Թրամփը հարիչի դեր է կատարում և անհանգստություն սփռում տարածաշրջանում. Էրդողանը դատապարտել է ԱՄՆ նախագահի որոշումը

 
 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

Ինչպես արդեն հայտնել է Tert.am-ը, Դոնալդ Թրամփը հանդես է եկել հայտարարությամբ՝ Երուսաղեմը ճանաչելով Իսրայելի մայրաքաղաք և հաստատելով ԱՄՆ դեսպանատունն այնտեղ տեղափոխելու ծրագիրը:

«Ես շարունակում եմ հեռախոսազրույցներ ունենալ Երուսաղեմի վերաբերյալ Թրամփի հայտարարության առնչությամբ, և ոչ միայն իսլամական, այլ նաև արևմտյան երկրների ղեկավարների ու Հռոմի պապի հետ: Այս մասին կխոսեմ նաև (ՌԴ նախագահ) պարոն Պուտինի հետ: Քանի որ այս թեման վերաբերում է ոչ միայն մահմեդականներին, այլ նաև բոլորին», - ասել է Էրդողանը՝ Հունաստան պաշտոնական այցից առաջ ելույթ ունենալով Անկարայի օդանավակայանում:

Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն «ոտնատակ է արել Երուսաղեմի վերաբերյալ ՄԱԿ-ի՝ 1980 թվականի որոշումը, որը դեռ ոչ ոք չէր խախտել»:

«Անհնար է հասկանալ՝ ինչ է Թրամփը ցանկացել ասել այս որոշմամբ: Այժմ նա հարիչի դեր է կատարում և անհանգստություն տարածում ամբողջ տարածաշրջանում: Երուսաղեմը սրբավայր է մահմեդականների, քրիստոնյաների, հրեաների համար: Այս քայլը՝ մանավանդ այս տարածաշրջանի համար, նման է վառվող լուցկու: Առաջնորդները պետք է ոչ թե հակամարտությունները սրեն, այլ խաղաղություն հաստատեն: Եթե Թրամփը կարծում է, որ ինքն այդքան ուժեղ է և դրանով ճիշտ, ապա նա սխալվում է: Ուժեղ լինելը չի նշանակում ճիշտ լինել», - ասել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Էրդողանը սպառնացել է խզել դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ:

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը ջախջախեց Ալբանիային 1 տարի 6 ամիս արդեն ծառայել էր և շուտով պետք է տուն վերադառնար. Ախուրյանում հրաժեշտ տվեցին հակառակորդի կրակոցից զոհված 19-ամյա Գրիգոր Եղոյանին Երկրաշարժ Վայոց ձորում. ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ Մանկահասակ ամուսնություններ. Ավանդույթ, որ կյանքեր է կործանում Կենդանակերպի 4 նշան, որոնց ճաշակի զգացողությանը նախանձում են բոլորը Իսկ դուք գիտեի՞ք, թե ինչո՞ւ են Հնդկաստանում այրիները սպիտակ հագնում և զրկվում զարդեր կրելու իրավունքից Ռուսաստանի վհուկը. Այս կնոջից վախենում էին Ռուսաստանի բոլոր անվանի տղամարդիկ և քաղաքական գործիչները Կցանկանայի, որ շատերն իրենց հավատարմությամբ նմանվեին Իվետա Տոնոյանին. Գ. Ծառուկյան «ԱԺ Ծառուկյան խմբակցությունը կողմ կքվեարկի Արմեն Սարգսյանի թեկնածությանը. Գ.Ծառուկյան 98 տարեկանում մահացել է հոլիվուդյան հայտնի դերասանուհի Նանետ Ֆաբրեյը Հայտնաբերվել եւ առգրավվել է տարբեր տեսակի զենք եւ զինամթերք (ֆոտո) Ջեյմի Կարագեր. Պոգբան չի կարող դառնալ թիմի առանցքը Արցախում 55-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել հրազենային վնասվածքով Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի նախագիծը ներկայացվել է Ֆրեզնոյի քաղաքապետին Աղվան Հովսեփյանի անունը չի հնչում «Մայրաքաղաք» հաղորդաշարի անդրադարձը «Ճանաչիր ինձ» ծրագրին ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության ընթացքում դեպի ՌԴ արտահանումն աճել է ավելի քան 250 տոկոսով Բացահայտվել է կեղծ ոսկու գրավադրմամբ խարդախությամբ բանկից գումարների հափշտակությամբ զբաղվող հանցավոր խումբ Մոուրինյո. Ինձ չի անհանգստացնում Լուկակուի գոլազուրկ խաղը առաջատարների դեմ Արցախի հետ շփման գծում ադրբեջանական զինուժն այս շաբաթ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ
website by Sargssyan