Հայտարարվում է «Ամանորի լավագույն ձևավորում 2018» մրցույթը

 

Հարգելի՛ համաքաղաքացիներ,

մեկնարկել են Երևանի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքները, որոնց անմիջական մասնակցություն կարող եք ունենալ նաև դուք` նպաստելով մեր մայրաքաղաքի տոնական տրամադրության ամբողջականացմանն ու գրավչության մեծացմանը: 

Այդ նպատակով «Նոր տարին Երևանում 2018» միջոցառումների ծրագրի շրջանակում հայտարարվում է «Ամանորի լավագույն ձևավորում 2018» մրցույթը, որին կարող են մասնակցել Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններում գործող առևտրային կազմակերպությունները, ձեռնարկությունները, հասարակական կազմակերպությունները, ինչպես նաև անհատ քաղաքացիներ՝ ներկայացնելով կազմակերպության մուտքի, ցուցափեղկերի, անհատ քաղաքացիների դեպքում՝ բակի, պատշգամբի ձևավորման աշխատանքները: Ամանորյա ձևավորումը պետք է լինի յուրօրինակ և շրջապատին ներդաշնակ: Ձևավորման մեջ խրախուսվում է արծաթագույն և ոսկեգույն երանգների օգտագործումը:

«Լավագույն ձևավորված կազմակերպություն», «Լավագույն ձևավորված բակ», «Լավագույն ձևավորված պատշգամբ» անվանակարգերով անցկացվող մրցույթին մասնակցելու համար ձևավորման աշխատանքը ներկայացնող լուսանկարը անհրաժեշտ է ուղարկել Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջին /FB/yerevanmunicipality/՝ նշելով կազմակերպության տվյալները (հասցե, անվանում), անհատների դեպքում՝ անուն, ազգանուն, հասցե և կոնտակտային տվյալներ՝ հետադարձ կապի համար։
Ձևավորումները պատկերող լուսանկարներն ու մասնակցության հայտերն ընդունվելու են մինչև դեկտեմբերի 25-ը: Մրցույթի արդյունքների հրապարակումը և մրցանակաբաշխությունը կկայանա 2018 թվականի հունվարին:

Տոնական ձևավորման լոգոտիպը, ձևավորման ուղեցույցը կարող եք ներբեռնել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի «Նոր տարին Երևանում 2018» բաժնից:
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել վարչական շրջանների գովազդի բաժիններ, ինչպես նաև զանգահարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչություն՝ 011-514-212, տուրիզմի բաժին՝ 011-514-230 հեռախոսահամարներով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Կցանկանայի, որ շատերն իրենց հավատարմությամբ նմանվեին Իվետա Տոնոյանին. Գ. Ծառուկյան «ԱԺ Ծառուկյան խմբակցությունը կողմ կքվեարկի Արմեն Սարգսյանի թեկնածությանը. Գ.Ծառուկյան 98 տարեկանում մահացել է հոլիվուդյան հայտնի դերասանուհի Նանետ Ֆաբրեյը Հայտնաբերվել եւ առգրավվել է տարբեր տեսակի զենք եւ զինամթերք (ֆոտո) Ջեյմի Կարագեր. Պոգբան չի կարող դառնալ թիմի առանցքը Արցախում 55-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել հրազենային վնասվածքով Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի նախագիծը ներկայացվել է Ֆրեզնոյի քաղաքապետին Աղվան Հովսեփյանի անունը չի հնչում «Մայրաքաղաք» հաղորդաշարի անդրադարձը «Ճանաչիր ինձ» ծրագրին ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության ընթացքում դեպի ՌԴ արտահանումն աճել է ավելի քան 250 տոկոսով Բացահայտվել է կեղծ ոսկու գրավադրմամբ խարդախությամբ բանկից գումարների հափշտակությամբ զբաղվող հանցավոր խումբ Մոուրինյո. Ինձ չի անհանգստացնում Լուկակուի գոլազուրկ խաղը առաջատարների դեմ Արցախի հետ շփման գծում ադրբեջանական զինուժն այս շաբաթ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ Հայերը Ղարաբաղում ադրբեջանական գերեզմանները եւ հուշարձանները չեն ոչնչացրել. Ադրբեջանցի բլոգեր Հրդեհ Երևանում․ հանրակացարանից 60 բնակիչ է տարհանվել Սարգիս Ադամյանի գոլն օգնել է «Յան Ռեգենսբուրգ»-ին անհավանական հաղթանակ տոնել Լոռու մարզում ոլորանում հայտնաբերվել է վթարված ավտոմեքենան, իսկ դրսում՝ վարորդի դին (Ֆոտո) Փաշինյանի անվերջանալի թամաշան Հարնապետությունում առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
15 անկրկնելի տարբերակ, թե ինչպես կարող եք շատ քիչ գումարով նոր շունչ հաղորդել հին ու անշուք կահույքին (Photo) Հղիությունը թաքցնող Մերի Մակարյանից մինչև «հղիանալ» ցանկացող Անի Երանյան․ ինչ էր կատարվում հայ շոուբիզնեսում այս շաբաթ (... Եթե դուք ունեք այս գիծը ձեր ձեռքի ափի մեջ, ապա դուք շատ բախտավոր եք․ ահա թե ինչու Անաստասիա Վոլոչկովան բիկինիով շպագատ է իջել Դուբայի հայտնի երկնաքերի ֆոնին Արդյո՞ք նրանք ճիշտ են վարվել.մարդիկ խիստ քննադատում են թզուկ զույգին այս քայլի համար 10+ նկարազարդում, որոնք ցույց են տալիս սիրո ուժն ու սիրահարված լինելու ամենազգացմունքային պահերը «Ինձ ուղղակի խայտառակում են».Ժաննա Բուտուլյանը` Հանրայինի հետ առաջացած խնդրի մասին. Tert.am Life Ցանկացած առաջարկի դեպքում ինձ առաջնայինը հետաքրքրում է, որ բաց (էրոտիկ) տեսարաններ, թեկուզ չափի մեջ, չլինեն. Ալինա Ավետի... Մազերի առկայությունը ականջի վրա՝ նախազգուշացնող նշան է. ի՞նչ է դա նշանակում Ձեր ճակատագիրը մեկ նկարում․ 96%-ով ճշգրիտ թեստ
website by Sargssyan