գազայի հատվածում 2 պաղեստինցու մահվան պատճառ դարձած ավիահարվածի մասին լուրը
website by Sargssyan