Լևոն Մկրտչյանն ընդունել է Human Rights Watch-ի ներկայացուցչին

ՀՀ  կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժանմունքի ասոցացված տնօրեն Ջեյն Բյուքենընին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳ նախարարությունից, ողջունելով հյուրին՝  նախարարը բարձր է գնահատել Human Rights Watch-ի հետ համագործակցությունը՝ հույս հայտնելով, որ այն  շարունակական բնույթ կկրի:  Լևոն Մկրտչյանը ներկայացրել է նախարարության  կողմից ձեռնարկվող քայլերը՝ ուղղված երեխաների խնամքի համակարգի բարեփոխումների և ներառական կրթության կարողությունների հզորացմանը:

Այս համատեքստում անդրադարձ է եղել համընդհանուր ներառական կրթության համակարգին անցնելու ժամանակացույցին, նշվել, որ արդեն Տավուշում, Լոռիում և Սյունիքում մեկնարկել է համընդհանուր ներառական կրթության անցնելու ծրագիրը: Այժմ քննարկվում է Արմավիրի մարզի և Երևանի անցման խնդիրը:

Լևոն Մկրտչյանը տեղեկացրել է նաև, որ ներկայումս ոլորտային նախարարությունների հետ համատեղ ակտիվ աշխատանքներ են տարվում մարզերում գործող հատուկ դպրոցները մանկավարժա-հոգեբանական աջակցության կենտրոնների վերածելու ուղղությամբ:

Ջեյն Բյուքենընին շնորհակալություն է հայտնել Լևոն Մկրտչյանին ընդունելության համար, ընդգծել, որ նախարարության հետ կառուցողական աշխատանք է ծավալվում, ինչն ուղղված է երեխաների իրավունքների պաշտպանությանը, ներառական կրթության խթանմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքային մի շարք  հարցեր:

Loading...
loading...
Գերմանիայի փոխչեմպիոն «ՌԲ Լայպցիգը» դարձյալ չհաղթեց Թուրքիայի ԶՈւ-ն կմտնի Սիրիայի քրդաբնակ Աֆրին շրջան այն ժամանակ, երբ ցանկանա. Չավուշօղլու Մոսկվայից Ցյուրիխ թռչող ինքնաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Զիդան. Մենք չենք հաղթի միայն այն պատճառով, որ «Ռեալն» ենք ՀԱՄԱՍ-ը երրորդ ինտիֆադա է հայտարարել Իսրայելին Նյու Յորքի պայթյունի կազմակերպչին ահաբեկչության մեջ են մեղադրել Պոգբա․ Ունեի առաջարկ «Ռեալից», բայց չեմ ափսոսում, որ վերադարձել եմ «Մանչեսթեր Յունայթեդ» Համաշխարհային բանկը երկու տարի դադարեցնելու է նավթի եւ գազի նախագծերի ֆինանսավորումը Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո աշխատանքից ազատվել է ՆԳՆ շուրջ 15 000 աշխատակից Օզբիլիսը «Բեշիքթաշի» կազմում գոլի հեղինակ է դարձել երկարատև դադարից հետո Թրամփը ստորագրել է 2018-ի պաշտպանական բյուջեն Կոնգոյում ավելի քան 400 000 երեխա կարող է մահանալ սովից. ՅՈւՆԻՍԵՖ «Չելսին» կփորձի ձեռք բերել Լեմարին Թիլերսոնը «հիբրիդային պատերազմ» է անվանել ՌԴ քաղաքականությունը Մարին Լե Պենի կուսակցությունը մեղադրվել է Եվրոպական Խորհրդի միջոցները վատնելու համար Մոուրինյուն խոսել է Մանչեսթեր Սիթիի հետ խաղից հետո վիճաբանության մասին Ռուս դիվանագետները հեռացել են Եմենից Մալթայում ՀՀ դեսպանը պարգևատրվել է Մալթայի Ուխտի արժանիքների համար մեծ խաչով «Լացիոն» մտադիր է դադարեցնել ելույթներն Իտալիայի առաջնությունում Իսրայելի բանակը հերքում է Գազայի հատվածում 2 պաղեստինցու մահվան պատճառ դարձած ավիահարվածի մասին լուրը
website by Sargssyan