Սեւանցի թաեքվանդոիստները Վրաստանի մայրաքաղաքից վերադարձել են մրցանակներով

Սեւանցի թաեքվանդոիստներ Դավիթ Թորոսյանը եւ Էդվարդ Միրզոյանը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած թաեքվանդոյի միջազգային մրցաշարից վերադարձել են հաղթանակներով: 
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սեւանի քաղաքապետի խորհրդական Արմինե Ղուկասյանը, վերջերս Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած «Թբիլիսի օփեն» թաեքվոնդոյի միջազգային մրցաշարին մասնակցող ՀՀ երիտասարդական հավաքականի կազմում ընդգրկված սեւանցի երկու մարզիկները ցուցադրել են գրագետ եւ աչքի ընկնող մարտեր: «ՀՀ հավաքականը Թբիլիսի էր մեկնել ՀՀ թաեքվոնդոյի ֆեդերացիայի փոխնախագահ եւ գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանի գլխավորությամբ: 15-ամյա թաեքվոնդոիստ Դավիթ Թորոսյանը մասնակցում էր 55 կգ քաշային կարգում: Երիտասարդ մարզիկն առաջին մենամարտն անցկացրել է վրացի մարզիկի հետ, նրա 2-րդ մրցակիցը եղել է ադրբեջանցի, 3-րդը` կրկին վրացի, իսկ եզրափակիչում մենամարտել է ՀՀ հավաքականի անդամ, Գյումրին ներկայացնող սանի հետ: Դավիթը բոլոր մրցամարտերն ավարտել է հաղթանակներով: Ի դեպ, նա երիտասարդների տարիքային խմբում Հայաստանից միակն էր, որ դարձել է ոսկե մեդալակիր: Նրա հետ պատվո հարթակին կանգնել է նաեւ գյումրեցի մարզիկը` զբաղեցնելով 2-րդ մրցանակային տեղը: Սեւանցի մյուս թաեքվոնդոիստը` 15-ամյա Էդվարդ Միրզոյանը, մրցել է 51 կգ քաշային կարգում: Այս մարզիկի 1-ին մենամարտը եղել է ադրբեջանցու հետ: Իր քաշային կարգում էդվարդը գրավել է 3-րդ մրցանակային տեղը: Մարզիչ Խաչիկ Թորոսյանի փոխանցմամբ` սա Էդվարդի համար առաջին միջազգային առաջնությունն էր, իսկ արդյունքն էլ՝ գոհացնող: Պատասխանատու մրցաշարից վերադարձած մարզիկները պատրաստվում են նոր առաջնությունների»,- պատմեց Արմինե Ղուկասյանը:

Խոսրով Խլղաթյան

 

Loading...
loading...
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ. «Պորտուն» հզոր մրցակից է Անցած երեք օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրված ՃՏՊ-ների հետևանքով մահացել է մեկ մարդ Էրդողանը հայտնել է, որ մտադիր է ևս մեկ անգամ հանդիպել Պուտինի հետ Սոչիում Թոմաս Մյուլեր. Չեմ կարող ասել, որ «Բավարիան» դժգոհ է վիճակահանությունից ՊՆ-ում Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդման վերաբերյալ քննարկում է անցկացվել Նյու Յորքի պայթյունն ահաբեկչական ակտ էր. քաղաքապետ Կոստանյան. Արցախը կներգրավվի ՄԻԵԴ վճիռների կատարման գործընթացում Կոուտինյոն պատրաստ է ընթացիկ մրցաշրջանն անցկացնել «Լիվերպուլում», որպեսզի ամռանը տեղափոխվի «Բարսելոնա» Փրկարարները Բաղրամյան պողոտայի տներից մեկում հայտնաբերել են դի Պուտինը ժամանել է Էրդողանի պալատ՝ բանակցությունների համար Իջևանում մոտոցիկլետով վրաերթի հետևանքով քաղաքացի է մահացել Բաղրամյան-Դեմիրճյան և Տիգրան Մեծ-Գլինկա խաչմերուկներում կտեղակայվեն կրկնող լուսացույցներ Վիգեն Քոչարյանը՝ «Կառավարության բարեփոխիչ», Անի Բալխյանը՝ «Խիզախ կին». անցկացվեց Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխությունը ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստ. «Ռեալը» հրաշալի մարտահրավեր է փարիզյան ակումբի համար Առողջությանը դիտավորությամբ վնաս հասցնելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է «Շիրակ» օդանավակայանում Հայաստանը շահագրգռված է, որ աքսելերատորների ոլորտն ընդգրկվի մեր իրականությանը. ՀՀ վարչապետ Արցախի խորհրդարանը «Բաց դռների օրվա» շրջանակներում հյուրընկալել է դպրոցականների և ուսուցիչների Օլիվյե Ժիրուն հունվարին պատրաստ է փոխել ակումբային գրանցումը Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Բելառուսում ՀՀ դեսպանությունը մասնակցել է դիվանագիտական բարեգործական տոնավաճառին
website by Sargssyan